Համեցեք թեյ խմելու

Started by Masnaget, February 19, 2008, 06:26:48 PM

Previous topic - Next topic

Ինչպե՞ս եք:

Լավ, շնորհակալություն
5 (45.5%)
Շատ լավ, շնորհակալություն
6 (54.5%)

Total Members Voted: 9

Masnaget

Quote from: CHERRY on February 27, 2008, 10:21:36 PM
Quote from: Masnaget on February 27, 2008, 03:42:52 PM
Quote from: CHERRY on February 26, 2008, 01:20:46 AM
Quote from: Masnaget on February 25, 2008, 09:57:02 AM
Quote from: Abegha on February 22, 2008, 10:37:41 PM
Սա, փաստորեն, մեր Թեյասրահի հատուկ սպասարկման «Տունտունիկ» բաժինն է, ինչպես հասկացա 38:)
Իսկ եթե ես ցանկանամ Չերիի հետ թեյ խմել 11:)  բայց միավորներ չունեմ, կարելի՞ է 9:) 

Այո, Չերին Ձեզ կհյուրասիրի /իր հաշվին, իհարկե/

Հարգելի Աբեղա, խնդրեմ, համեցեք թեյելու, 8 միավորի սահմանում ընտրեք թեյ:

Ուշադիր. գները բարձրացել են

Մասնագետ ջան, Ձեր թանկությունները իմ արդեն կատարած պատվերի վրա չեն կարող անդրադառնալ, քանի որ ես պատվիրել եմ իմ հանգստացնող թեյը և առաջարկել հյուրասիրությունը նախքան գների բարձրացումը և դուք համաձայնվել եք: Այսպես արդար չէ, Դուք պետք է նախօրոք զգուշացնեիք և ծանոթացնեիք փոփքխված գներին, կարող է ես ոչինչ էլ չէի պատվիրում 14:):
   
Այո, համաձայն եմ, կներես  ավելորդությունների համար. պարզապես զբաղված էի հարկային տեսուչի հետ հարցեր լուծելով, չկարողացա ճիշտ հայտարարություն փակցնել: Ահա լրացնում եմ այն.

Դու //կամ Աբեղան, եթե իրեն հյուրասիրում ես//  իրավունք ունես նախկին գներով 8 միավորի սահմաններում  թեյ գնել:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

Quote from: Mard on February 27, 2008, 11:24:23 PM
Ես ժգոհում եմ: 14:)
Հենց որոշեցի Իմ վաստակած 10 միավորով հյուրասիրել նրանց, ովքեր դեռ միավոր չունեն`գները բրձրացրեցիք: 15:)
Հիմի  արդյոք կբավարարի 10 միավորը... կարելի է բուժիչ թեյ հյուրասիրել 11:) 10:)
Ես առաջարկ ունեմ:  12:)Հիշում էք, Մասնագետ ջան, ասում էիք գովազդել~...կարելի է 1 անգամ անվճար թեյի համտեսում կազմակերպել 32:)` գովազդելով մյուս բաժիններում: Կհամտեսեն, դուրները կգա, հաճախ կայցելեն:
Quote from: Abegha on February 24, 2008, 11:13:25 PM
Շատ հետաքրքիր էր, շնորհակալություն։
Չմոռանաք վերջում իմ հարցերին էլ անդրադառնալ։
Սիրելի Աբեղա և մյուսներ 13:)
ինչպես հիշում եմ, հարցը թեյի վնասակրության մասին էր:
Ուզում եմ ներկայացնել սննդի (ընհանրապես) և թեյի վերաբերող կանոններ:
1.Ոսկե կանոն. Սնունդը դեղ է, դեղը` սնունդ:
2.Հեղուկները ցանկալի են խմել ուտելուց 20-30 րոպե առաջ , կամ ուտելուց , ամենաքիչը 30-40 րոպե հետո:
Ուտելու ընդացքում, կամ հետո խմելը նոսրացնում է ստամոքսահյութը, որը և դանդաղեցնում, դժվարացնում է մարսողությունը:
Թեյի կանոններ
1. թեյի թուրմը պատրաստել կարճատև եռացած ջրով(կրկնակի եռացնելը վնասակար է), բայց պետք է խմել մի քիչ սառելուց հետո:Ոչ մի դեպքում չի կարելի եռման խմել. դա վնասում է  լորձաթաղանթը, այրում որկորը:
2. խորհուրդ չի տրվում նաև շատ սառը թեյը, նպաստում է հեղուկի կուտակմանը:
3. խիստ Թունդ թեյը կարող է առաջացնել գլխացավ, իսկ գիշերը անքնություն:
4.  մեկ անգամ պատրաստած թուրմի վրա նոր եռացրած ջուր լցնելը իմաստ չունի, որովհետև օգտակարությունը կրկնակի      
   պակասում է:
5. թեյով դեղ խմելը մերժելի է, քանի որ թեյի դաբաղանյութը փոխազդելով դեղին առաջացնում է նստվածք, դժվարացնում է դեղի յուրացումը:
6. թուրմը պատրասըել , ամենաշատը մեկ օրվա համար :
7. կարելի է ամսվա մեջ նշանակել մեկ-երկու, զուտ թեյի օր: այդ օրերին 2-4 անգամ թեյ խմել, դրան հաջորդող օրերին միրգ ու բանջարեղեն ուտել:Բայց սովորական օրերին, թեյ խմելուց հետո չարժէ երկար սոված մնալ:


ԿԱՐևՈՐ Է ԱՅՍ ԱՄԵՆԸ ՃՇՏԵԼ ԲԺՇԿԻ ՀԵՏ, ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՑՆԵԼ ՁԵՐ ՕՐԳԱՆԻԶՄԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ
Իմ կողմից.
Խմեք կանաչ թեյ , այն առավել օգտակար է ( համեղ 37:) 37:)համենայն դեպս ինձ համար), իսկ թե ինչու, ժամանակի սղության պատճառով կգրեմ մյուս անգամ:


Հ.գ. Սիրելի Մասնագետ, իսկ այս ինֆորմացիայի համար միավոր կստանա՞ մ   26:) 10:)

Հետին ամսաթվով ներողություն եմ խնդրում անհանգստություն պատճառելու  համար և ներկայացնում  հետևյալ  լրացումները.
Դուք նույնպես իրավունք ունեք նախկին գներով թեյ ընտրել 10 միավորի սահմաններում:
Նաև հայտնեմ, որ  յուրաքանչյուր հավաստի տեղեկության համար տրվող  միավորների քանակն էլ է  շատացել. նախկին 5 միավորի փոխարեն  կստանաք  20 միավոր /հաշվի առնելով, իհարկե,  միավորների սղաճը կամ ինֆլյացիան/:

Այսպիսով այս նոր տեղեկության համար Դուք վաստակում եք 20 միավոր, սակայն  չեք  կարող դա ծախսել, մինչև չծախսեք հին միավորները` հին գներով:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

Quote from: arsensrk on February 28, 2008, 11:32:01 AM
Quote from: Abegha on February 28, 2008, 12:07:51 AM
Ժողովուրդ, անհանգստանալու կարիք չկա, բնականոն հետընտրական գործընթաց է 11:)
իսկ հետընտրական գործընթաց չի թելադրում իշխանափոխ անել մասնագետին? ինչ կասի այս մասին մեր Մասնագետը

Ոչ, իհարկե.
Մասնագետը չի կարող իշխանափոխ լինել մի պարզ պատճառով. նա իշխանություն չունի:
Շնորհակալություն  անկեղծ  հարցի համար:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

Quote from: arsensrk on February 28, 2008, 11:33:47 AM
Quote from: Masnaget on February 27, 2008, 01:13:29 PM
Հա, մոռացա ասել, որ եթե չեք ցանկանում թեյել, ապա կարող եք կաթել:
Դեպի ուր կարողենք կաթել կամ ինչպես, գուցե խորհուրդ տաք, այս թեմայում կաթեցնող դուք եք

Կաթել նշանակում է կաթ խմել. բառախաղ է:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Mard

#54
 Ես կցանկայի թեյ հյուրասիրել նրանց ովքեր դեռ միավոր չունեն`Հասմիկին, Աբեղային և Արսեն սարկավագին:Սիրելի մասնագաետ, ինչպես  հասկացա ես սկզբում վաստակեցի 10 միավոր , որին գումարվեց 20ը:
Խնդրում եմ , եթե որևէ մեկը թեյել ցանկանա , հանեք իմ միավորներից, քանի որ , դեռ հետաքրքիր նյութերը շատ են: 10:) 11:)
Ես մի փոքր բաժին հասմիկով`ժասմինով կանաչ թեյ ունեմ , կարող եմ առաջարկել, եթե հավանեք մեծ քանակով կներմուծենք :10:)
Հ.գ. իսկապես որ ,Աբեղայի ասած տունտունիկ բաժինն է 38:)...


:)

Masnaget

#55
Quote from: Mard on March 01, 2008, 12:13:35 AM
Ես կցանկայի թեյ հյուրասիրել նրանց ովքեր դեռ միավոր չունեն`Հասմիկին, Աբեղային և Արսեն սարկավագին:Սիրելի մասնագաետ, ինչպես  հասկացա ես սկզբում վաստակեցի 10 միավոր , որին գումարվեց 20ը:
Խնդրում եմ , եթե որևէ մեկը թեյել ցանկանա , հանեք իմ միավորներից, քանի որ , դեռ հետաքրքիր նյութերը շատ են: 10:) 11:)
Ես մի փոքր բաժին հասմիկով`ժասմինով կանաչ թեյ ունեմ , կարող եմ առաջարկել, եթե հավանեք մեծ քանակով կներմուծենք :10:)
Հ.գ. իսկապես որ ,Աբեղայի ասած տունտունիկ բաժինն է 38:)...


Այո, հավանեցի: Ես կվերցնեմ Ձեզանից այդ թեյի 5 տուփ:
Շնորհակալություն:
Թեյը ժամանակին մատակարարելու համար Դուք վաստակում եք ևս 50 միավոր /յուրաքանչյուր տուփը` 10 միավոր/:
Բայց ուշադիր.
Դուք նախ պետք է սպառեք Ձեր առաջին /հին/ 10 միավորը` հին գներով թեյ պատվիրելու համար, իսկ մնացած միավորները ծախսել կկարողանաք միայն դրանից հետո: Շտապեք:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

Ներողություն եմ խնդրում թեյարանի արտաքին տեսքի խաթարման համար, քանի որ անզգուշության հետևանքով  փոքրիկ հրդեհ բռնկվեց այստեղ: Այժմ ամեն ինչ կարգին է: Շինարարները բարեհաջող  աշխատում են. հուսամ նրանք շուտ կվերջացնեն:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Hasik

Շնորհակալություն Մարդ  ջան  հյուրասիրության համար, եթե կարելի է, ապա ես կնախընտրեի հասմիկով թեյ, բայց կուզեի ճշտել Մասնագետից, թե որտեղ ենք թեյելու ու ի՞նչ պայմ աններում, թե չէ սովորական թեյ մեր տանն ել եմ խմում, ինչո՞վ է տարբերվելու այս թեյասրահը:

Abegha

Quote from: CHERRY on February 26, 2008, 01:20:46 AM
Հարգելի Աբեղա, խնդրեմ, համեցեք թեյելու, 8 միավորի սահմանում ընտրեք թեյ:

Չերրի ջան, ես օգտվում եմ առաջարկիցդ և հանուն մարդու իրավունքների պաշտպանության  հատուկ սև թեյ եմ պատվիրում, մեկ բաժակ։


Masnaget

Quote from: Abegha on March 01, 2008, 04:54:11 PM
Quote from: CHERRY on February 26, 2008, 01:20:46 AM
Հարգելի Աբեղա, խնդրեմ, համեցեք թեյելու, 8 միավորի սահմանում ընտրեք թեյ:

Չերրի ջան, ես օգտվում եմ առաջարկիցդ և հանուն մարդու իրավունքների պաշտպանության  հատուկ սև թեյ եմ պատվիրում, մեկ բաժակ։


Համեցեք, սիրել Աբեղա, մեկ բաժակ թեը տալիս եմ Ձեզ, բայց ցավով տեղեկացնեմ, որ մնացած միավորները այլևս չեն կարող օգտագործվել: Խոսքը հին գնով պատվիրելու մասին է: Այնպես որ 8 միավորից հանում ենք 0.5 միավոր, ստացվում է 7.5 միավոր, որն այլևս պիտանի չէ, չի կարող ծախսվել: Ներողություն եմ խնդրում այս անհարմարության համար, սակայն դա իմ մեղքով չէ, այլ  սղաճի:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք: