Աղջիկները

Started by Mariam, November 20, 2006, 03:11:43 PM

Previous topic - Next topic

Mariam

Աղջիկների ստանալիք հոգևոր դաստիարակության վերաբերյալ:
Երբեք չեմ լսել մայրերի կարծիքների փոխանակում այս խնդրի կապակցությամբ, հավանաբար իմ այստեղ սեփական կարծիքն արտահայտելը կհամարվի անհնազանդության մի ուրիշ նշան ու ապացույց:
Կիրակի օրվա պատարագը հրաշալի էր, բոլոր սարկավագներն ու կիսասարկավագները, դպիրներն ու նաև հավատացյալների մեծ բազմություն մը հավաքվել էինք, համախմբվել էինք Տիրոջ շուրջը: Խորանի շուրջ գտվնեցին տարբեր տարիքն ունեցող տարբեր սերունդի պատկանող տղաքն ու տղամարդիկ, ու մեկն մյուսին աջակցում էին եղբայրական ու հայրական սիրով:
Փառք տվեցի Աստուծո, ու ակամա աղոթեզի, որպեսզի նաև մեր աղջիկներին պարգևված աստվածային շնորհը պակաս չլինի:
Երբ հավատացյալ մայր մը ցանկանում է , որ իր տղան սկսի «ծառայել» եկեղեցում, եթե քահանան համաձայնվի, տղու հոգևոր հատկությունների պատճառով, երիտասարդ պատանին շապիկ է հագնում, մոտենում է սուրբ գրքերին, կարդում ու երգում, կանգնում խորանի շուրջ, ու «ծառայում Աստուծո»:
Երբ մի աղջկա մայր ցանկանում է, որ իր աղջիկը քրիստոնյա լինի, այսինքն Քրիստոսի համոզված հավատացյալ, նա ուղղակի օգնություն չի ստանում եկեղեցուց: Ամբողջ պարտականությունը վերցնում է իր ուսերի վրա, ու Աստվածաշունչն ու շարակնոցը, աղոթագրքեր են նրա օգնականներն ու երկուսի' մոր ու աղջկա դաստիարակիչները: Անուղղակիորեն սակայն շնորհապարտ է սույն գրքերի հեղինակներին ու հրատարակիչներին, որոնք եկեղեցու նվիրված հոգևորականներ են ընդհանրապես:
Այս առիթով նշեմ, որ մեծ գոհունակությամբ նկատել եմ, որ իմ աղջիկը չի մերժում լուռ աղոթել – կամ լռելյան աղոթք կարդալ – պատարագից առաջ ու պատարագի ընթացքին: Բացում է իր պատարագամատույցն ու կարդում է առաջարկված աղոթքներից մեկը:
Ուրեմն, գոհ եմ իմ աղջկա կատարած առաջադիմությունից, բայց ափսոսում եմ, որ այս խնդրի մեջ ոչ մի օգնություն չեմ ստանում մեր համայնքի բազմազբաղ հոգևորականներից: Եթե երեխաներին – աղջիկները ներարյալ – համախմբվեին գոնե ամիսը մի անգամ քահանայի շուրջ, եթե բոլոր երեխաներին մի պարտականություն տրվեր եկեղեցում – օրինակ' եկեղեցի մաքրության վրա հսկելը, ծաղիկների ջուր տալը, միասին Ավետարան կարդալն ու կարծիքներ փոխանակելը, կամ պարզապես, իրար ճանաչելու առիթ ու ուրախություն... ավելի ոգևորված կլինեին, ավելի մեծ սիրով կհետևեին մեզ եկեղեցի:
Այս բոլորը բնականաբար տրված է այս երիտասարդ պատանուն, որը ընդգրկվել է սարկավագների ու կիսասարկավագների խմբի մեջ, ու սկսում է իր «ծառայությունը»: Չի՞ կարելի նման շնորհ ընձեռել նաև աղջիկներին: Ուզում եմ ասել, այնպես անել, որպեսզի երեխան-պատանուհին այն տպավորությունը ունենա, որ քրիստոնյա համայնքի մաս է կազմում, ու Քրիստոսը նրանից ցանկանում է գործունյա հավատ մը:
Մի՞թե վտանգ չկա սրա մեջ, երբ աղջիկս գալիս է եկեղեցի միմիայն Սուրբ Հաղորդությունը ստանալու մեծագույն պարգևի համար: Եղբայրասիրությունը անտեսված է, բացակա է:

Abegha

Կարծում եմ շատ կարևոր մի հարց է սա և ծխատեր հոգևորականները աղջիկների անմիջական մասնակցության համար պետք է գտնեն և առաջադրեն որոշակի պարտականություններ կամ հանձնառություններ՝ ադպես նրանց ևս մասնակից դարձնելով եկեղեցու անմիջական ու առօրեական կյանքին։ Այդպիսի մի օրինակ տեսել եմ Երևանի Սբ. Երրորդություն եկեղեցում, երբ երիտաասարդաց միության աղջիկներից մեկը պատրաստում էր եկեղեցու պատի թերթը։ 21:)

Mariam

#2
Ձեր բերած օրինակը քաջալերիչ է: Մեր' մայրերիս առանձնությունը մեր աղջիկ-երեխաների հոգևոր դաստիարակության մեջ երբեմն ծանր է: Աղոթքով ու հավատով ջանում ենք լավագույնը տալ, բայց այս առանձնությունը իր վտանգներն ու սահմանափակումներ է պարունակում: Շնորհակալություն ձեր տված դրական օրինակով մեզ քաջալերելու համար:

Mariam

#3
Եթե մեր աղջիկներին թույլատրվեր ավելի ազդու մասնակցություն եկեղեցական կյանքին, անպայման կփոխվեր նրանց հոգևոր կյանքը, որովհետև այս արտոնությունը նրանց շատ ավելի խորունկ ու անջնջելի կերպով հաղորդակից կդարձներ Հայ Եկեղեցու հոգևոր գանձերի հետ:
Ու Հայ Եկեղեցին կհարստանար իր հավատացյալների մյուս կեսի հավատի գործերով:

Mariam

Սուրբ Կույսը, բոլոր հավատացյալներիս մայր՝ Սուրբ Մարիամ Աստվածածինը, որի ընծայումն երից ամաց ի տաճարն նոր տոնեցինք թող օրինակ լինի մեր աղջիկներին ու մեր եկեղեցու, որպեսզի նա որոնի աղջիկների համար Աստուծո նվիրվածության ուղիներ: Իմ այս հարցն ու խնդրանքը հանձնում եմ Աստվածածնի բարեխոսությանը: