Երիտասարդությո&#

Started by Vahagn, July 15, 2005, 04:46:09 PM

Previous topic - Next topic

Abegha

#10
Մարո ջան, կարծում եմ բանավիճելու ժամանակ շատ կարևոր է միմյանց փորձել հասկանալը, այլապես եթե պարզապես վիճենք, ապա կարելի է անվերջ վիճել, և եթե մեկը ցանկանա իր նույնիսկ սխալ ընկալումները համոզել, ապա հազար ու մի տարբերակ կա այդ անելու:

Հետո քեզ թվում է եկեղեցին չի՞ ցանկանում իր զավակին պահել: Ներողություն, բայց սա պարզապես ամբաստանություն է: Եկեղեցին իր ամենից նվիրական զգացումներն է նվիրում իր զավակներին: Եվ եթե մի քանի անձեր կան /և բնական է, որ լինեն/, որ կարող են պղտորեն աստվածային շնորհի ներկայության զգացումը ոմանց մոտ, ապա դա չի նշանակում, որ Եկեղեցին է այդպես, և չի կարելի ճղճիմացնել ու ամբաստանել ողջ Եկեղեցուն: Հետո ախր Եկեղեցու գլուխն Ինքը Քրիստոսն է և Նա գործում է նաև իր մեղավոր զավակների միջոցով:
Իսկ ինչո՞ւ է քեզ թվում, որ Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականները մտահոգված չեն լեզվի հարցով:  Եվ որպեսզի չզարմանաս այդ տատիկների վրա, ապա պետք է տեսնես, թե ինչպես են այդ տատիկները Սբ. Գր. Տաթևացի կարդում գրաբարով, մինչդեռ ոմանք նույնիսկ դժվարանում են արևելահայերեն գրել:
Միլանում մի ընտանիքի հետ ծանոթացա, որտեղ ընտանիքի հայրը լինելով իտալացի, ինձ հետ հավասար խոսում էր հայերեն: Եվ այդ մարդը ո'չ գիտնական էր և ո'չ էլ ինչ-որ այլ բան, պարզապես կինը հայ էր: Եվ ավելացնեմ, որ բոլոր իտալացիները դպրոցում լատիներեն են սովորում, իսկ մենք մեր մայրենին լավ չգիտենք, հետո մեղադրում ենք ուրիշներին:
Եվ հետո պետք չէ ուլտիմատումներ ներկայացնել: Մտածեք, թե ո?ւմ եք վնասում եկեղեցի և պատարագի չգնալով:

Quote from: maro on July 28, 2005, 05:12:27 PM
À äàâàéòå ïîñìîòðèì. Èìååòñÿ ëè ó íàøåé öåðêâè îôèöèàëüíûé ñàéò? 20:). Áîæå, íî ëóñàìóò ýòî ðàáîòà èíäèâèäóàëüíûõ ëþäåé!! Ïðåêðàñíîãî ÷åëîâåêà, îòöà Ëóêàñà è äðóãèõ ëþäåé!! È íå íàäî ïëîäû âàøèõ ðàáîò íàâåøèâàòü íà âñþ öåðêîâü. Ïîéìèòå, òàêèå êàê âû...èõ ìàëî!!! Íå çðÿ, ÿ êîãäà-òî øóòÿ ñïðîñèëà Âàñ, íå ýëüô ëè Âû? 10:)
Մայր Աթոռի էջը պատրաստվում է և լինելու է ամենից գեղեցիկը եղածների մեջ, ես տեսել եմ:
Եթե մեկ-երկու հոգու պատճառով մեղադրում եք բոլորին, ապա ստիպված ենք լինում նշել մեկ երկու օրինակը: Չէ որ հայր Ղուկասն էլ Հայ Եկեղեցու հոգևորական է:
Մարիամ ջան, այս քանի օր է արդեն Հայաստանում եմ և տեսնում եմ, թե ինչ մեծ մասշտաբների քարոզչություն է իրականացնում Հայ Եկեղեցին, բայց պրոբլեմներ կան: Օրինակ այդ քարոզչությունը սփռվում է ամենքին և ոչ մեկին, կարելի է ասել կազմակերպված չէ, որ այն կաթիլ առ կաթիլ հասնի ամեն մեկին, Եկեղեցականները եհովայի վկաների պես տնետուն չեն ընկնում և այլն, բայց սրանք կազմակերպչական հարցեր են, որ ժամանակի ընթացքում կկարգավորվեն, հատկապես երբ հստակորեն ձևավորվեն ծուխերը: Խոսվում է նաև լեզվի մասին, շատ հարցերի մասին: Եկեղեցին առայժմ ի վիճակի չէ բոլոր հարցերին անդրադառնալ, բայց ես մեծ ոգևորություն ապրեցի այստեղ և լավատես եմ:
Ես օրինակ տեսնում եմ, որ երեք տարի առաջվա եկեղեցին այսօր ավելի է տարածվել, ավելի ընդհանրական դարձել, և բնական է պրոբլեմներ կան, բայց այդ պրոբլեմները մեզ կօգնեն ավելի զորանալու և ուժեղանալու:
Եկեղեցին մենք ենք և կենդանի ենք Քրիստոսով, մեր աղոթքներով, մեր թերի նախանձախնդրությամբ: Եվ քանի դեռ մեր հույսը Քրիստոսն է, լավատեսությունը մեզանից չի հեռանա:

maro

#11
Íó âîò, ïðèåõàëè....

Çàþèðàþ âñå ñâîè ñëîâà îáðàòíî 19:) 13:).

Vahagn

Սիրելի Մարո, ես անկեղծորեն ուզում եմ ասել, որ ապշած եմ ձեր ազգասիրությամբ, հայեցիությամբ և նախանձախնդրությամբ: Ես հենց սկզբից ասացի, որ չեմ ուզում խորանալ այդ խնդիրների մեջ, որովհետև փորձով համոզվել եմ, որ այդ հարցերը, ինչպես դու էլ նկատեցիր, ոչ թե միացնում են, այլ բաժանում: Այս խնդիրները խանգարում են կառուցողական լուրջ գործ կատարելու համար: Եվ հետո ես զարմանում եմ, ինչու այլ մարդիկ չեն մասնակցում այս քննարկումներին: Ինչու այս լուսամուտից այս քան քիչ մարդ է դուրս կամ ներս նայում:
Ազգը և եկեղեցին միավորելու համար պետք են անկեղծ հայ մարդիկ, որոնք, ինչպես մենք երեքս լրջորեն մտահոգված ենք, թեև կարծում եմ յուրաքանչյուրս էլ այնքան հոգս ու աշխատանք ունենք, որ, կարելի է կարծել, մի տեսակ հեչ սրա համար ժամանակ էլ չպետք է լիներ:
Ես կուզենայի այս լուսամուտի տիրոջն առաջարկել ինչ-որ միջոցներ և ճանապարհներ փնտրել ավելի լուրջ մի ձեռնարկ կամ ծրագիր կազմակերպել այս խնդրի շուրջ: Ինքս պատրաստակամ եմ իմ փորձառությամբ և գաղափարներով աջակցել: Կարծում եմ, որ այս խնդիրն այսօր մեր ազգի համար շատ ավելի լուրջ է, քան շատ այլ հարցեր, որոնք պարզապես մտքի զբաղմունք են և ինչ-որ տեղ ժամանակի կորուստ:

Ղուկաս Վահան

Deacon, Դուք Ձեր առաջարկությունները կարող եք բերել «Ձեր առաջարկները» բաժնում։
Սպասում ենք,
Շնորհակալություն։
Let's open the window of our soul and let the light enter our souls

maro

  22:)
Ñëóøàéòå, îêàçàëîñü, ÷òî òóò àôîðèçìà íå ïîíÿëè.

"Õðåí ðåäèñüêè íå ñëàùå" 11:), ïåðåâîäèòüñÿ êàê "öîâàáîõêà áîõêèö êàõöð ÷å 12:)!!


Ñèðåëè Äèàêîí, àñåì äçåç âîð åñ äåð ìîòèê ÷åì èñêàêàí àþòÿíà. Áàéö êàìàö-êàìàö ïîðöóì åì.

Èñê äóê ãðåê öåð àðàäæàðêíåðà.

Legna

հիմա ամեն ինչ կախված է մեր երիտասարդներից
Ինձնից,Ադմինից,Մարոյից,Մարիամից...տեսեք արդեն քանի լավ սերունդ կա,ինձ հանած 20:), այնպես որ պետք չէ ասել,այսօրվա երիտասարդները  բլ ա բլա...
Քանզի նա ով տրվում է մտքով,տրվում է մարմնից առավել...