Եթե հանդիպեի Աստծուն

Started by Petros, December 14, 2006, 01:48:51 AM

Previous topic - Next topic

Petros

Եթե Ձեզ հնարավորություն տրվեր հանդիպել Աստծուն, ի՞նչ հարց կտաիք Նրան:

Mandarinka

1. Տե՛ր, ամեն ինչ լավ կլինի չ՞է:
2. Որտե՞ղ է մարդկային անկեղծությունը, հարգանքը:
3. Որտե՞ղ են հիմա տատիկս և Արթուրը, ինձ կտանես իրենց մոտ:

Mariam

Հարց չէի տալիս:
Ներողություն կխնդրեի այն բոլոր մարդկանց համար, ում վիրավորել եմ հոգով կամ մտով կամ խոսքով:
Իր անհուն օրհնությունը կխնդրեի նրանց համար և բոլոր լացողների համար:
Կաղաչեի, որ չարին թույլ չտա երբեք մոտենալու իմ աղջկաս, ու այնպես անի, որպեսզի ե'ս ճաշակեմ իր հասանելիք բոլոր փորձություններն ու չարի հարվածները:
Երջանկություն կխնդրեի բոլորիդ համար:

Abegha

Դու միշտ ինձ հետ ու իմ մեջ ես եղել, բայց ես միշտ ինձ Քեզանից հեռացած եմ զգացել։ Մեղանչել ու շարունակում եմ մեղանչել, ուրացել ու շարունակում եմ ուրանալ ..., բայց Դու միշտ ինձ հետ ու իմ մեջ ես եղել։
Հասկանալով հանդերձ, որ հավատն առանց գործերի մեռած է, ուզում եմ ասել, որ Քեզ միշտ սիրել եմ իմ ամբողջ սրտով ու ամբողջ հոգով։
Արդյո՞ք ճիշտ եմ մտածել ու մտածում։

Mariam

Ուրեմն միայն մեկ հարց՝    Սիրեցի՞ր:
       Որը հոլովվում է՝    Սիրո՞ւմ ես:
                           Անչափ սիրեցի՞ր ու սիրո՞ւմ ես:
                           Սիրեցի՞ր ինձ: Սիրո՞ւմ ես ինձ:

                                 

Satenik

Հարց երևի չէի տա, չէի կարողանա: Բայց կլայի: Շա՜տ դառը կլայի...

Mariam

Քո Սերը այնքան հրաշալի՞ է, ու սրբո՞ւմ է բոլորիս արտասուքը:
Քո Սե՞րն է մեր ակնկալածն ու երազածը:
Նա՞ է պարունակում մեր կյանքի իմաստը:
Նրանում կպահե՞ս մեզ:

Hasik

Ինչպե՞ս հասկանալ Քո կամքը այս կամ այն պարագայում, որ սխալված չլինեմ, տվյալ իրավիճակում ի՞նչ է աստվածային նախախնամությամբ ինձ համար սահմանված:

jivan

Եթե Աստված ուզենա հարցերին պատասխանել,առանց հանդիպելու էլ դա կանի...

Petros

#9
Հիմնական նպատակն այն է եղել սա գրելու, որ հիմա հարցնեմ, ստացաք ձեր պատասխանն Աստծուց, թե՞ ոչ:
2006 թվին ես հաստատ մի հարց կտայի, որն էլ անպատասխան կմնար: Կհարցնեի, թե երբ է լինելու երկրորդ գալուստը, որն էլ, բնականաբար կմերժվեր:
Զարմանալին այն է, որ Աստված անպատասխան չի թողել ինձ:
Ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկիան Նա գալու է: Կամ էլ ես եմ գնալու` առանց տեսնելու այդ օրը:
Հիմա հարցնում եմ` ստացա՞ք ձեր հարցի պատասխանը: