Ինչպես պայքարել աղանդների դեմ?

Started by MONK, November 22, 2007, 05:18:58 PM

Previous topic - Next topic

Dhani

Նանե, ծնողներս ժամանակին եղել են աղանդի մեջ և ես ել եմ եղել մեջը: Բայց հետո հասկացա` չեմ ցանկանում լինել այդ ամեն կեղծիքի մեջ: Դուրս եկա ու գնացի իմ հոգևոր ճանապարհով:
Հիմա ծնողներս ՀԱԵ-ու հավատացյալներ են: Բայց ցավոք իմ կյանքում հիմա ևս մեկ փոփոխություն զգացի: Զգացի, որ քրիստոնյա չեմ: 21:) Որոշեցի նորից իմ զգացած ճիշտ ճանապարհով գնալ: Ընտանիքիս հետ հարաբերություններս չեն փոխվում: Ոնց կայ նրանք իմ հարազատները, այնպես էլ կմնան: Լինեն նրանք աղանդ, թե ուղղափառ հավատքի: Լինեմ ես քրիստոնյա, թե....

Չգիտեմ ինչքանով կարողացա ճիշտ ասելիքս ասեմ, հիմա մի փոքր հուզված եմ...

Magnolia

Quote from: MONK on December 10, 2007, 06:19:25 PM
Մագնոլիա
Իսկ ինչպես հասկանալ «պրոֆեսիոնալ կառույց» արտահայտությունը, մի քիչ ավելի կբացատրեք Ձեր միտքը?
Ինչ վերաբերում է Ձեր ասած ծրագրերին, կոնկրետ Դուք ինչպիսի ծրագիր կառաջարկեիք կամ ինչպես եք պատկերացնում դա?
որ հոգևորականները միայն Պատարագ ու ժամերգություններ անելով են զբաղված? Թեկուզ օրինակ այս ֆորումում` մենք Պատարագ կամ ժամերգություն ենք անում?
MONK 23:)
Ես այդ երկուսը նշելուց հետո,գրեցի և այլն, ... չէ...  34:) 
Ես դա էլ ասում եմ, որ երանի բոլորը լինեն այս ֆորումում գրանցված հոգևորականների պես 37:)`հանգիստ, համբերատար, պարզ, հասկանալի  և ալն 10:) Ֆորումը` հոգևորականի պռոֆեսսիոնալիզմի օրինակ է, որ նա պատրաստ է իր գիտելիքները, ժամանակը և համբերությունը տրամադրի մեկ ուրիշի 21:)
Ծրագրերի մասին...  պետք է ասեմ, որ սեփական մտահաղացումներ չունեմ այդ հարցի վերաբերյալ, կարող եմ միայն պլագիատով զբաղվել և առաջարկել Միտք ակումբի գաղափարը ավելի լայն մասսաների համար: Օրինակ` կազմակերպել այդպիսի մրցույթ  և մրցանակը լինի, օրինակ` ճամփորդություն Հայկական Յերուսաղեմ 11:): Կամ ռուսական "Óìíèêè è Óìíèöû" ծրագրի կրոնական անալոգը ստեղծել, "Ալֆա"-ծրագրի գաղափարը զարգացնել... MONK, սպառվեցի, թող մի քիչ էլ իրենք մտածեն  12:)

Nane

Դհանի ջան, շատ լավ հասկանում եմ, թե ինչ ես ուզում ասել. Բայց եթե դու կարողացար, դա չի նշանակում, որ բոլորը կարող են /տվյալ դեպքում ընկերս/:  նա այլ հոգևոր ճանապարհ ապրելու համար չի պատկերացնում: Հաճախ զրուցել ենք Եկեղեցու Հայրերի, մեր Եկեղեցու վարդապետության մասին, բայց այդ ամենը նրա համար ընդամենը թեորիա է, նույնիսկ եթե այն ճշմարիտ է և շատ խորը:  Իհարկե կան շատերը, ովքեր քեզ պես են վարվում: Օրինակ մի անգամ ծանոթացա  10 տարեկան մի տղայի, ով ամեն օր գաղտնի աղանդավոր ծնողներից և մի քանի քույրերից գնում էր եկեղեցի: Գիտես օրինակները տարբեր են և մենք չենք կարող ընդհանրացնել: Դու ուժեղ էիր, կարողացար, լինես քրիստոնյա, թե...  21:)

Magnolia

Quote from: Dhani on December 10, 2007, 06:43:24 PM
Մագնոլիա, իսկ ինչով կարող եք հերքել իմ ասած՞ս:
Ես իմ կարծիքս կարող եմ ամրապնդել:
Ներեցեք, չեմ ընդունում Ձեր հրավերը, չէմ ուզում ոչ հերքել, ոչ համոզել, ոչ էլ ամրապնդել...դա պարզապես իմ կարծիքն է 21:)
Իմ միտքը այն էր, որ երբ մարդ դժվար ժամանակաշրջան է ապրում իր կյանքում` կորցնում է հարազատի, բաժանվում է, մոլուցքների զոհ է դարնում, հոգնում, հիասթափվում աշխատանքից, իրեն թվում է չի հասկացվում շրջապատի կողմից և կարելիէ շարունակել անվերջ: Այս բոլորը փորձություններ են, որոնց ոչ բոլորն են կարողանում դիմադրել ինքնուրույն և ճիշտ, և հենց այդ ժամանակ սկսվում է ներքին պատերազմ սեփական անձիդ հետ... Իսկ եթե լինեն կենտրոններ, որտեղ այդպիսի մարդիկ կարողանան հավագվել, խոսել իրար հետ, կիսվել, օգնել միմիանց, զգան որ իրենք մենակ չեն իրենց խնդրի հետ, կան նույն իրավիճակում գտնվող մարդիկ, որոնք հաղթահարել են այդ դժվարությունները , կամ ճանապարհին են... և "հոգեբուժներին" այդտեղի պատկերացնում եմ հոգևորականներին...

Dhani

Մագնոլիա, եթե կարելի է, մի կոպտեք: 21:)
Եթե հոգեբանի տեսքով իրոք հոգևորականը կարող է լինել, ապա դա հարցի մի ուրիշ կողմն է: Չէ որ հոգևորականը մարդուն պետք է նայի ոչ միայն գիտության նեղ կողմից: Ապա այդ առումով համամիտ եմ: Եւ դրա համար համարում եմ պարտադիր, որ ճեմարանում 6 տարին էլ հոգևորականը հոգեբանություն ուսումասիրի:

Magnolia

MONK,
ինչ վերաբերվում է "պռոֆեսսիոնալ եկեղեցուն"...
Երբ օր ես խնդրում եկեղեցում որևէ ծիսակատարության համար, ասում են իննչ է պետք դրա համար: Դեռևս չեմ հանդիպել մեկին, որ նախապես բացատրի, ինչի համար է այս կամ այն պետք, հարցնի, թե գիտեք արդյոք ինչ խորհուրդ ունի ծիսակատարությունը, կամ ինչի համար է պետք, ինչ կտա ստացողին, պատասխանատվության մասին և այլն- ոչպռոֆեսսիոնալիզմի արտահայտում:
Երբ հանդիպում ես եկեղեցում տարբեր մարդկանց,ովքեր քեզ ասում են ինչ անես` գլուխդ ծածկես, ծնկես, աղոթես, շնչես,շունչդ պահես...դա ոչպռոֆեսսիոնալիզմ է (մանավանդ, եթե այդ  եկեղեցու երիտասարդաց միության անդամներն են լինում 43:)):
Որպեսզի թեմայից չշեղեմ քննարկումները, կբացեմ նոր թեմա, o.k.?  21:)

Magnolia

Quote from: Dhani on December 12, 2007, 01:47:27 AM
Մագնոլիա, եթե կարելի է, մի կոպտեք: 21:)
???
Ներեղոթյուն խնդրեցի, ծաղիկ նվիրեցի...վորտեղ կոպտեցի?
երևի ճիշտ չհսակացք ինձ
Այնուամենայնիվ, ներեցեք, եթե կոպիտ հնչեց 21:)

Magnolia


Dhani

Սիրելի Նանե ջան: Հուսով եմ, ի տարբերություն Մագնոլիաի, ասածներս Ձեզ չեն նեղում: 13:)
Ահա, Դուք ասեցիք հետեվյալը.
Quoteբայց այդ ամենը նրա համար ընդամենը թեորիա է
Ինչը իսկ համոզում է ինձ, որ ցավոք մտքերս ճիշտ են: Այստեղ հարցը մարդու ուժեղության մեջ չէ: Մենք գիտենք, որ Աստված է ուժ տվողը: Այլ հարցը նրանում է, որ իրականում ինքը դեռ չի գիտակցել, թե որտեղ է ճշմարտությունը: Դա իր համար սոսկ թեորա է: Հենց որ, այդ ամենը դաթարի թեորա լինելուց, հավատացեք` նա ուժ կունենա անի այն, ինչ պետք է անի: Նա չի ցանկանա շաչունակել ինքը իրեն կեղծել:
Ներեցեք, մեկ անգամ ևս....Ուղղակի կարծում եմ ֆորումը հենց նրա համար է, որպեսզի կիսենք միմկանց հետ մեր մտքերը, չէ?

Dhani

 21:)