Հարցազրույց Նանեի հետ

Started by MONK, November 03, 2007, 05:13:22 PM

Previous topic - Next topic

Marie

#30
Նանե, միշտ ներդաշնակորե՞ն է կատարվում անցյալի ու ներկայի համակեցությունը քո առօրյա կյանքում: Երկուսը չեն քաշո՞ւմ քեզ տարբեր ուղղությամբ:

Nane

Մարի ջան Ճիշտն ասած հարցը շատ լավ չհասկացա: Դուք նկատի ունեք հենց իմ կյանքի անցյալը և ներկան, թե՞ ավելի լայն իմաստով:

Marie

Նանե, ցանկացա հարցնել քեզ հետևյալը. Գործիդ բերումով անցյալի ՝միջնադարի  հետ քո ունեցած ընկերակցությունը  և ներկան  ինչպե՞ս են առնչվում իրար: Միշտ «առանց ցավի՞» է գոյանում այդ հանդիպումը, այս համակեցությունը:

Nane

Quote from: Marie on January 27, 2008, 08:40:31 PM
Նանե, ցանկացա հարցնել քեզ հետևյալը. Գործիդ բերումով անցյալի ՝միջնադարի  հետ քո ունեցած ընկերակցությունը  և ներկան  ինչպե՞ս են առնչվում իրար: Միշտ «առանց ցավի՞» է գոյանում այդ հանդիպումը, այս համակեցությունը:
Սիրելի Մարի. 21:)
Ճիշտն ասած երկար մտածեցի Ձեր հարցի շուրջ:  9:)<Իմ միջնադարը և իմ 21-րդ դարը մտերիմ ընկերներ են և նրանց հանդիպումը ոչ միայն առանց ցավի, այլև միշտ ուրախությամբ է կայանում և ամեն մի հանդիպմանը, նոր գանձեր են ի հայտ գալիս>:
Իսկ ինչու եք կարծում, որ ինչ-որ <ցավ> կարող էի ունենալ?

Marie

#34
Quote from: Nane on January 28, 2008, 01:43:34 AM
Իմ միջնադարը և իմ 21-րդ դարը մտերիմ ընկերներ են ...
Իսկ ինչու եք կարծում, որ ինչ-որ <ցավ> կարող էի ունենալ?
Սիրելի Նանե, հոգևոր արժեքների պատճառո'վ: Սուրբ Հայրերը տոգորված են հոգևորով, ու արդիական հասարակությունը կոպտորեն մերժում է սրանց նշույլն անգամ:
Ինչպե՞ս կարող ես 21երրորդ դարը համարել միջնադարի մտերիմ ընկեր:
Իսկ ցավը այն լարումից է առաջանում, երբ չենք կարողանում մեր նախասիրությունների համեմատ շարժվել: Իրականության հետ մի կերպ  յոլա գնալու մեր փորձի ատեն: - դա ինձ հաճախ է պատահում:

Կներես՝ պատասխանս կցկտուր էր, մի քանի պատճառներով:

Nane

Սիրելի Մարի  21:)
Իհարկե, միջնադարը շատ խորն է և միստիկ, բայց ինձ համար ամեն մի դարաշրջան ունի իր հետաքրքրությունը, իր արժեքը, իր արվեստը, մշակույթը, վատ և լավ կողմերը...
Այսպես միշտ կարողանում եմ պահել այդ ներդաշնակ կապը, իհարկե դժվարություններ միշտ կան և կլինեն. իրոք երբեմն անհրաժեշտ է լինում «իրականության հետ յոլա գնալ»,  բայց կարևորն այն է, որ միտքն ու հոգին միշտ ազատ լինեն...չէ որ միայն նրանք կարող են մեկ վայրկյանում տեղափոխվել անտիկ աշխարհ կամ միջնադար կամ 25-րդ դար...