Re[2]: Inchu enk meghadrum aghandavorakannerin?

Started by Happy people, July 03, 2005, 04:14:54 AM

Previous topic - Next topic

Mariam

Վստահաբար, նրանք «բացակա» են, այսինքն ի վիճակի չեն մեզ կարդալու ու պատասխանելու: Տեսեք, ձևով մը «որբ» ենք զգում մենք մեզ , երբ հավատի մեջ մեր «հայրերը» հեռանում են մեզանից: Նրանց պատասխաները մեզ  համար անփոխարինելի են, միթե՞ դա նրանց «սրբությունից» է բխած: Ինչո՞ւ նրանց չասենք «Հայր Սուրբ»:

Happy people

     Ես իրենց՝ երկուսին էլ էլ-փոստով տեղեկացրել եմ հարցիս մասին շատ շուտ։   9:)

     Բայց դա առիթ չէ այդպես կոչելու նրանց։ Դա շատ, անչափ խոր իմաստ ունի
։
   21:)

Abegha

Սիմոն, Էլ. փոստով ուղարկածդ հարցին պատասխանել է Primate–ը։ Նա ևս հոգևորական է, այնպես որ իմ և հայր Գրիգորի պատասխանի կարիքը չկար։
Ինչ վերաբերում է Եկեղեցասիրաց Եղբայրակցությանը, ապա ես շատ բան չեմ կարող ասել, բայց կառաջարկեի նոր թեմա բացել այդ հարցի շուրջ, և եթե ճանաչում եք որևէ մեկին իրենցից, թող գրանցվեն և զրուցենք այդ թեմայի շուրջ։
Վստահ եմ զրույցը կանցնի սիրո մթնոլորտում։

Petros

     Սիրելի հայր Ղուկաս, ես չկարողացա ճարել մեկին եկեղեցասիրաց եղբայրակցությունից, որը կկարողանար օգտվել ինտերնետից: Սակայն իրավունք եմ վերապահում զրուցել ինքս, քանզի ճանաչում եմ այդ "հոտին":

Simon

Petros

Quote from: Mariam on July 08, 2005, 10:12:48 AM
Բայց Եկեղեցին մե'նք ենք, ու մեր բերած - ու միշտ անբավարար - լուման Եկեղեցի'ն է բերում իմ միջոցով, ու երբ Եկեղեցին անտարբեր է եղբորը ապրած թշվառության նկատմամբ, դա ի'մ հանցանքս է, ու ի'մ անտարբերության արդյունքը:
Պետք չէ այդպես ասել Մարիամ ջան. եթե մեր հոգևոր հայրերը, առավել ևս վեհափառ հայրը առաջին կարևոր գործը դարձներ Խոսք տարածելը և հավատացյալներին նույնպես սովորեցներ տարածել այն, այդ դեպքում իմ մեխքն է: Բայց դա այդպես չէ, ցավոք, ու դրա համար ես ամոթ եմ զգում որոշ աղանդների առաջ իմ եկեղեցու գործունեության համար:
     Մ՛ի մեղադրեք ձեզ:

Abegha

Շատ ճիշտ եք մտածում, բայց այն, որ մոռանում եք, որ նույն Վեհափառը այս երկու տարիների ընթացքում գրեթե կես միլիոն գրականություն է տպագրել, լավ չէ։Եվ ոչ միայն ...

Petros

     Հայր Ղուկաս ջան, եկեք ծուռը նստենք, դուզը խոսենք. գիրք տպագրելը չի խանգարում քարոզելուն: Չեմ ուզում քննադատության վերածեմ միտքս: Վեհափառին հարգում եմ, ինչպիսին էլ, որ լինի: Սակայն կան շատ հանգամանքներ, որ ոչ մի առաջնորդ (տարբեր կոնֆեսսիաների մասին է խոսքը, ոչ միայն՝ մերի) չի նմանվում սուրբ առաքյալներին, այլ՝ ընդհակառակը, ամոթի առիթ է դառնում - հոգևրական կարգը չի համապատասխանում Իրեն (դա կարելի է նկատել արդեն մի հայացքից): Այսօրվա աղանդների բազմացումը գալիս է այդտեղից:
     Չեմ ուզում շատ խորանալ, գուցե գայթակղության առիթ լինեմ, պարզապես կան շատ "եթե"-ներ, որ գայթակղում են հենց մեզ՝ ուղղափառներիս և գերադասում են... լավ, լռում եմ, վերջ:

Mariam

Որևե կազմակերպության հաջողությունը ուղղակի կապ ունի իր անդամների նվիրատվության հետ:
Եկեղեցին իր զավակների սրբության արտացոլումն է, ապրում է հավատացյալների կենդանի հավատով:
Երբ հավատը թույլ է , գործերն էլ շատ վախկոտ են: Դրա մեջ չմեղադրենք եկեղեցուն, այլ ես ի'նձ մեղադրեմ: Նկատել եմ, որ երբ որևէ մի բարեսիրական գործ է առաջարկվում  «բարեսիրական կազմակերպության» մը, առաջին արգելքը, որ շատ ուժեղ է, անխորտակելի՝ եսասիրությունն է: Այդ կազմակերպության ո'չ մի անդամ չի ցանկանում հրաժարվել նյութական իր բաժնից: Եվ բոլորը շատ ճիշտ արդարացումներ կարող են բերել:
Այն ատեն, երբ հարց է տրվում. ո՞վ պիտի ՎՃԱՐԻ: Ձայները լռում են: Ու բոլորը հրաժարվում:
Մի ուրիշ օրինակ. նկատել եմ որ ես էլ նույնպիսի շատ պատրվակներ եմ գտնում ԱՅՍ գործնը չձեռնարկելու համար - դա իմ ծրագրածս գործ չէ, ուրիշների կատարելիք գործ է...Ես արդեն որոշել էի ուրիշ ուղղությամբ աշխատել, դա խանգարում է ընտանեկան ծրագրերին, ընտանեկան հանգստին, աղջկաս հանգստավետությանը ևայլն... Սրանք բոլորը սին պատրվակներ են:
Եկեղեցին էլ ե'ս եմ, երբ պատարագից հետո շուտ շուտ հեռանում եմ - աղջիկս սոված է, ամուսինս սպասում է...Եթե կույր ձևացնեմ, ու չեմ նկատում իմ կողքիս կանգնած մարդու խեղճ վիճակը, դա ե'ս եմ մեղավորը: Չարդարացնեմ ես ինձ, ասելով՝ ուրիշ բարեգործություններով եմ «զբաղված» Տեր, Եկեղեցիդ թող ձեռնարկի այդ դժվար գործը:
Բայց այդ «գործը» գործ չէ: Դա կոչվում է սիրել: Տերն է մեզ այս պատվիրանը տվել - պարգևել, որպեսզի Նրա նման լինենք ու Նրան ճանաչենք:
Տերը ինձանից չի ուզում որևե բարեգործություն կատարեմ: Ինձ առաջարկում է լոկ սիրել: Բայց դա սահման չունի: Դա միշտ խանգարում է իմ հանգիստն ու իմ բոլոր պլանները:

Abegha

Առաքյալներն առաջիններն էին, որ Ավետարանն էին քարոզում։ Չի կարելի մոռանալ նրանց ժամանակը և պայմանները։ Այսօր Եկեղեցին հսկայական մի կառուց է և այն ղեկավարել է պետք։ Զորքը ճակատամարտի տանող գեներալը եթե սկսի զինվորի պարտականություններ կատարել, ապա ճակատամարտը տանուլ կտան։ Գլուխը չի կարող ոտքի պարտականությունները կատարել։ Թեև պետք է ասել, որ քանիցս ինքս դպրոցականների առաջնորդել եմ Վեհափառի մոտ և նա միշտ էլ իր խոսքն ասել է և շարունակում է ասել ու քարոզել։ Իսկ եթե կարծում եք թե Վեհափառը պետք է եհովայի վկաների նման ընկնի դռնե դուռ ... Եթե լավ մտածեք, ապա ինքներդ էլ թույլ չեք տա, որ այդպես լինի։

Petros

      Այո՛, ճիշտ եք ասում, հայր Ղուկաս ջան: Չնայած՝ ուղեղով չեմ հասկանում ձեր ասածը, այնուամենայնիվ համաձայն եմ ձեզ հետ: Չեմ կարողանում տեղավորել հասկացողությանս մեջ, թե ինչու եմ համաձայն ձեզ հետ: Այլևս չեմ կարող հակաճառել, քանզի սիրտս թույլ չի տալիս, բայց բթացած ուղեղս պնդում է հակառակը:
     Ներողություն: (Բայց սա չի վերաբերվում եկեղրցասիրաց եղբայրակցության ուղղափառությանը, սա միայն վերաբերվում է Վեհափառ հոր գործունեությանը): Շատ անգամ ներողություն, ու եթե կարող եք, աղոթե՛ք ինձ համար:
     Իսկ հիմա, այն ամենը, ինչ Վեհափառի մասին ասացի, ուզում եմ ուղղել Նրանից ցածր կարգ ունեցողներին՝ եպիսկոպոս, քահանա և այլն...
     Ի միջի այլոց, քանի՞ կարգեր կան մեր եկեղեցում և որո՞նք են դրանք: Իսկ ճի՞շտ է անվանել այդ կարգրը նաև պաշտոններ, հա՛յր Ղուկաս ջան: