<<Թարգմանչաց տոն>> և <<Տոն Սբ. Թարգմանիչներ

Started by Hasik, June 09, 2008, 02:15:22 PM

Previous topic - Next topic

Hasik

Ողջույն սիրելի ֆորումցիներ, ուզում եմ այս էջում առանձնակի նշել, որ հունիսի 12-ին հայ առաքելական եկեղեցին նշում է <<Տոն  Սբ. Թարգմանիչներ Մեսրոպի և Սահակի>>, որն իմ կարծիքով խորը աղերսներ ունի <<Թարգմանչաց տոնի>> հետ և կազմում է նրա բաղկացուցիչ մասը: Սբ. Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթևն են մեր առաջին թարգմանիչները, որոնք հսկայական դեր են ունեցել ոչ միայն Հայաստանում քրիստոնեության տարածման գործընթացում, այլև հայ ժողովրդի ազգապահպանման հարցում:
Ի ուրախություն բոլորիս, նշեմ, որ <<Թարգմանչաց տոնը>> ճանաչվել է նաև պետականորեն, այն է` <<Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին>> ՀՀ օրենքի 14 հոդվածի համաձայն այն նշվում է հոկտեմբերի 1-ին շաբաթ օրը: Այս եղելությունը մեծ առաջընթաց է մեր հայկական իրականության մեջ, և իմ կարծիքով վկայում է այն մասին, որ մեր պետությունն ու եկեղեցին սերտորեն և իրապես համագործակցում են միմյանց հետ:
Կխնդրեի մեր Մասնագետին, եթե հնարավոր է, ավելի մանրամասնեցնել, հոգևոր տեսանկյունից, այս երկու տոների բովանդակությունը, կարծում եմ, այն բոլորին էլ կհետաքրքրի, նաև մեր ֆորումի հյուրերին: Նախապես շնորհակալ եմ հարգելի Մասնագետ, որ միշտ մեր կողքին եք: