Փետր․ 24, 2013 | ՏԷՐ ՍՈՒՐԲ ՆԵՐՍԷՍ Ա. ՊԱՐԹԵՒ (116-156)
ՈՒՍՈՒՄՆ ՈՒ ԱՄՈՒՍՆՈՒԹԻՒՆԸ – Ներսէս Մէծ կաթողիկոսի ուսման և ամուսնութեան տարիները։
Ցարդ պատմուածներէն յայտնի եղած է թէ որոնք էին Ներսէսի նախնիքը, որ մնացած էր իբր միակ շառաւիղ Լուսաւորչի տոհմին, Աթանագինէի եւ Բամբիշի զաւակ. հայրը եղերական կերպով մեռած, ինչպէս յիշեցինք (§ 113), իսկ մայրը տակաւին կենդանի կաթողիկոսութեան ընտրուած ատեն (ԲԶՆ. 69)։
Փետր․ 23, 2013 | Պատմությունը
Գարեգին վարդապետ Հովսեփյան – Կաթողիկոսական ընտրությունն ու օծումը մինչ սովետական միություն։
Փետր․ 23, 2013 | Պատմությունը
Իսահակ Յուսուփի օրինակը ցույց է տալիս, որ միջին դարերում եղել են բազմաթիվ այլազգիներ, որոնք ընդունելով հայոց հավատը՝ դարձել են ջերմեռանդ քրիստոնյաներ եւ դարձի են բերել իրենց ազգակիցներից ու հավատակիցներից շատերին։
Փետր․ 22, 2013 | ՏԷՐ ՓԱՌԷՆ Ա. ԱՇՏԻՇԱՏԵՑԻ (110-115)
ՇԱՀԱԿ ՏԵՂԱԿԱԼ – Շահակի վարկածը որպէս Փառէն կաթողիկոսի յաջորդ։
Փառէն կաթողիկոսի անունը չի յիշուիր այդ ամէն եղելութեանց մէջ, եւ հնար ալ չէր, որ բացարձակ ճգնաւորութեամբ ապրած ութսունամեայ ծերունի մը կարենար քաղաքական եւ պատերազմական ծանր գործողութեանց մասնակցիլ։ Իրեն մահն ալ չուշացաւ, եւ նորէն աթոռոյ պարապութեան խնդիրը մէջտեղ ելաւ։
Փետր․ 22, 2013 | ՏԷՐ ՓԱՌԷՆ Ա. ԱՇՏԻՇԱՏԵՑԻ (110-115)
ՏԻՐԱՆ ԵՒ ԱՐՇԱԿ – Տիրան և Արշակ թագաւորները։
Քաղաքային կացութիւնը բաւական ատեն էր, որ հանդարտ կ’անցնէր, Տիրանի Յունաց օգնութեամբ գահ դառնալէն ետքը։ Շապուհ չէր ուզած նոր խնդիր յուզել այն կողմերը, եւ պատերազմներու դաշտը փոխադրուած էր Միջագետք, հայկական երկիրներէն դուրս։
Փետր․ 22, 2013 | ՏԷՐ ՓԱՌԷՆ Ա. ԱՇՏԻՇԱՏԵՑԻ (110-115)
ՅՈՒՍԻԿԻ ԶԱՒԱԿՆԵՐԸ – Յուսիկ կաթողիկոսի զաւկների մասին․
Յուսիկի երկու զաւակները, Պապ եւ Աթանագինէ, եկեղեցական կոչման հրաւէրը, կամ իրենց ըմբռնմամբ՝ փորձանքը, վերջնապէս հեռացնելէն ետքը, աւելի եւս ազատօրէն ի բազում անառակութեան գնային, եւ զկարգն Աստուծոյ արհամարհեալ այպանէին (ԲԶՆ. 48), եւ նախնիքներէն իրենց ժառանգութիւն մնացած կալուածներն ու սրբավայրերը անլուր խենէշութիւններով կը պղծէին։