Սուրբ Սևերիանոս

Սևերիանոսը († 320) նշանավոր զորավար էր Փոքր Հայքի Սեբաստիայի արքունի բանակում, Լիկիանոս կայսեր օրոք: Երբ «Հայկական լեգեոն» կոչված գնդի 40 քրիստոնյա զինվորները բանտարկվում են, Սևերիանոսն այցելում է նրանց և հոգածություն ցուցաբերում: Նրանց նահատակությունից հետո էլ...

Սուրբ հիպիրիքյան վկաներ

Սուրբ Հիպիրիքյանները 7 վկաներ էին Փոքր Հայքի Սամոսատ քաղաքից, Մաքսիմինոս Դաժ կայսեր օրոք, Գ-Դ դդ.: Իրենց քաղաքի կուռքերի պատվին կազմակերպված տոնակատարության ընթացքում նրանք իրենց տանը աղոթում էին: Այդ ժամանակ նրանց են այցելում իրենց հեթանոս 5 բարեկամները, որոնք...

Սուրբ Թեոդորիտն ու իր որդիները

Թեոդորիտն ու իր որդիները նահատակվել են Դիոկղետիանոս կայսեր օրոք շուրջ 304 թ.: Թեոդորիտն այրիացյալ բարեպաշտ կին էր, որ բնակվում էր Մակեդոնիայում իր երեք զավակներով, որոնց դաստիարակել էր քիստոնեական ոգով: Հեթանոս ազնվականներից մեկը, սիրահարվելով նրան, ամուսնության...

Սուրբ Վարոս

Վարոսը հռոմեացի զինվոր էր, որ ծառայում էր Եգիպտոսում Մաքսիմինոս կայսեր օրոք: Երբ 7 միայնակյացներ ձերբակալվում և բանտարկվում են, նրանցից մեկը մեռնում է նույն գիշեր, և Վարոսը մեռնողի տեղն է գրավում, որպեսզի ինքն էլ մարտիրոսանա, ինչի համար դատավորը, զայրանալով, չարաչար...

Սուրբ Անաստաս քահանա

Անաստաս քահանան († 628) նահատակվել է Պարսկաստանի Խոսրով Բ արքայի կողմից: Նա ազգությամբ պարսիկ էր, Ռաժիկ քաղաքից, ավազանի անունը՝ Մակունդատ: Երբ 614 թ. պարսիկները գրավում են Երուսաղեմը և Քրիստոսի խաչը գերի տանում Պարսկաստան, նա՝ որպես պարսկական բանակի զինվոր, տեսնելով...

Սուրբ Աթանաս Ալեքսանդրացի

Աթանաս հայրապետը (295-373 թթ.) ծնվել է Ալեքսանդրիայում՝ հույն քրիստոնյայի ընտանիքում: Բարձրագույն կրթություն է ստացել հայրենի քաղաքի հռչակավոր աստվածաբանական ճեմարանում։ Սարկավագ ձեռնադրվելով տեղի պատրիարք Ալեքսանդր Ալեքսանդրացու կողմից, իբրև նրա անձնական քարտուղար՝...