Հունվ․ 23, 2012 | Սրբեր
Գորդիոսը Կեսարացի հարյուրապետ էր, քրիստոնյա ծնողների զավակ: Նա պաշտոնավարում էր կայսեր բանակում Դիոկղետիանոսի օրոք: Ականատես լինելով բազում անօրենությունների՝ նա քաշվում է անապատ` իրեն նվիրելով Աստծուն: Երբ Լիկիանոս կայսրը սկսում է հալածել քրիստոնյաներին, Գորդիոսը...
Հունվ․ 23, 2012 | Սրբեր
Հուղիտան աստվածասեր ու բարեպաշտ մի կին էր: Նա ուներ երեք տարեկան մի մանուկ, որի անունը Կիրակոս էր: Երբ սկսում են հալածանքները քրիստոնյաների դեմ, նա փախչում է Տարսոն: Սակայն այստեղ էլ չի կարողանում հանգիստ մնալ, քանզի հալածանքները հասնում են նաև Տարսոն: Սրբին...
Հունվ․ 21, 2012 | Սրբեր
Կյուրեղ Ալեքսանդրացի հայրապետը Ալեքսանդրյան աստվածաբանական դպրոցի փայլուն ներկայացուցիչներից մեկն է: Ծնվել է 380 թ., եղբորորդին է Թեոփիլոս պատրիարքի, որին հաջորդել է 412 թ.: Կ. Պոլսի պատրիարք Նեստորի դեմ պայքարել է ուղղափառ դավանանքի համար, որի պատճառով էլ Թեոդորոս Բ....
Հունվ․ 19, 2012 | Սրբեր
Եփեսոսցի ազնվական 7 երիտասարդներ գաղտնի մկրտվում են՝ դառնալով քրիստոնյա, որի համար հալածվում են Դեկոս կայսեր կողմից և թաքնվում մոտակա լեռան (Ողքոս) այրում։ Ըստ ավանդության նրանք այստեղ աստվածառաք քնով ննջում են 140 տարի շարունակ և արթնանում միայն 389 թ.՝ Թեոդոս...
Հունվ․ 19, 2012 | Սրբեր
Սուրբ Թեոդոս թագավորը և մեծահամբավ զորավարը, որին տրվել է նաև Մեծն Թեոդոս անունը, քրիստոնյա աշխարհին հայտնի է որպես ուղափառության մեծագույն ջատագով ու պաշտպան։ 379 թ. նշանակվելով Արևելքի կայսր, բարեպաշտ Թեոդոսը առաջին հերթին վերադարձնում է նախորդ կայսեր հրամանով...
Հունվ․ 17, 2012 | Սրբեր
Սուրբ Անտոն Ճգնավորը կամ ս. Անտոն Անապատականը հայրն ու հիմնդիրն է ճգնավորության և վանական կյանքի։ Երանելի այրը ծնվել է Եգիպտոսի Կոմա գյուղում 251թ. ազնվական ծնողների ընտանիքում։ Ծնողների մահից հետո Անտոնը ժառանգում է նրանց հարստությունը։ Սակայն մի օր եկեղեցում լսում է...