Սուրբ Թեոդիտոն Գաղատացին, Թալիլա բժիշկը և Անկյուրայում նահատակված 7 կույսերը

Սուրբ Թեոդիտոն Գաղատացին Դիոկղետիանոս կայսեր հալածանքների զոհերից է։ Լինելով գինեվաճառ, պակաս կասկածելի է թվում հալածիչներին, որի շնորհիվ կարողանում է ամեն կերպ օգնության հասնել հալածյալ քրիստոնյաներին. գինի է մատակարարում Սբ Խորհրդի համար, հողին է հանձնում...

Կոստանդիանոս կայսրը և նրա մայր Հեղինեն

Կոստանդիանոս կայսրը (ծնվել է Հարավսլավիայի Նիշ քաղաքում) Հռոմեական կայսրության մեծագույն դեմքերից է։ Նա էր, որ Եկեղեցին պաշտոնապես ազատեց ավելի քան 250 տարի տևած հալածանքներից և 313 թ. Միլանի հրովարտակով քրիստոնեությունը թույլատրելի կրոն հռչակեց: Նրա օրոք տեղի ունեցավ...

Սուրբ Բաբելաս հայրապետ

Ըստ Հայսմավուրքի Բաբելասը եղել է Անտիոքի հայրապետը (240-252 թ.): Նումերիանոս կայսրը Անտիոք այցի ժամանակ կուռքերին զոհ մատուցելուց հետո ցանկանում է մտնել Աստծո եկեղեցի և պղծել այն: Սակայն Բաբելաս հայրապետը տաճարի դռների մոտ ընդառաջ գալով կայսրին, արգելում է նրա մուտքը...

Սուրբ Եպիփան Կիպրացի

Ս. Եպիփան Կիպրացին (315-403 թ.) Ընդհանրական Եկեղեցու նշանավոր վարդապետներից է և տոնելի է Հայ Եկեղեցում որպես տասներկու վարդապետներից մեկը: Ծնվել է Պաղեստինում: Կյանքի ընթացքում հռչակված է եղել իր աղքատասիրությամբ, սրբակենցաղ կյանքով և բազմաթիվ գրվածքներով: Ողջ կյանքի...

Սուրբ Սահակ և Հովսեփ իշխանները

Սահակը և Հովսեփը հագարացի իշխան Կայսի զավակներն էին, որ Կարինում ամուսնացել էր քրիստոնյա հայ կնոջ հետ՝ արտոնելով նրան պահպանել քրիստոնեական հավատքն ու նույն հավատքով դաստիարակել զավակներին: Տարիներ անց հայտնի է դառնում իշխանազուն երկու եղբայրների քրիստոնյա լինելը և...

Սուրբ Մանե

Սուրբ Նունեն և Մանեն հռիփսիմյանց կույսերի խմբից էին, որ Դիոկղետիանոս կայսեր հալածանքների ժամանակ թողել էին Հռոմն ու եկել հասել էին Հայաստան: Սակայն այս երկու կույսերին Տիրոջ կողմից նախախնամված չէր նահատակվել իրենց հավատակիցների հետ: Հայաստան հասած 37 կույսերից...