Երեքամյա Աստվածածնի տաճարին ընծայումը (Հայսմավուրքից)

Աննան, հրեշտակապետի ավետիսով, հրաշափառ կերպով Հովակիմից հղիանալուց հետո, յոթ ամսից ու յոթ օրից, ծնեց ամենաօրհնյալ Մարիամին, ումով օրհնվեցին երկրի բոլոր ազգերը։ Նրա ծննդյան լուրը տարածվեց ողջ Հրեաստանով։ Բոլորը լսելով՝ օրհնություն էին տալիս Աստծուն և խնդակից լինում ծնողներին։ Եվ Աննան մանկան անունը դրեց Մարիամ, որ թարգմանվում է «լուսավորված»։

Կարդալ ավելին

Երեքամյա սուրբ Աստվածածնի տաճարին ընծայումը

Սուրբ Կույս Մարիամին նվիրված տոներից է Երեքամյա սուրբ Աստվածածնի տաճարին ընծայման տոնը, որ բոլոր եկեղեցիները նշում են նոյեմբերի 21-ին: Ըստ ավանդության` երեք տարին լրանալուց հետո, Տիրամոր աստվածավախ ու բարեպաշտ ծնողներ Հովակիմն ու Աննան, իրենց ուխտի համաձայն, Մարիամին ընծայում են տաճարին, ուր նա մնում է մինչև նշանվելը: Տոնի

Կարդալ ավելին

Սուրբ Խաչի գյուտի տոն

Սուրբ Խաչի գյուտի տոն

Սուրբ Խաչի Գյուտը Քրիստոսի խաչափայտին նվիրված չորս տոներից է: 327 թ. բյուզանդական Կոստանդիանոս կայսեր մայրը՝ Հեղինեն, Տիրոջ խաչը գտնելու նպատակով այցելում է Երուսաղեմ: Հուդա անունով մի հրեա օգնում է կայսրուհուն գտնել Քրիստոսի խաչվելու վայրը՝ Գողգոթան, որտեղ որոնումների արդյունքում հայտնաբերվում է Հիսուսի և նրան խաչակից երկու ավազակների խաչերը:

Կարդալ ավելին

Վարագա Սուրբ Խաչ

Քրիստոնեական բոլոր եկեղեցիները ամեն տարի մեծ հանդիսավորությամբ նշում են Խաչին նվիրված տոները: Բայց ի տարբերություն մյուս եկեղեցիների Հայ Եկեղեցին ունի նաև Խաչին նվիրված զուտ ազգային մի տոն, որը հայտնի է Վարագա Սուրբ Խաչ անունով: Եկեղեցական այս տոնը մեր եկեղեցին միշտ տոնում է Խաչվերացից երկու շաբաթ հետո, այսինքն`

Կարդալ ավելին