Հոկտ․ 20, 2011 | Սրբեր
Քրիստափորը և երկու կանայք` Կալինիկեն ու Ակյուլինեն նահատակվել են Դեկոս կայսեր օրոք Լիկիայում: Ս. Քրիստափորը Հուլիանոս կայսեր օրոք գերի լինելով ծառայում էր հռոմեական բանակում և քրիստոնյա է դառնում ծառայության ընթացքում: Տեսնելով իր հավատակիցների անմարդկային...
Հոկտ․ 20, 2011 | Սրբեր
Սբ Արտեմիոսը († 362/3) դեռևս Կոստանդիանոս Մեծի օրոք արդեն երիտասարդ տարիքից առաքինի զորական էր կայսերական բանակում՝ բարձրանալով մինչև պատվիրակի աստիճանի: Նույն հավատարմությամբ նա՝ որպես Եգիպտոսի բանակի ընդհանուր հրամանատար, ծառայում է հաջորդ կայսեր իշխանության...
Հոկտ․ 20, 2011 | Սրբեր
Սուրբ Խարեթյանները († 523) ազգությամբ հաբեշ էին և ապրում էին Եթովպիայի Նեգրան քաղաքում: Զ դարի հրեաները հզորացել էին այդ երկրում: Եվդեմոնա քաղաքի թագավոր Դու Նովասը հարձակվում է քրիստոնյա Նեհրան քաղաքի վրա՝ բնակիչներին հուդայականության դարձնելու նպատակով: Խաբեությամբ...
Հոկտ․ 19, 2011 | Սրբեր
Սուրբ Ղուկաս Ավետարանիչը երրորդ Ավետարանի հեղինակն է: Ծնվել է Անտիոքում և ըստ ավանդության եղել Քրիստոսի 72 աշակերտներից: Պողոս առաքյալի վկայության համաձայն մասնագիտությամբ բժիշկ է եղել: Լսելով Քրիստոսի քարոզության մասին` գալիս է Պաղեստին և հետևում Տիրոջը: Աստծո խոսքն...
Հոկտ․ 18, 2011 | Սրբեր
Ռամելասը († 157) նահատակվել է Տրայանոս կայսեր օրոք: Արևելք արշավանքի ժամանակ կայսրն իր զորքում հայտնաբերում է 11000 քրիստոնյաների, որոնց աքսորում է Փոքր Հայքի Մելիտինե քաղաքը: Պահակազորի հրամանատար Ռամելասը հանդիմանում է կայսրին անաստվածության և անարդարության համար ու...
Հոկտ․ 18, 2011 | Սրբեր
Զենոնը, Մակարը և Եվդոքսիոսը չարչարանքների են ենթարկվել և նահատակվել Մաքսիմիանոս կայսեր օրոք, 311-312 թթ., Փոքր Հայքի Մելիտինե քաղաքում: Եվդոքսիոսը, որ կայսերական բանակի զորավար էր, հալածանքների ժամանակ իր կնոջ՝ Վասիլուհու և զինակից ընկերներ Զենոնի և Մակարի հետ...