Աստվածաշնչի ընթերցանության հերթականությունն ըստ կարևորության և մատչելիության

Աստվածաշնչյան բոլոր Գրքերն էլ, թեպետ կուռ ամբողջություն են կազմում, սակայն տարբեր են թե՛ իրենց կարևորությամբ և թե՛ մատչելիությամբ, ինչն ինքնին ենթադրում է ընթերցանության՝ սրբազան Գրքերի ընդհանուր ցանկից զանազանվող հերթականություն և առանձին Գրքերի ավելի խորը քննություն և սերտողություն։ Ս. Գրքի երկու անքակտելի մասերից առավելագույն հարգը Նոր Կտակարանինն է,

Կարդալ ավելին

Պատմական մանրամասնությունները

Թե ով, երբ և ինչ առիթով է հայտնել Աստծո այս կամ այն խոսքը, հավատացյալի համար էական չէ: Աստվածային ճշմարտությունը ճանաչելու համար դա չէ կարևորը։ Հավատացյալի համար երբ, ինչ առիթով, ում միջոցով էլ որ երկրին հասած լինի աստվածային կամ այս կամ այն ճառագայթը, բովանդակ Հայտնությունը Սուրբ Հոգուց է

Կարդալ ավելին

Սուրբ Գիրքն ընդհանուր քրիստոնեական աշխարհայացքի լույսի ներքո ընթերցելու մասին

Հինկտակարանյան և նորկտակարանյան առանձին փաստերի իմացությունը բավարար չէ Եկեղեցու կյանքի մասին կուռ աշխարհայացք կազմելու համար: Առանց իր ամբողջության մեջ քրիստոնեական աշխարհայացքի հստակ ըմբռնման Սրբազան պատմության ամենանշանակալից փաստերն իսկ կորցնում են իրենց անանց կենսական նշանակությունը։ Իրապես, եթե, չհասկանալով քրիստոնեական աշխարհայացքը, ես չգիտեմ մարդու երկրային կյանքի իմաստը, աստվածային հայտնության

Կարդալ ավելին

Աստվածաշունչը Հիսուսի մասին է

«Քննեցե՛ք Գրքերը, քանի որ կարծում եք, թե դրանցով հավիտենական կյանք կունենաք: Բայց այդ Գրքերն իսկ վկայում են Իմ մասին» (Հովհ. Ե 39)։ Աստվածաշունչը ստվարածավալ Գիրք է՝ կազմված շուրջ մեկուկես հազարամյակի ընթացքում քառասուն հեղինակների՝ մարգարեների ու առաքյալների ձեռամբ, տարբեր լեզուներով (հիմնականում եբրայերեն և հունարեն, մասամբ էլ՝ արամերեն) և

Կարդալ ավելին