Արխիվ | Հակոբ Սարուգեցի կամ Սրճեցի

Հակոբ Սարուգեցու կամ Սրճեցու մասին նյութերը Լուսամուտին տրամադրվել են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Սուրբ Աթոռի կողմից։

Երանելի սուրբ Յակոբ Սրճեցի եպիսկոպոսի [ճառը] Մեծ ուրբաթի իններորդ ժամի՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի չարչարանքների առիթով (արևելահայերէն)

Արևելահայերէն թարգմանութիւնը Նաիրա Թամամեանի ԵՐԱՆԵԼԻ ՍՈՒՐԲ ՅԱԿՈԲ ՍՐՃԵՑԻ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ [ՃԱՌԸ] ՄԵԾ ՈՒՐԲԱԹԻ ԻՆՆԵՐՈՐԴ ԺԱՄԻ՝ ՄԵՐ ՏԷՐ ՅԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՉԱՐՉԱՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԻԹՈՎ Քո Հօր ծոցի անծանօթ ծնունդ, Միածին, արթնացրո՛ւ իմ քնարը և փարթամացրո՛ւ՝ պատմելու քո մեծ փրկութիւնը: Իմ տկար լեզուն քաղցրաձայն կերգի քո խորհուրդը՝ հղկելով և պատկերելով նրա վայելչութիւնն իմ խոսքերով: Քեզնով կզուարթանայ իմ տկար միտքը, որ […]

Շարունակել կարդալ
0

Հատկորոշիչներ՝ , , , , , , ,

Ս. Յակոբ Սարուգեցի եպիսկոպոսի ճառը Տէր Յիսուս Քրիստոսի Չարչարանքի Աւագ Ուրբաթ Օրուան Համար (արեւմտահայերէն)

Աշխարհաբարի Վերածեց Նարեկ Եպս. Ալեէմէզեան Ս. ՅԱԿՈԲ ՍԱՐՈՒԳԵՑԻ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՃԱՌԸ ՏԷՐ ՅԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՉԱՐՉԱՐԱՆՔԻ ԱՒԱԳ ՈՒՐԲԱԹ ՕՐՈՒԱՆ ՀԱՄԱՐ Հօրդ ծոցին անբացատրելի ծնունդ, Միածին, արթնցո՛ւր եւ ճոխացո՛ւր քնարս մեծ փրկութիւնդ պատմելու: Տկար լեզուս քաղցրաձայն կ՛երգէ խորհուրդդ` անոր վայելչութիւնը խօսքերովս յղկելով եւ պատկերելով: Քեզմով կը զուարթանայ յոգնութեամբ խափանուած տկար միտքս եւ ճառերուդ անդաստանին մէջ ես ժուժկալ մշակ […]

Շարունակել կարդալ

Հատկորոշիչներ՝ , , , , ,

Երանելւոյ սրբոյն Յակոբայ Սրճոյ եպիսկոպոսի՝ ասացեալ ի յօր Մեծի Ուրբաթին Չարչարանաց Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի յիններորդ ժամու (գրաբար)

ԵՐԱՆԵԼՒՈՅ ՍՐԲՈՅՆ ՅԱԿՈԲԱՅ ՍՐՃՈՅ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ՝ ԱՍԱՑԵԱԼ Ի ՅՕՐ ՄԵԾԻ ՈՒՐԲԱԹԻՆ ՉԱՐՉԱՐԱՆԱՑ ՏԵԱՌՆ ՄԵՐՈՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ ՅԻՆՆԵՐՈՐԴ ԺԱՄՈՒ Անծանօթ ծնունդ ծոցոյ Հօր քոյ, Միածին՝ զարթո՛ զքնարս իմ. եւ փարթամացո ի պատմել զմեծ փրկութիւն քո: Երգեսցէ քաղցրաձայն տկար լեզու իմ զխորհուրդս քո, առ ի յղկելով գործել եւ կանգնել պատկեր զվայելչութիւն նորա բանիւք իմովք: Քեւ այսինքն օ՜, զուարթասցին […]

Շարունակել կարդալ

Հատկորոշիչներ՝ , , , , ,

Յակոբ Սրճեցու կեանքը (արեւմտահայերէն)

ՍՈՒՐԲ ՅԱԿՈԲ ՍԱՐՈՒԳԵՑԻ Ս. Յակոբ Սարուգեցի ծնած է 451ին, Եփրատի ափին գտնուող Քուրտամ գիւղը (Սարուգի շրջան) եւ մահկանացուն կնքած 521ին։ Ուսումը ստացած է Եդեսիոյ Դպրոցը։ Սարուգի եպիսկոպոս եղած է պարսիկներու Կաւատ Ա. Թագաւորի քրիստոնեաներու դէմ շղթայազերծած հալածանքներու ամէնածանր շրջանին։ Հեղինակ է աւելի քան 700 քարոզներու։ Կը նկատուի Ս. Եփրեմ Խուրիէն ետք Ասորի Ուղղափառ Եկեղեցւոյ ամէնէն […]

Շարունակել կարդալ
0

Հատկորոշիչներ՝ , , ,

Յակոբ Սրճեցու կեանքը (արևելահայերէն)

ՆԱԻՐԱ ԹԱՄԱՄԵԱՆ ՅԱԿՈԲ ՍՐՃԵՑԻ Մատենագիր, բանաստեղծ, ասորական եկեղեցու հայրերից Յակոբ Սարուգեցին հայ մատենագրութեան մեջ յայտնի է Յակոբ Սրճեցի կամ Յակոբ Արծուապայի եպիսկոպոս անուններով: Ծնուել է 451 (450) (1) թ. Եփրատի ափին գտնվող Քուրտամ (Կուրտամ՝ այժմ՝ Քուրտման) գիւղում (Սարուգի շրջանում (2))՝ Հառանից արեւմուտք: Հայրը քահանայ էր. երկար ժամանակ անզաւակ մնացած ծնողների համար նրա ծնունդը դիտուել է […]

Շարունակել կարդալ
0

Հատկորոշիչներ՝ , , ,

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ