Կայքի մասին

Հասարակ բառերը, երբեմն կարծես իրենց արժեքը կորցրած, ժամանակի ինչ–որ հատվածում մեծ իմաստ են ստանում մեզ համար:
Այսպես նաև Ավետարանը, որ ամեն օր մեր աչքի առաջ է, երբեմն շատ հասարականում է մեզ համար` չկորցնելով, անշուշտ, իր հավիտենական արժեքը: Հետևաբար այդ հասարակացած, բայց հավիտենական, արժեքներին ընդառաջ գնալով պետք է բացենք մեր հոգիների լուսամուտները, որպեսզի իրական և հավիտենական լույսը մուտք գործի մեր հոգիներից ներս:
Ահավասիկ այս պարզ նշանաբանով է ստեղծվել ինտերնետային այս հասցեն՝ «Լուսամուտ»-ը:
Ինտերնետում բացելով այս փոքրիկ պատուհանը, որը վերնագրել ենք «Լուսամուտ», հուսանք օգտակար լինի և ծառայի իր անվանը՝ ժամանակ առ ժամանակ լուսե ցոլքեր փոխանցելով բոլորիս:
«Լուսամուտի» նպատակն է անհատների մասնակցությամբ ներկայացնել հոգևոր-մշակութային արժեքները:
Նախատեսում ենք նախ մեր ընթերցողներին հնարավորություն ընձեռել Լուսամուտի միջոցով տեղեկանալ եկեղեցական տոներին և աստվածաշնչային ընթերցումներին (ըստ Հայ Եկեղեցու տոնացույցի):
Երկրորդ՝ ունենալ հարուստ գրադարան և ֆոտոդարան:
Երրորդ՝ ֆորումների միջոցով անդրադառնալ մարդու կյանքին հուզող հարցերին:
Եվ ի վերջո՝ շատ այլ մտահղացումներ, որ ժամանակը կթելադրի մեզ։
Յուրաքանչյուր Ձեզանից կարող է դառնալ հեղինակ՝ առաքելով իր պատրաստած նյութը:

«Լուսամուտ»-ին աջակցելով կօգնեք, որ աստվածային լույսը մուտք գործի նաև ձեր նմանի հոգու պատուհանից ներս:


Ձեր կարծիքներն ու առաջարկությունները կարող եք փոխանցել Կապի բաժնի միջոցով, կամ գրելով «Լուսամուտ երկխոսության» Ֆորումում:


«Լուսամուտ»-ը գոյատևում է հետևյալ անձանց աշխատանքի ու աջակցության շնորհիվ.

ՂՈՒԿԱՍ ՎԱՀԱՆ ԶԱՔԱՐՅԱՆ (մտահղացման հեղինակ, գլխավոր խմբագիր)

Խմբագրական և թարգմանական աշխատանքներ՝
ՀԱՍՄԻԿ ՄՈՒՐԱԴՅԱՆ (թարգմանություններ)
ԼՈՒՍԻՆԵ ՎԱՆՅԱՆ (թարգմանություններ)
ՄԱՐԻԱՆՆԱ ԱՐԶԱՆԳՈՒԼՅԱՆ (թարգմանություններ)
ԱՐՄԻՆԵ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ (խմբագիր)։

ՄԵՐ ՀԱՏՈՒԿ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Իրենց աշխատանքները մեզ տրամադրելու համար՝

ՆԱՐԵԿ եպիսկոպոս ԱԼԵԷՄԷԶԵԱՆԻՆ

ՄԿՐՏԻՉ վարդապետ ՊՌՈՇՅԱՆԻՆ
ՀՈՎԱԿԻՄ վարդապետ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ
ԳՐԻԳՈՐ աբեղա ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ
ՂԵՎՈՆԴ աբեղա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ
ՌՈՒԲԵՆ աբեղա ԶԱՐԳԱՐՅԱՆԻՆ

ՀՈՎՍԵՓ ավագ քահանա ՀԱԿՈԲՅԱՆԻՆ
ՂԵՎՈՆԴ քահանա ՄԱՅԻԼՅԱՆԻՆ
ՀԱՅԱԶԱՏ քահանա ՄԱՐՏԻԿՅԱՆԻՆ
ԱՐԱՄ քահանա ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

ՎԱՀԱԳՆ սարկավագ ԱԶԻԶՅԱՆԻՆ
ՎԱՂԻՆԱԿ սարկավագ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ
էԴԻԿ սարկավագ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ
ԷԴՈՒԱՐԴ սարկավագ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ
ԱՐԱՄ սարկավագ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻՆ
ՍԱՄՎԵԼ սարկավագ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ
ԱՐՍԵՆ սարկավագ ՄԱՐՈՒՔՅԱՆԻՆ
ԱՆԴՐԱՆԻԿ սարկավագ ՏՈՆՈՅԱՆԻՆ
ՏԻԳՐԱՆ սարկավագ ԲԱՂՈՒՄՅԱՆԻՆ

 

† ԲԱԲԿԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ
ՎԱԶԳԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ
ԱՍՏՂԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻՆ
ԶԱՐՈՒՀԻ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ
ՍԵԴԱ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻՆ
ՋՈՎԱՆՆԻ ԳՈՒԱՅՏԱՅԻՆ
ԳՈՀԱՐ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ՎԱՐԴՈՒՀԻ ԿՅՈՒՐԵՂՅԱՆԻՆ
† ՄԱՐԹԱ ԱՐԱԲՅԱՆԻՆ
ՄՀԵՐ ԲԵՅԼԵՐՅԱՆԻՆ
Մ․ ՄՈՒՇԵՂ ԺՈՌՈՅԱՆԻՆ
ԱՆՆԱ ԱԼՈՅԱՆԻՆ
[divider]

Նյութեր տրամադրելու համար՝

ՆԱՐԵԿ եպիսկոպոս ԱԼԵԷՄԷԶԵԱՆԻՆ

ԺԻՐԱՅՐ վարդապետ ԹԱՇՃՅԱՆԻՆ
ԳՐԻԳՈՐ աբեղա ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ

ՂԵՎՈՆԴ քահանա ՄԱՅԻԼՅԱՆԻՆ
ՎԱՀՐԱՄ քահանա ՄԵԼԻՔՅԱՆԻՆ
ՀԱՅԱԶԱՏ քահանա ՄԱՐՏԻԿՅԱՆԻՆ

ՍԱՅԱԹ սարկավագ ՊՕՅԱՃՅԱՆԻՆ
ԱՐԱՄ սարկավագ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻՆ
ՆԱՐԵԿ սարկավագ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ

ԱՍՏՂԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻՆ
ՀԵՂԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ
ԷԴՈՒԱՐԴ ԱՅՎԱԶՅԱՆԻՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԵՅԼԵՐՅԱՆԻՆ
ԱՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ

Ձեր աղոթքն ենք հայցում բոլոր այս անձանց համար։