Ծրագրեր

ԾՐԱԳՐԵՐ

Մենք կարծում ենք ճիշտ չէ միայն Լուսամուտով զբաղվել, այլ հարմար ենք նկատում իրագործել որոշ այլ ծրագրեր, որոնք համահունչ են հոգևոր-մշակութային ոլորտին: Իհարկե այդ ամենը կյանքի կոչելու համար նյութական միջոցներ են անհրաժեշտ, որի համար հուսով ենք աջակիցներ կգտնենք:

Ստորև ներկայացնում ենք այն ծրագրերը, որոնք ցանկանում ենք Լուսամուտին զուգահեռ կյանքի կոչել.

  • Մանկատների և հատուկ կրթական հաստատությունների համար կայքերի ստեղծում:

ՀՀ-ում գործող մանկատներից ութը պատկանում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը: Դրանցից զատ գոյություն ունեն երեք մանկատներ ևս, որոնք կոչվում են անկախ ոչ կառավարական կազմակերպություններ: Պետական մանկատներից 2-ը (Գյումրու «Մանկան տուն»-ը և Խարբերդինը) մասնագիտացված են, այսինքն` նախատեսված են մտավոր և ֆիզիկական թերզարգացում ունեցող երեխաների համար:

Մանկատներում ապրում են 1-18 տարեկան ծնողազուրկ (երկկողմանի, միակողմանի), ծնողների կողմից լքված, չքավոր ընտանիքների, հոգեկան, ֆիզիկական խանգարումներ ունեցող երեխաներ, որոնց ընդհանուր թիվը կազմում է մոտ 1100 հոգի:

ՀՀ-ում գործում են թվով յոթ հատուկ ուսումնական հաստատություններ, որոնցից հինգը նախատեսված են տեսողության խանգարումներ  ունեցող երեխաների համար:

Մանկատները և հատուկ կրթական հաստատությունները կարիք ունեն լուսաբանության, որպեսզի հասարակությունն ավելի լավ ճանաչի և իր օգտակարությունը ցուցաբերի տվյալ հաստատություններին:

Տեղեկատվության բացը խոցելի է դարձնում առանց այդ էլ խոցելի այդ կառույցներին, հետևաբար տեղեկատվության հրապարակայնությունը առավել ամուր ու պաշտպանված կդարձնի նրանց, ինչպես նաև կնպաստի հավելյալ միջոցների ներգրավման:

Սույն նպատակի իրագործման համար, ըստ մեզ, լավագույն ճանապարհը որակյալ և գործող կայքն է, որ մենք, կարծում ենք, ի վիճակի ենք իրագործել:

Մեր հաշվարկներով յուրաքանչյուր մանկատան և հատուկ կրթական հաստատության կայքի ստեղծման համար անհրաժեշտ է մոտ 185.000 ՀՀ դրամ:

Շահագրգիռ անձինք կամ կազմակերպությունները կարող են գրել կապի բաժնից: