Երկնքի ճանապարհը

Մանուկ Կակոսյան Կյուրինցի

«ԵՐԿՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ»

Արդի արևելահայերենի վերածեցին

Հակոբ Քյոսեյանը

և

Արժանապատիվ Տ. Շահե քահանա Հայրապետյանը

———————————-

Երկու խոսք

 

Այս գրքի չորրորդ հրատարակությանը կցված «Ազդ» – ում ծանուցվում է, որ այն արդեն երկու անգամ տպված է եղել Կ.Պոլսում, առաջին անգամ՝ 1865 թ. հեղինակի ձեռքով, երկրորդ անգամ՝ 1889 թ. Պ. Հակոբյանի հրատարակությամբ, որն առաջինի պարզ վերարտադրությունն է: Կրոնական ջերմ զգացումներով շարադրված այս գրքի նկատմամբ եղած հարաճուն հետաքրքրությունը տարիներ անց ստիպում է այն վերստին հրատարակել: Ժամանակի ընթերցողին հասկանալի դարձնելու նպատակով արևմտահայ ժողովրդախոսակցական ռամկաբանություններով շարադրված այս գործը, երրորդ անգամը լինելով, 1897 թ. հրատարակվում է Երուսաղեմում, լեզվական զգալի վերանայումներով՝ համապատասխան օրվա լեզվաճաշակի պահանջին: 1907 թ. դարձյալ Երուսաղեմում այն վերստին հրատարակվում է աննշան փոփոխություններով:

Այս չորրորդ հրատարակությունից էլ կատարված է ներկա արևելահայերեն թարգմանությունը: Լիահույս ենք, որ այն լավագույնս կծառայի իր բարձր նպատակին:

 

Հակոբ Քյոսեյան
Տ. Շահե քահանա Հայրապետյան

,

Դեռևս կարծիքներ չկան։

Գրեք Ձեր կարծիքը։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ