Հատկորոշիչների արխիվ | օգոստոս

Հայոց պատմությունը օգոստոսի 31-ին

1908 թվականի օգոստոսի 31-ին Կալիֆորնիայի Ֆրեզնո քաղաքում ծնվել է Վիլյամ Սարոյանը: Հայազգի ամերիկյան գրողի սկզբնական ստեղծագործությունները հարազատ հայկական ընտանիքի և այն ժամանակվա անբարենպաստ պայմանների մասին են: Այդպիսի փոքր պատմվածքների հավաքածուներից նշանակալի են «Իմ անունը Արամ է» (1940) և «Մարդկային կատակերգություն» (1943): Սարոյանի շատ պիեսներ, քնարական կամ արձակ, ներառյալ «Իմ սիրտը լեռներում է», որը բուռն ծափահարվեց [...]

Շարունակել կարդալ
0

Հատկորոշիչներ՝ , , ,

Հայոց պատմությունը օգոստոսի 30-ին

1880 թվականի օգոստոսի 30-ին սուլթանական Թուրքիայում Բարձր Դռան հրամանով արգելվեց «Հայաստան» անվան օգտագործումը պաշտոնական գրություններում: 1906 թվականի օգոստոսի 30-ին ցարական կառավարության հրամանով փակվեց Էջմիածնում 13 օր առաջ բացված «Հայոց կենտրոնական ազգային ժողովը»: 1908 թվականի օգոստոսի 30-ին Թիֆլիսում վախճանվեց Մուրացանը (Գրիգոր Տեր-Հովհաննիսյան (ծնվ. 1854 թ.):

Շարունակել կարդալ
0

Հատկորոշիչներ՝ , ,

Հայոց պատմությունը օգոստոսի 27-ին

1896 թվականի օգոստոսի 27-ին հայերի զանգվածային կոտորած սկսվեց Կ. Պոլսում, որը տևեց երկու ամիս: 1945 թվականի օգոստոսի 27-ին Երևանում բացվում է Հայաստանի խորհրդային նկարիչների միության առաջին համագումարը:

Շարունակել կարդալ
0

Հատկորոշիչներ՝ , ,

Հայոց պատմությունը օգոստոսի 26-ին

1854 թվականի օգոստոսի 26-ին ավարտվում է կազմումը արևմտահայերի ներքին կյանքին վերաբերող կանոնադրության առաջին տարբերակի, որը ներկայացվում է պատրիարքին: Ավերջինս այն որոշ ժամանակ իր մոտ պահելուց հետո մերժում է: 1915 թվականի օգոստոսի 26-ին թուրքերի կողմից կտտանքների ենթարկվելուց հետո սպանվեց հայ բանաստեղծ, գրական-հասարակական գործիչ Դանիել Վարուժանը: 1926 թվականի օգոստոսի 26-ին բացվում է Արզնի առողջարանը:

Շարունակել կարդալ
0

Հատկորոշիչներ՝ , ,

Հայոց պատմությունը օգոստոսի 25-ին

1676 թվականի օգոստոսի 25-ին ծնվել է Մխիթար Սեբաստացին (վախճ. 1749 թ.): 1890 թվականի օգոստոսի 25-ին Թիֆլիսում կազմակերպվեց «Հայ հեղափոխականների դաշնակցություն» կուսակցությունը, որը հետագայում կոչվեց «Հայ հեղափոխական դաշնակցություն»:

Շարունակել կարդալ
0

Հատկորոշիչներ՝ , ,

Հայոց պատմությունը օգոստոսի 23-ին

1903 թվականի օգոստոսի 23-ին հայ եկեղեցապատկան գույքի և կալվածքների բռնագրավման ու պետականացման մասին օրենքի և հայկական եկեղեցական ծխական դպրոցները փակելու վերաբերյալ Նիկոլայ Երկրորդի հունիսի 12-ի հրամանագրած օրենքի կենսագործման պատճառով զինված ընդհարումներ են տեղի ունենում Թիֆլիսում:

Շարունակել կարդալ
0

Հատկորոշիչներ՝ , ,

Հայոց պատմությունը օգոստոսի 22-ին

1892 թվականի օգոստոսի 22-ին Նոր Նախիջևանում մահացավ բանաստեղծ Ռաֆայել Պատկանյանը (ծնվ. 1830 թ.): 1894 թվականի օգոստոսի 22-ին Կարսի մարզի Հաջիքենդ գյուղում ծնվեց ծովակալ Իվան Ստեփանի Իսակովը (վախճ. 1967 թ.): 1993 թվականի օգոստոսի 22-ին հակահարձակման անցած Արցախի Պաշտպանական բանակի հարվածների տակ ադրբեջանական ջախջախված զորքերը թողեցին Ֆիզուլին:

Շարունակել կարդալ
0

Հատկորոշիչներ՝ , ,

Հայոց պատմությունը օգոստոսի 21-ին

1903 թվականի օգոստոսի 21-ին Խրիմյան Հայրիկը կոնդակ է ուղարկում բոլոր թեմերին՝ եկեղեցու ունեցվածքը քաղաքացիական իշխանություններին չհանձնելու մասին:

Շարունակել կարդալ
0

Հատկորոշիչներ՝ , ,

Հայոց պատմությունը օգոստոսի 18-ին

1826 թվականի օգոստոսի 18-ին հրդեհի զոհ գնաց Կ. Պոլսի Գում-Գափու թաղամասում գտնվող հայոց մայր եկեղեցին, ոչնչացան նաև շատ արժեքավոր ձեռագրեր ու փաստաթղթեր: 1876 թվականի օգոստոսի 18-ին Ալեքսանդրապոլում ծնվեց հայ բանաստեղծուհի Շուշանիկ Կուրղինյանը (վախճ. 1927 թ.): 1910 թվականի օգոստոսի 18-ին ծնվեց հայ նկարիչ Հարություն Կալենցը (վախճ. 1967 թ.): 1917 թվականի օգոստոսի 18-ին  Շուշիում լույս տեսավ «Նեցուկ» [...]

Շարունակել կարդալ
0

Հատկորոշիչներ՝ , ,

Հայոց պատմությունը օգոստոսի 17-ին

1906 թվականի օգոստոսի 17-ին Էջմիածնում բացվեց «Հայոց կենտրոնական ազգային ժողովը» (համագումար): Ցարական կառավարության հրամանով փակվեց 13 օր հետո:

Շարունակել կարդալ
0

Հատկորոշիչներ՝ , ,

Հայոց պատմությունը օգոստոսի 16-ին

1845 թվականի օգոստոսի 16-ին Կալկաթայում Մ. Թաղիադյանի խմբագրությամբ սկսում է հրատարակվել «Ազգասեր» շաբաթաթերթը: 1848 թ. այն վերանվանվում է «Ազգասեր Արարատյան» և շարունակում լույս տեսնել մինչև 1852 թվականը: 1991 թվականի օգոստոսի 16-ին Արցախի (Լեռնայի Ղարաբաղ) Հաթերք գյուղում «Փառանձեմ» ջոկատի զինյալ կանայք 5 օրով պատանդ են վերցնում խորհրդային բանակի 43 զինվորների:

Շարունակել կարդալ
0

Հատկորոշիչներ՝ , ,

Հայոց պատմությունը օգոստոսի 15-ին

1828 թվականի օգոստոսի 15-ին ռուսական զորքերը գրավեցին Ախալցխան: 1878 թվականի օգոստոսի 15-ին ծնվեց հայ նշանավոր բանաստեղծ Սիամանթոն: 1915 թ. հայերի ցեղասպանության նախօրեին թուրքերը նրան կտտանքների ենթարկելով սպանեցին: 1917 թվականի օգոստոսի 15-ին տեղի է ունեցել Ալավերդու պղնձագործ բանվորների գործադուլը: 1942 թվականի օգոստոսի 15-ին Երևանից ռազմաճակատ մեկնեց 89-րդ հայկական հրաձգային դիվիզիան:

Շարունակել կարդալ
0

Հատկորոշիչներ՝ , ,

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ