Հատկորոշիչների արխիվ | Քրիստոս

Երկրորդ Ծաղկազարդ

Քրիստոսի Համբարձման տոնին հաջորդող կիրակի օրը Հայ Եկեղեցին նշում է Երկրորդ Ծաղկազարդը: Տոնի անվանումն առաջացել է Զատիկի՝ Սբ. Հարության տոնին նախորդող Ծաղկազարդի տոնի անվանումից։ Վերջինս խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, երբ մարդիկ Տիրոջը դիմավորում էին փառաբանությամբ ու ցնծությամբ և ծառերի ճյուղեր սփռում Նրա առաջ: Երկրորդ Ծաղկազարդն արդեն հիշատակն է համբարձյալ Քրիստոսի Վերին Երուսաղեմ մտնելու, [...]

Շարունակել կարդալ
0

Հատկորոշիչներ՝ , , ,

Մուտք Երուսաղեմ

Ծաղկազարդ

  Ադամ քահանա Մակարյան   Պատարագի արարողության համապատասխան հատվածում պատարագիչ հոգևորականը, երկու ձեռքով սկիհը բարձր պահած, շրջվում է դեմքով դեպի ժողովուրդը և ասում. «Օրհնեալ եկեալ անուամբ Տեառն»` Օրհնյալ լինես Տիրոջ անունով եկածդ, սրան նաև ավելացնում է` «Օրհնեալ, որ գալոցդ ես»` Օրհնյալ լինես Դու, որ գալու ես: Նշված առաջին խոսքով հիշատակվում է Քրիստոսի առաջին գալուստը, իսկ [...]

Շարունակել կարդալ
0

Հատկորոշիչներ՝ , , , ,

Քրիստոսի 72 աշակերտները

Բացի 12 առաքյալներից Հիսուս ուներ նաև 72 աշակերտներ, որոնց ուղարկեց Բարի Լուրը քարոզելու բոլոր ազգերին: Ցավոք, Ավետարանում նշված չեն այս աշակերտների անունները: Ավետարաններում «աշակերտ» բառն ընդհանրապես գործածվում է Քրիստոսի բոլոր հետևորդների համար: Հիսուս Քրիստոսն իր առաքյալներին և աշակերտներին «իբրև գառներ գայլերի մեջ»՝ երկու-երկու ուղարկեց` քարոզելու Աստծո Արքայությունը` ասելով. «Ով ձեզ լսում է, Ինձ է լսում, [...]

Շարունակել կարդալ

Հատկորոշիչներ՝ , ,

Քրիստոսի 72 սուրբ աշակերտների հիշատակության օր

Այսօր առաջարկում ենք ընթերցել. Քրիստոսի 72 աշակերտները: ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ (սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից) Սողոմոնի իմաստության գիրք, 9. 9 – 10. 2 Քեզ հետ է նաեւ իմաստութիւնը, որ գիտի քո գործերը, քեզ մօտ էր նա, երբ դու արարում էիր աշխարհը, եւ գիտէր, թէ որն է հաճելի քո աչքին ու որն է քո պատուիրաններին համապատասխան: [...]

Շարունակել կարդալ

Հատկորոշիչներ՝ , ,

Մի քանի խոսք Պայծառակերպության տոնի առիթով

Ադամ քահանա ՄԱԿԱՐՅԱՆ ————————————————————————————————— Քրիստոս Իր երեք աշակերտների՝ Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի հետ բարձրացավ Թաբոր լեռը: Այստեղ հայտնվեցին Մովսեսը և Եղիան: Մինչ Քրիստոս խոսում էր նրանց հետ, պայծառակերպվեց: Այդ ընթացքում մի լուսավոր ամպ նրանց վրա հովանի եղավ. ամպից մի ձայն եկավ ու ասաց. «Դա է Իմ սիրելի Որդին, որին հավանեցի, դրան լսեցեք»: Մովսեսը ներկայացնում է [...]

Շարունակել կարդալ
0

Հատկորոշիչներ՝ , ,

Քրիստոսի 12 սուրբ առաքյալների և սուրբ Պողոսի՝ 13–րդ առաքյալի հիշատակի օրը

Այսօր առաջարկում ենք ընթերցել. Քրիստոսի 12 առաքյալների և Սբ Պողոս 13-րդ առաքյալի հիշատակության օրը, Առաքյալների հիշատակության օրվա առիթով, Հովհաննես Առաքյալ, Փիլիպպոս Առաքյալ, Մատթեոս Առաքյալ, Սիմոն Կանանացի, Հակոբոս Ալփյան, Թովմա, Հակոբոս Զեբեդյան, Պետրոս Առաքյալ, Պողոս Առաքյալ, Հայաստանի առաքյալները: ———————————————————————————————————————————————————————————— ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ (սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից) Սողոմոնի Իմաստության գիրք, 9. 9 – 10. 2 Քեզ [...]

Շարունակել կարդալ

Հատկորոշիչներ՝ , , , , , ,

Քրիստոսի 12 առաքյալների և սուրբ Պողոսի՝ 13-րդ առաքյալի հիշատակի օրը

Հիսուս Քրիստոսի ընտրած 12 առաքյալները Քրիստոսի աշակերտներն ու Քրիստոսի վարդապետության առաջին տարածողներն էին, հարուցյալ Քրիստոսի վկաները։ «Եվ նա իր մոտ կանչելով իր տասներկու աշակերտներին՝ նրանց իշխանություն տվեց պիղծ դևերի վրա՝ հանելու դրանք և բժշկելու ամեն ցավ և ամեն հիվանդություն» (Ավետարան ըստ Մատթեոսի, 10. 1)։ Պետրոս, Անդրեաս, Հակոբոս, Հովհաննես, Մատթեոս, Բարդուղիմեոս, Փիլիպոս, Թովմաս, Թադեոս, Հակոբոս (Ալփյան), [...]

Շարունակել կարդալ

Հատկորոշիչներ՝ , , , ,

Քրիստոսի հարությունը

Ադամ քհն. ՄԱԿԱՐՅԱՆ ————————————— Քրիստոսի հարությունը Ո՛չ Քրիստոսի հարության դրվագը, ասենք՝ հանդիպումը յուղաբեր կանանց հետ, ո՛չ էլ նման հրաշալեցուն պատմությունները երբեք չեն կարող երևակայական իրադարձություններ լինել: Երբեմն ոմանք, լինի դա հեռուստատեսությամբ ելույթ ունեցող մեկը և կամ գիտական զեկույցով հանդես եկող որևէ գիտնական, «աստվածաշնչյան պատմություն» կամ «աստվածաշնչյան ճշմարտություն» ասելու փոխարեն գործածում են «աստվածաշնչյան առասպել» արտահայտությունը: Տարբեր [...]

Շարունակել կարդալ
0

Հատկորոշիչներ՝ , ,

Սուրբ Հարություն կամ Զատիկ

Հիսուս Քրիստոսի հրաշափառ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ Եկեղեցու մեծագույն տոներից է և արտահայտումն է Աստվածորդու տնօրինական առաքելության և մարդու փրկագործության նախախնամ խորհրդի: Աստծու Որդու՝ խաչի վրա մահվամբ և հարությամբ մարդը վերստին հավիտենական կյանք ունենալու իր կոչմանն արժանացավ: Քրիստոսի հարությունը մանրամասնորեն նկարագրվում է Ավետարաններում (Մատթ. ԻԸ 1-8, Մարկ. ԺԶ 1-8, Ղուկ. ԻԴ 1-12, Հովհ. Ի 1-10): Համառոտ ներկայացնենք այն: [...]

Շարունակել կարդալ

Հատկորոշիչներ՝ , , ,

Գալստյան կիրակի

Զ. Գալստյան կիրակի   ՔՐԻՍՏՈՍԻ ԵՐԿՐՈՐԴ ԳԱԼՍՏՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ «Բայց ձեզ ասում եմ, որ այսուհետև Ինձ այլևս չեք տեսնի, մինչև որ ասեք` օրհնյա՜լ է Նա, որ գալիս է Տիրոջ անունով» (Ավետարան ըստ Մատթեոսի, ԻԳ. 39) Մեծ պահքի կիրակիների ոսկե շղթայի վերջին օղակի համար ավելի պատշաճ և ավելի իմաստալից անուն չէր կարելի երևակայել: Կիրակիի խորհուրդը մեծանում և [...]

Շարունակել կարդալ
0

Հատկորոշիչներ՝ , , ,

Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հայտնության և թլփատության տոնի մասին (անվանակոչության)

Ամեն տարի հունվարի 13-ին Հայ Եկեղեցին նշում է Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հայտնության և թլփատության տոնը։ Այս տոնը սովորաբար կոչում են «անվանակոչության տոն»: Այսպես է նշված նաև Սուրբ Էջմիածնում ամենամյա խմբագրվող Եկեղեցական օրացույցում: Ըստ Ճաշոցի և Սիմեոն Երևանցի կաթողիկոսի հրատարակած Տոնացույցի այն կոչվում է «Տօն Յայտնութեան և Թլփատութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի – Մեր Տիրոջ՝ [...]

Շարունակել կարդալ
0

Հատկորոշիչներ՝ , , , ,

Գարեգին Ա.

Գարեգին Ա. «Ան-ժամանակը ժամանակին մէջ» Քրիստոսի ծնունդը լոկ պատմական եղելութիւն մը պէտք չէ նկատուի մեր կողմէ, անցեալին յանձնուած և այսօր յիշատակութեան միայն արժանի և կամ խրախճանքի իբր առիթ: Ոչինչ կ՚արժեն տօնախմբութեանց շքեղութիւնը, խրախճանութեան պերճութիւնը եթէ երբեք անտարբեր ու անհաղորդ կը մնանք Ծնունդի ներքին, եղափոխիչ իմաստին, եթէ երբեք ան չի տար մեր հոգիի կեանքին համար ոևէ [...]

Շարունակել կարդալ
0

Հատկորոշիչներ՝

Սուրբ Երրորդության և մեր Աստծու՝ Հիսուս Քրիստոսի ծննդյան մասին

Սուրբ Հովհան Մանդակունի ———————————- ՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՐ ԱՍՏԾՈՒ՝ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԾՆՆԴՅԱՆ ՄԱՍԻՆ Սուրբ և [զուգա]հավասար Երրորդության երեք Անձինք Մի Աստվածություն են, Մի Էություն, Մի իսկություն, Մի անձնիշխան կամք. մի է թագավորությունը, մի է արքայությունը, մի է տերությունը, մի է իշխանությունը, մի է փառավորությունը, մի է բնությունը, մի է հավասարությունը, մի է սրբությունը, մի է [...]

Շարունակել կարդալ
0

Հատկորոշիչներ՝ , , , ,

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ