Հատկորոշիչների արխիվ | քահանա

Սուրբ Մակաբայեցիներ Եղիազար քահանան, Շամունան և նրա յոթ որդիները

Սուրբ Մակաբայեցիների՝ Եղիազար քահանայի, Շամունայի և նրա յոթ որդիների մասին։

Շարունակել կարդալ

Հատկորոշիչներ՝ , , , ,

Սուրբ Մակաբայեցիների՝ Եղիազար քահանայի, Շամունեի և նրա 7 որդիների հիշատակի օր

Սուրբ Մակաբայեցիների՝ Եղիազար քահանայի, Շամունեի և նրա 7 որդիների հիշատակի օրն ըստ Հայ Եկեղեցու օրացույցի։

Շարունակել կարդալ

Հատկորոշիչներ՝ , , , , ,

ԵԿԵՂԵՑԱԿԱՆՆԵՐՈՒ ԲԱՑԱԿԱՅՈՒԹԻՒՆԸ (59)

Մտադրութեան արժանի եւ նորօրինակ պարագաներու ներքեւ կատարուած եղելութիւն մըն է քրիստոնէութեան Հայաստանի մէջ տարածուիլը։ Պատմութիւնը բնաւ եկեղեցական պաշտոնէի մը ներկայութիւնը չի յիշատակէր, այլ միայն աշխարհական մը եւ թագաւոր մըն են որ ձեռք ձեռքի տուած, եւ բուռն աշխոյժով մղուած, երկրին կրօնական կերպարանը կը փոփոխեն, եւ քրիստոնէութիւնը պետական կրօնքի դիրքին կը բարձրացնեն։ Հնար չէ ըսել որ երկրին [...]

Շարունակել կարդալ
0

Հատկորոշիչներ՝ , ,

Կալիստրատոսը և 49 վկաներն ու Ղունկիանոս քահանան

Ծնունդով քաղկեդոնցի Կալիստրատոսը քրիստոսահալած Դիոկղետիանոս կայսեր բանակի զորականներից էր։ Քրիստոնյա լինելու համար Կալիստրատոսին ձերբակալում են և պարկի մեջ դնելով՝ նետում ծովը։ Աստվածային հրաշքով քրիստոնյա զորականը փրկվում է մահից։ Տեսնելով Կալիստրատոսի հրաշագործ փրկությունը, քրիստոնեություն են ընդունում նաև զորականի 49 ընկերներն ու Կալիստրատոսի հետ միասին կրում նահատակության պսակը։ Ղունկիանոս քահանան երկարամյա բանտարկությունից հետո նահատակվել է 312 թ.։ [...]

Շարունակել կարդալ

Հատկորոշիչներ՝ , , , ,

Սուրբ Կալիստրատոսի, 49 վկաների և Ղունկիանոս քահանայի հիշատակի օր

Այսօր առաջարկում ենք ընթերցել. Սուրբ Կալիստրատոսը, 49 վկաներն ու Ղունկիանոս քահանան։ ———————————————————————————————————————————— ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ (սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից) Առակներ, Ա. 1-9 Երուսաղէմում Իսրայէլի թագաւոր Դաւթիորդու՝ Սողոմոնի առակները Ճանաչել իմաստութիւնն ու խրատը, իմանալ հանճարի խօսքերը, ընկալել խօսքի բարդ դարձուածքները, հասկանալ ճշմարիտ արդարութիւնը եւ ուղղել իրաւունքը՝ պարզամիտներին խորագիտութիւն եւ երիտասարդներին միտք ու հանճար տալու համար, [...]

Շարունակել կարդալ

Հատկորոշիչներ՝ , , , , , ,

Բեթղեհեմի սուրբ մանուկների, Ակակիոս վկայի, Մովկիմոս քահանայի և Կոտրատիոս զորավարի հիշատակի օր

Այսօր առաջարկում ենք ընթերցել. Բեթղեհեմի մանուկները, Ակակիոս վկան, Մովկիմոս քահանան, Կոտրատիոս զորավարը։ —————————————————— ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ (սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից) Առակներ, ԻԹ. 2-7 Երբ արդարները գովասանքի են արժանանում, ուրախանում են ժողովուրդները. արդարները հեծում են ամբարիշտների իշխանութեան տակ։ Իմաստութիւն սիրողը ուրախացնում է իր հօրը, մինչդեռ բոզարածը վատնում է նրա հարստութիւնը։ Արդար թագաւորը բարձրացնում է իր [...]

Շարունակել կարդալ

Հատկորոշիչներ՝ , , , , , , , ,

Թուղթ քահանաների` ժողովրդի վրա տեսուչ լինելու մասին

ՀՈՎՀԱՆ ՄԱՆԴԱԿՈՒՆԻ —————————————– ԹՈՒՂԹ ՔԱՀԱՆԱՆԵՐԻ` ԺՈՂՈՎՐԴԻ ՎՐԱ ՏԵՍՈՒՉ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ես լեցուն եմ անթիվ հանցանքներով, ունայն եմ առաքինի վարքից և զուրկ բարի [գործերից] ու արդարությունից, մեղքերիս վրա ամեն ժամ մեղքեր եմ ավելացնում, որն էլ չարաչար սպանում է ինձ: Եւ ո՞վ է [այն մարդը], որ բազում հանցանքներով խավարած և անօրեն ու խավար վարք ունենալով` կհանդգնի լուսավորել, [...]

Շարունակել կարդալ
0

Հատկորոշիչներ՝ ,

Սուրբ Պիոն քահանա

Հեթանոսների շրջանում քրիստոնեության տարածման նվիրյալ ջատագովներից է եղել նաև սուրբ Պիոն քահանան։ Հայտնի է, որ գործել է Զմյուռնիայում, որտեղ և նահատակվել է իբրև քրիստոնյա քարոզիչ։

Շարունակել կարդալ

Հատկորոշիչներ՝ ,

Սուրբ Ղունկիանոս քահանա

Անտիոքի սուրբ Ղունկիանոս քահանան ապրել և գործել է Գ. դարի վերջերին և Դ. դարի սկզբներին: Ծնողների մահից հետո իր հայրենական ողջ ունեցվածքը բաժանում է աղքատներին և ամբողջովին նվիրվում Ս. Գրքի ուսումնասիրությանը: Կարծվում է, որ այսօրվա գործածական Նոր Կտակարանը Ղունկիանոս քահանայի սրբագրածն է: Անտիոքում աստվածաբանական դպրոց է հիմնում, սակայն Մաքսիմինոս Դաժի հալածանքների ժամանակ ձերբակալվում և աքսորվում [...]

Շարունակել կարդալ

Հատկորոշիչներ՝ ,

Սուրբ Բասիլիսկոս քահանա

Սուրբ Բասիլիսկոս քահանան նահատակվել է 362 թ. Հուլիանոս Ուրացող կայսեր կողմից: Բասիլիկոսը մեղադրում է կայսերը՝ Քրիստոսին ուրանալու համար: Վերջինս հրամայում է ամեն օր նահատակի կաշվից կտրել յոթ կտոր: Բազում բզկտումներից հետո ծերունի սրբի մարմինը խողխողում են շիկացած երկաթներով: Հայ Առաքելական Եկեղեցին Սուրբ Դեմետրիոս վկայի և Բասիլիսկոս քահանայի հիշատակը տոնում է Խաչվերացի Թ. կիրակիին հաջորդող երեքշաբթի [...]

Շարունակել կարդալ

Հատկորոշիչներ՝ ,

Սուրբ Թեոդիտոն քահանա

Թեոդիտոն քահանան († 303) Անտիոքի մեծ եկեղեցու ավագերեցն էր, որ ապրում էր Հուլիանոս Ուրացող կայսեր ժամանակաշրջանում: Վերջինիս եղբորորդին՝ Հուլիանոս Կոմսը, որ կայսրության Արևելյան նահանգների կառավարիչն էր, հրաման է արձակում աքսորելու բոլոր եկեղեցականներին` եկեղեցիների գանձերն ավելի դյուրությամբ կողոպտելու համար: Թեոդիտոն քահանան մերժում է հեռանալ եկեղեցուց կամ հանձնել եկեղեցական սպասքը՝ շարունակելով իր սովորական աստվածային պաշտամունքը և քարոզչությունը: [...]

Շարունակել կարդալ

Հատկորոշիչներ՝ ,

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ