1895 թվականի սեպտեմբերի 30-ին Կ. Պոլսում, հայոց մայր եկեղեցու բակում հնչակյանները կազմակերպեցին բողոքի ցույց Աբդուլ Համիդ երկրորդի հայտարարած բարենորոգումների «Մայիսյան ծրագրի» իրագործման պահանջով: Ցույցը կոչվեց Բաբը Ալիի ցույցը:
Հատկորոշիչների արխիվ | սեպտեմբեր
Հայոց պատմությունը սեպտեմբերի 28-ին
1874 թվականի սեպտեմբերի 28-ին Էջմիածնում բացվեց Գևորգյան ճեմարանը:
Հայոց պատմությունը սեպտեմբերի 26-ին
1829 թվականի սեպտեմբերի 26-ին Դորպատի (Տարտու) համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտի հետ Խ. Աբովյանը սկսում է վերելք դեպի Արարատի գագաթը: 1960 թվականի սեպտեմբերի 26-ին Երևանում բացվում է Հայաստանի ուսուցիչների համագումարը:
Հայոց պատմությունը սեպտեմբերի 25-ին
1944 թվականի սեպտեմբերի 25-ին Երևանում մահացավ անվանի հայագետ, ակադեմիկոս Մանուկ Աբեղյանը (ծնվ. 1865 թ.):
Հայոց պատմությունը սեպտեմբերի 24-ին
1827 թվականի սեպտեմբերի 24-ին սկսվում է Երևանի բերդի պաշարումը ռուսական զորքերի կողմից:
Հայոց պատմությունը սեպտեմբերի 23-ին
1874 թվականի սեպտեմբերի 23-ին Բաքվում բացվեց Հռիփսիմյան օրիորդաց դպրոցը:
Հայոց պատմությունը սեպտեմբերի 22-ին
1920 թվականի սեպտեմբերի 22-ին սկսվում է թուրքական բանակի հարձակումը Արևելյան Հայաստանի վրա:
Հայոց պատմությունը սեպտեմբերի 21-ին
1921 թվականի սեպտեմբերի 21-ին ՀԽՍՀ Ժողկոմխորհն ընդունում է դեկրետ Հայաստանում անգրագիտությունը վերացնելու մասին: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հռչակվում է Հայաստանի Հանրապետության անկախությունը և այդ օրը պաշտոնապես նշվում է որպես Հայաստանի անկախության տոն:
Հայոց պատմությունը սեպտեմբերի 20-ին
1827 թվականի սեպտեմբերի 20-ին ռուսական զորքերը գրավում են Սարդարապատի բերդը: 1908 թվականի սեպտեմբերի 20-ին ծնվեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինը (վախճ.` 1994 թ.): 1990 թվականի սեպտեմբերի 20-ին Արցախի Մարտունի քաղաքը և շրջանը գրոհող ադրբեջանական ուժերը ջախջախիչ հակահարվածով ետ շպրտվեցին ելման դիրքեր:
Հայոց պատմությունը սեպտեմբերի 19-ին
1883 թվականի սեպտեմբերի 19-ին ծնվեց հայ կոմպոզիտոր, իրավաբան Ռոմանոս Մելիքյանը (վախճ.` 1935 թ.): 1956 թվականի սեպտեմբերի 19-ին տեղի ունեցավ Բյուրականի աստղադիտարանի հանդիսավոր բացումը:
Հայոց պատմությունը սեպտեմբերի 18-ին
1820 թվականի սեպտեմբերի 18-ին օգոստոսի 8-ի հայ արհեստավորների հակասուլթանական ցույցին մասնակցելու մեղադրանքով մի խումբ հայեր (կեսարացի Հակոբը, Գրիգոր Սաքայանը, Դելի Բաղդասարը և այլն) մահապատժի են ենթարկվում Կ. Պոլսում: 1841 թվականի սեպտեմբերի 18-ին նույն թվականի օգոստոսի 24-ի 3000 արհեստավորների հակասուլթանական և հակաամիրայական ցույցից հետո Կ. Պոլսի արհեստավորները նոր ցույց են կազմակերպում:
Հայոց պատմությունը սեպտեմբերի 17-ին
1785 թվականի սեպտեմբերի 17-ին սկսվում է Ավարայի ՈՒմմա խանի արշավանքը դեպի Վրաստան և Հայաստան (Բորչալու, Ախթալա, Լոռի): 1882 թվականի սեպտեմբերի 17-ին մահացավ Գևորգ Դ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Հայոց պատմությունը սեպտեմբերի 16-ին
1822 թվականի սեպտեմբերի 16-ին Կ.Պոլսում ծնվեց հայ նշանավոր վիպասան, հրապարակախոս Ծերենցը՝ Հովսեփ Շիշմանյան (վախճ.` 1888 թ., Թիֆլիսում):
Հայոց պատմությունը սեպտեմբերի 15-ին
1813 թվականի սեպտեմբերի 15-ին Ալեքսանդր I ցարը Վրաստանում ռուսական բանակին ցույց տված օգնության համար հրովարտակով շնորհակալություն է հայտնում Վրաստանի հայերին: 1856 թվականի սեպտեմբերի 15-ին Կ. Պոլսում Հ. Սվաճյանի խմբագրությամբ լույս է տեսնում «Մեղու» կիսամսյա, ապա տասնօրյա հանդեսը: 1872-1874 թթ. պարբերականը խմբագրում էր Հ. Պարոնյանը: 1939 թվականի սեպտեմբերի 15-ին սկսվեց «Սասունցի Դավիթ» էպոսի 1000-ամյակի տոնակատարությունը:
Հայոց պատմությունը սեպտեմբերի 14-ին
1958 թվականի սեպտեմբերի 14-ին շահագործման հանձնվեց Կոտայքի ջրանցքը:
