Հատկորոշիչների արխիվ | շավիղ

Շավիղ ԼԸ.

Հարց. Կարծես հասկացա, որ չորս խորհելիք նյութերից երեքը մահն է, դատաստանը և դժոխքը: Ո՞րն է չորրորդ խորհելիք նյութը: Պատասխան. Չորրորդ խորհելիքը ողջ աշխարհի հույսն ու փափագն է՝ արքայությունը: Հարց. Կխնդրեի, որ ուսուցանեիր նաև արքայության մասին: Պատասխան. Արքայության մասին ճառելն ու քեզ հասու դարձնելն իմ կարողությունից վեր բան է, քանի որ Պողոս առաքյալն էլ չկարողացավ նկարագրել [...]

Շարունակել կարդալ
0

Հատկորոշիչներ՝ , ,

Շավիղ ԼԷ.

Հարց. Շատ լավ: Հասկացա, որ ամեն բանից առաջ պիտի մահվան մասին մտածեմ: Ուրիշ ի՞նչ մտորման առարկա ունեմ: Պատասխան. Երկրորդ մտորումը դատաստանի օրն է: Երբ Քրիստոս՝ արդար Դատավորը, նորից պիտի իջնի երկնքից և նստելով դատողի աթոռին՝ պիտի դատի յուրաքանչյուրին ըստ իր գործածի. արդարներին պիտի վարձատրի, իսկ մեղավորներին պիտի պատժի: Հարց. Այդ մասին նախապե՞ս վկայություններ կան Սուրբ [...]

Շարունակել կարդալ
0

Հատկորոշիչներ՝ , ,

Շավիղ ԼԶ.

Հարց. Եթե մեղքից հեռու պահող այլ խրատ ունես, տո՛ւր, խնդրում եմ: Պատասխան. Բոլոր մեղքերից հեռու պահող մի խրատ էլ ունեմ, այն էլ ասեմ և վերջացնենք: Հարց. Ես էլ դա եմ փնտրում, որպեսզի մտքիս մեջ պահեմ ու երբեք չմեղանչեմ: Պատասխան. Այս կյանքում մարդուն պատահող չորս դիպված կա, եթե դրանք մտքումդ պահես, երբեք չես մեղանչի: Հարց. Որո՞նք [...]

Շարունակել կարդալ
0

Հատկորոշիչներ՝ , ,

Շավիղ ԼԵ.

Հարց. Հիմա հասկացա Աստծու կամքը և բարեգործության ճիշտ ընթացքը, այսուհետև բարեգործություն պիտի անեմ, ուրիշ ի՞նչ պիտի սովորեցնես: Պատասխան. Սովորելու պակաս բան չմնաց, բայց ձգտիր, որ չծուլանաս, որովհետև դու այժմ հոգևոր կրթություն և սեր ունես բարեգործություն անելու, շատ բարի: Բայց եթե չզսպես կամքդ ու դարձյալ սկսես մեղք գործել, ապա մեղքի մեջ էլ կմեռնես, և բոլոր բարեգործություններդ, [...]

Շարունակել կարդալ
0

Հատկորոշիչներ՝ , ,

Շավիղ ԼԴ.

Հարց. Կերակուրի վնասակարությունը և ծոմի ու պահքի օգտակարությունը լավ ըմբռնեցի, հիմա կուզեի հասկանալ, թե ի՞նչ բան է աղոթքը և ինչո՞ւ պիտի աղոթենք: Պատասխան. Եթե միտքդ բացված լիներ, ապա առանց այդ հարցի ինքնին կըմբռնեիր: Հարց. Բայց ես ինչպե՞ս կարող եմ հասկանալ, եթե սովորեցնող չլինի: Պատասխան. Եթե զորագլուխն առաջնորդում է զորքին, այլևս հարկ կա՞, որ զորքը հարցնի, [...]

Շարունակել կարդալ
0

Հատկորոշիչներ՝ , ,

Շավիղ ԼԳ.

Հարց. Ի՞նչ շատ հիշեցիր պահքի մասին, եղբա՛յր, բայց չէ՞ որ կերակուրը Աստված տվեց մարդկանց, և բոլորն էլ Աստծու ստեղծածներն են՝ թե՛ կենդանական և թե՛ բուսական, ի՞նչ վնաս պիտի լինի ուտելուց: Պատասխան. Մինչ բացատրությանն անցնելը մի բան պիտի հարցնեմ քեզ: Երբ բժիշկը քննում է հիվանդին, ամենից առաջ ի՞նչ է պատվիրում: Նախ և առաջ պահք է սահմանում, [...]

Շարունակել կարդալ
0

Հատկորոշիչներ՝ , ,

Շավիղ ԼԲ.

Հարց. Ինչպե՞ս բարեգործություն անեմ: Պատասխան. Նախ՝ պետք է լինես ողորմած և գթասիրտ, որ երբ մի խեղճ աղքատ տեսնես, գութդ շարժելով հոգաս նրա կարիքները, որպեսզի Քրիստոսի երանությանն արժանանաս. «Երանի ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն» (Մատթեոս Ե 7): Եվ երկրորդ՝ պահք պիտի պահես: Հարց. Ինչպե՞ս պահք պահեմ, ծո՞մ մնամ, թե զգուշանամ մսից ու կաթնամթերքից: Պատասխան. Թե՛ [...]

Շարունակել կարդալ
0

Հատկորոշիչներ՝ , ,

Շավիղ ԼԱ.

Հարց. Եթե այդպես է , ապա զգաստ լինենք, խրատին հետևենք, և առանց մյուսներին նայելու՝ ես իմ գլուխն ազատեմ: Ուրիշ ի՞նչ խրատ ունես տալու: Պատասխան. Ժամանակին պարծեցար, թե շնություն չես անում, ես էլ լռեցի՝ ասածդ որպես ճշմարտություն ընդունելով: Բայց ինչ որ ասում ու պարծենում էիր, բոլորն էլ սուտ էր, վախենում եմ՝ այս պարծանքդ էլ սուտ լինի: [...]

Շարունակել կարդալ
0

Հատկորոշիչներ՝ , ,

Շավիղ Լ.

Հարց. Կարծում եմ՝ վերջացան լեզվի մասին եղած խրատները: Պատասխան. Այո՛, ավարտվեցին, բայց մի մեծ վտանգ էլ կա, եթե դրանից չզգուշանաս, այլ գործածես, շատ վատ վիճակում կհայտնվես: Դրա համար ես պարտավոր եմ քեզ տեղյակ պահել. գիտեմ նաև, որ քեզ համար պիտի շատ դժվար լինի, ինչպես այն հիվանդի, որի աչքը միշտ սառը ջրի և թթու կերակուրների վրա [...]

Շարունակել կարդալ
0

Հատկորոշիչներ՝ , ,

Շավիղ ԻԹ.

Հարց. Կարծում եմ, այս բոլորը սովորեցի և այսուհետև ես ինքս, կարող եմ ուրիշին խրատ տալ: Պատասխան. Շատ լավ, տո՛ւր քո խրատը, բայց ամենից առաջ դու ինքդ պիտի պահես այդ խրատը և ապա նոր քարոզես: Եվ եթե դու չպահես և ուրիշին խրատես, Պողոս առաքյալը կհանդիմանի քեզ. «Իսկ արդ դու, որ ուսուցանում ես ընկերոջդ, ինքդ քեզ չես [...]

Շարունակել կարդալ
0

Հատկորոշիչներ՝ , ,

Շավիղ ԻԸ.

Հարց. Շատ գարշելի բան է հպարտությունը, որ մարդուն սատանայի է նմանեցնում: Շնորհակալ եմ քեզնից, որ ինձ բացատրեցիր այդ ամենը, սրանից հետո չպիտի հպարտանամ, որ չնմանվեմ սատանային: Պատասխան. Շատ լավ է, որ չես հպարտանալու և սատանային չես նմանվելու, բայց սրա նման երկու այլ գարշելի մեղքեր կան ևս, որոնք մարդ արարածին նմանեցնում են սատանային: Եթե դրանցից չհրաժարվես, [...]

Շարունակել կարդալ
0

Հատկորոշիչներ՝ , ,

Շավիղ ԻԷ.

Հարց. Եղբա՛յր, իմ կարծիքով, Աստծու բոլոր պատվիրանները սովորեցի: Արդյոք մնա՞ց պատվեր, որ չեմ սովորել, որպեսզի, եթե կարելի լիներ, այն էլ սովորեցնեիր: Գիտեմ, որ շատ գլխացավանք եմ պատճառում քեզ տեսակ-տեսակ հարցումներով, բայց ինչ անեմ, ցանկանում եմ քրիստոնյային անհրաժեշտ բոլոր գիտելիքները սովորել: Պատասխան. Արդեն Քրիստոս Իր աշակերտներին պատվիրեց, որ Իր սովորեցրած բաները հաղորդեն հավատացյալներին: Հետևելով Տիրոջ այս [...]

Շարունակել կարդալ
0

Հատկորոշիչներ՝ , ,

Շավիղ ԻԶ.

Հարց. Եղբա՛յր, ասացիր, թե նրանք, ովքեր ասում են, թե սրբերը չեն կարող բարեխոս լինել, սուտ մարգարեներ են: Բայց ինչ մեղքս թաքցնեմ, ես էլ եմ կասկածում, որ մեռած մարդը կարողանա բարեխոսել: Պատասխան. Դու այդ սրբերին մեռա՞ծ ես համարում: Հարց. Ինչո՞ւ նրանց մեռած չհամարեմ, մի՞թե նրանք էլ հողեղեն չէին, և Աստծու վճիռը, որ կարդացվեց Ադամին, մի՞թե նաև [...]

Շարունակել կարդալ
0

Հատկորոշիչներ՝ , ,

Շավիղ ԻԵ.

Հարց. Այդ ասածներիցդ շատ վախեցա, սրանից հետո մեղքերիցս չմաքրված Ս. Հաղորդություն չեմ առնի, բայց եթե կրկին մեղանչեմ, ի՞նչ պիտի լինի: Պատասխան. Այլևս այդ բանն ինձ մի՛ հարցրու, այլ Պետրոս առաքյալին և Սողոմոն իմաստունին: Պետրոսն ասում է. «Շունը վերստին է դառնում իր փսխածին», և «Լվացված խոզը վերստին է թավալվում տիղմի մեջ» (Բ Պետոս Բ 22): Եվ [...]

Շարունակել կարդալ
0

Հատկորոշիչներ՝ , ,

Շավիղ ԻԴ.

Հարց. «Իր իսկ դատապարտությունն է ուտում և խմում» ասելով ի՞նչ պետք է հասկանանք: Պատասխան. Այս բանն առանց օրինակի անկարելի է բացատրել: Դիցուք, թշնամուդ պատժելու կամ դատապարտելու նպատակով հայց ես ներկայացնում: Եվ այդ հայցին ապավինելով հանձնապաստան ինքնավստահությամբ դատի մեջ մտնում նրա հետ: Բայց երբ կարդացվում է այն, անսպասելիորեն տեսնում ես, որ թշնամուդ դատապարտության համար ներկայացված հայցը [...]

Շարունակել կարդալ
0

Հատկորոշիչներ՝ , ,

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ