Առաջավորաց պահքի 5-րդ օր, Հովնան մարգարեի հիշատակի օր (ըստ Հայ Եկեղեցու տոնացույցի)։
Առաջավորաց պահքի 5-րդ օր, Հովնան մարգարեի հիշատակի օր (ըստ Հայ Եկեղեցու տոնացույցի)։
Սուրբ Դավիթ մարգարեի և Հակոբոս Տյառնեղբայր առաքյալի հիշատակի օրն ըստ Հայ եկեղեցու օրացույցի
Զաքարիան Հովհաննես Մկրտչի հայրն է, որ քահանայություն էր անում Երուսաղեմի տաճարում: Նա և իր կինը՝ Եղիսաբեթը, ով Ս. Կույս Մարիամի մայր Աննայի քույրն էր, երկար տարիներ ամուլ էին: Երբ Զաքարիան, ծերության տարիքին հասած, Երուսաղեմի տաճարում զոհ է մատուցում, հրեշտակն ավետում է, որ ինքը որդի պիտի ունենա: Հրեշտակի ավետմանը կասկածելու պատճառով Զաքարիան համրության պատիժն է կրում, [...]
Եզրի քահանայության սկիզբը համարվում է ն. Ք. 397 թ.: Նրա կարևորագույն ձեռնարկն իրայելացիներին ետ պահելն էր օտար ամուսնություններից, որոնք ոչ միայն պատճառ էին դառնում ճշմարիտ Աստծուց հեռացման, այլև խաթարում էին նրանց ազգային դիմագիծն ու նկարագիրը: Եզրը նաև համադրեց Մովսեսի օրենքները: Ս. Մարգարեներ Եզեկիելի, Եզրի և Զաքարիայի՝ Հովհաննես Մկրտչի հոր հիշատակը Հայ Եկեղեցին տոնում է Ս. [...]
Եզեկիելը Երուսաղեմի տաճարի քահանաներից էր, որ ն. Ք. 597 թ. Նաբուգոդոնոսոր արքայի կողմից Երուսաղեմի գրավումից հետո Բաբելոն է աքսորվում մյուս իսրայելացիների հետ: 4 տարի հետո Աստված նրան կանչում է, որպեսզի դառնա իր մարգարեն: Աքսորավայրից Եզեկիելը նախազգուշացումներ է անում ինչպես Բաբելոն գերեվարված հրեաներին, այնպես էլ Երուսաղեմում մնացածներին: Երուսաղեմի գրավումից և կործանումից հետո ն. Ք. 587 թ. [...]
Այսօր առաջարկում ենք ընթերցել. Եզեկիել մարգարե, Եզր մարգարե, Զաքարիա մարգարե։ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ (սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից) Եզեկիել մարգարե, 18. 30-32 Ուստի Իսրայէլի այդ տանը, իւրաքանչիւրին ըստ իր բռնած ճանապարհի եմ դատաստան անելու, – ասում է Ամենակալ Տէրը: – Դարձէ՛ք, յե՛տ կանգնեցէք ձեր բոլոր ամբարշտութիւններից, եւ անիրաւութեան համար տանջանքների չէք մատնուի: Դէ՛ն նետեցէք ձեզնից [...]
Այսօր առաջարկում ենք ընթերցել. Երեմիա մարգարե, Մարգարեները և մարգարեությունները, Մարգարեներ և գուշակներ, Շավիղ ԺԹ (Մանուկ Կակոսյան Կյուրինցու «Երկնքի ճանապարհը» գրքից), «Լուսամուտ երկխոսության» ֆորումում քննարկում մարգարեանալ թեմայի շուրջ։ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ (սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից) Երեմիա մարգարե, 1. 1-10 Աստծու պատգամը, ուղղուած Քեղկիայի որդի Երեմիային, որը Բենիամինի երկրում, Անաթոթում ապրող քահանաներից էր: Տէրը նրա հետ [...]
Անգեի մարգարեությունում հիշատակվում է Անգե մարգարե անունը, որ քարոզում է ի նպաստ Երուսաղեմի տաճարի վերականգման: Այն միտքն է առաջ տանում, որ ժողովրդի աղքատության և բերքի սակավության պատճառը Տաճարի ավերված և լքված լինելն է: Փոքր ճառերը գրված են մոտ ն. Ք. 520 թ.:
Այս մարգարեի քարոզությունը սկիզբ է առել ն. Ք. Է․ դարի վերջին՝ նախորդելով Ամբակումի մարգարեությանը: Սոփոնիան պատասխանում է մարդկանց մոտ կուտակված հարցերին, թե արդյոք Աստված հետաքրքրվու՞մ է մարդկանցով, Նա՞ է, որ տնօրինում է պատմությունը:
Այս մարգարեի մասին մեզ ստույգ տեղեկություններ չեն հասել: Նա ապրել է ճգնաժամային ժամանակաշրջանում: Ամբակումը տառապում է ուրիշների դժբախտությամբ, դատապարտում չարիքը: Ամբակումի մարգարեության գիրքը գրվել է հավանաբար ն. Ք. Է․ դարի վերջերին և Զ․ դարի սկզբին:
Նավում բառը թարգմանաբար նշանակում է մխիթարիչ կամ զորացնող: Նավումի գիրքը գրված է 663 թ. ն. Ք. ասորեստանցիների կողմից Թեբեի գրավման և 612 թ. ն. Ք բաբելոնացիների կողմից Նինվեի կործանման միջև ընկած ժամանակաշրջանում:
Աբդիու մարգարեինը ամենակարճ մարգարեական գիրքն է կրում վերջինիս անունը: Հավանաբար գրվել է ն. Ք. 587 թ. հետո: Մարգարեն հայտնում է, որ Իսրայելին թշնամի մյուս ժողովուրդների հետ կործանվելու է նաև Եդոմի ժողովուրդը՝ Եսավի հետնորդները՝ հասկացնելով իսրայելացիներին, որ վերջին խոսքն Աստծունն է, որ գալու է դատելու բոլոր ժողովուրդներին:
Հովել մարգարեի ապրած ժամանակաշրջանի և մարգարեության շարադրման ժամանակն անհայտ է: Խոսում է «Տիրոջ օրվա» մասին՝ հորդորելով ժողովրդին, որ դառնան դեպի Աստված: Մարգարեացել է, որ մի օր Աստված իր Հոգին է հեղելու մարդկանց վրա: Այս մարգարեությունը կատարվեց Հոգեգալստին, երբ Սուրբ Հոգին հրեղեն լեզուների տեսքով իջավ մարդկանց վրա:
Միքիա մարգարեն Մորեստ գյուղից է, որը շատեր նույնացնում են մեր օրերի Թել-ալ-Ջադիդայի հետ: Ապրել է ն. Ք. Ը. դարում: Նա նախազգուշացնում է ժողովրդին Երուսաղեմի կործանման մասին, որը հետևանքն էր ժողովրդի գործած մեղքերի ու տիրող ընկերային անարդարության՝ կոչ անելով ժողովրդին ապաշխարության ու հնազանդության Աստծո կամքին:
Ամովսը ամենահին մարգարեն է, ում գործերն ու խոսքերն առանձին սուրբգրային ժողովածու կազմեցին: Եղել է հովիվ՝ բնակվելով Բեթղեհեմից ոչ հեռու գտնվող Թեկուա գյուղում: Գործել է ն. Ք. Ը․ դարի երկրոդ քառորդում: Իր մարգարեության մեջ խոսում է Աստծո մեծության, իշխանության և արդարության մասին, հիշեցնում օրենքի, հատկապես պաշտամունքի, աղքատների ու կարիքավորների իրավունքների պահանջները: Խիստ ձայնով է դիմում հարուստներին, [...]
