Հատկորոշիչների արխիվ | Հիսուս

Հաղորդություն

Ղուկաս Վահան Զաքարյան   Եվ մինչ նրանք դեռ ուտում էին, Հիսուս հաց վերցրեց, օրհնեց ու կտրեց և տվեց աշակերտներին ու ասաց. «Առե՛ք, կերե՛ք, այս է Իմ մարմինը»: Եվ բաժակ վերցնելով՝ գոհություն հայտնեց, տվեց նրանց ու ասաց. «Խմեցե՛ք դրանից բոլորդ, որովհետև այդ է նոր ուխտի Իմ արյունը, որ թափվում է շատերի համար՝ իրենց մեղքերի թողության համար: [...]

Շարունակել կարդալ
0

Հատկորոշիչներ՝ , , ,

Բառնաբասի նամակը

31 Եղբայրներ, եթե Տերը, որ ամբողջ աշխարհի Տերն է, չարչարվեց հանուն մեր հոգիների, ում Աստված աշխարհի հիմնումից առաջ ասաց. «Արասցուք մարդ ըստ պատկերի մերում և ըստ նմանութեան» (Ծննդ․, 1. 26), արդ, ինչպե՞ս Նա հանդուրժեց չարչարվել մարդկանց ձեռքով։ Իմացե՛ք այս. «Մարգարեները, Նրանից շնորհ ունենալով, մարգարեացան Նրա մասին, և քանի որ Նա պետք է երևար մարմնովք, չարչարվեց՝ [...]

Շարունակել կարդալ

Հատկորոշիչներ՝ , ,

Սուրբ Հարություն կամ Զատիկ

Հիսուս Քրիստոսի հրաշափառ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ Եկեղեցու մեծագույն տոներից է և արտահայտումն է Աստվածորդու տնօրինական առաքելության և մարդու փրկագործության նախախնամ խորհրդի: Աստծու Որդու՝ խաչի վրա մահվամբ և հարությամբ մարդը վերստին հավիտենական կյանք ունենալու իր կոչմանն արժանացավ: Քրիստոսի հարությունը մանրամասնորեն նկարագրվում է Ավետարաններում (Մատթ. ԻԸ 1-8, Մարկ. ԺԶ 1-8, Ղուկ. ԻԴ 1-12, Հովհ. Ի 1-10): Համառոտ ներկայացնենք այն: [...]

Շարունակել կարդալ

Հատկորոշիչներ՝ , , ,

Ծաղկահյուս գերեզման

Ասողիկ քահանա ———————— ԾԱՂԿԱՀՅՈՒՍ ԳԵՐԵԶՄԱՆ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու հոգեւոր սովորույթներից է Ավագ ուրբաթ օրը, ի հիշատակ վիմափոր նոր գերեզմանում Խաչյալ Փրկչի թաղման՝ ծաղիկներով ու մշտադալար ծառերի ոստերով Տերունի խորհրդանշանական գերեզմանի պատրաստումը: Ավագ Շաբաթվա Ավագ ուրբաթ օրը ծաղիկներից եւ մշտադալար ծառերի թավ ոստերից հյուսվում է Քրիստոս Աստծո խորհրդանշական գերեզմանը, որն Ավագ ուրբաթ օրվա առավոտից մինչեւ [...]

Շարունակել կարդալ
0

Հատկորոշիչներ՝ , ,

Վշտակիր Հիսուս

«Եւ նոքա առեալ տանէին զՆա. եւ բարձեալ էր Ինքնին զխաչափայտն, եւ ելանէր ի տեղին, որ անուանեալ էր Գագաթան եւ կոչէր եբրայեցերէն Գողգոթա» (Յովհ. ԺԹ 17) Պատահում է երբեմն, որ մարդկային կեանքի խորագոյն եւ լաւագոյն իմաստը յանկարծ պարզում է ու յայտնագործում մի պատահական դէպք, մի որեւէ գործ եւ կամ որեւէ ապրում: Սակայն այս երեւոյթը պատահում է [...]

Շարունակել կարդալ
0

Հատկորոշիչներ՝ , ,

Ղազարոսի հարությունը

Ղազարոսը, Մարթան և Մարիամը

Ղազարոսը, Մարթան և Մարիամն ապրել են Տիրոջ երկրային կյանքի ժամանակ` Երուսաղեմից ոչ հեռու գտնվող Բեթանիա գյուղում: Հիսուս առանձնահատուկ սիրով է լցված եղել նրանց նկատմամբ և Երուսաղեմ այցելելիս հաճախ հյուրընկալվել նրանց տանը: Մահացած Ղազարոսի մասին իմանալուց հետո, երրորդ օրը Քրիստոս հարություն է տալիս նրան` ուրախացնելով քույրերին: Մարթան Ղազարոսի ավագ քույրն էր` գործունյա և աշխատասեր, իսկ Մարիամը` [...]

Շարունակել կարդալ

Հատկորոշիչներ՝ , , ,

Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հայտնության և թլփատության տոնի մասին (անվանակոչության)

Ամեն տարի հունվարի 13-ին Հայ Եկեղեցին նշում է Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հայտնության և թլփատության տոնը։ Այս տոնը սովորաբար կոչում են «անվանակոչության տոն»: Այսպես է նշված նաև Սուրբ Էջմիածնում ամենամյա խմբագրվող Եկեղեցական օրացույցում: Ըստ Ճաշոցի և Սիմեոն Երևանցի կաթողիկոսի հրատարակած Տոնացույցի այն կոչվում է «Տօն Յայտնութեան և Թլփատութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի – Մեր Տիրոջ՝ [...]

Շարունակել կարդալ
0

Հատկորոշիչներ՝ , , , ,

Սուրբ Երրորդության և մեր Աստծու՝ Հիսուս Քրիստոսի ծննդյան մասին

Սուրբ Հովհան Մանդակունի ———————————- ՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՐ ԱՍՏԾՈՒ՝ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԾՆՆԴՅԱՆ ՄԱՍԻՆ Սուրբ և [զուգա]հավասար Երրորդության երեք Անձինք Մի Աստվածություն են, Մի Էություն, Մի իսկություն, Մի անձնիշխան կամք. մի է թագավորությունը, մի է արքայությունը, մի է տերությունը, մի է իշխանությունը, մի է փառավորությունը, մի է բնությունը, մի է հավասարությունը, մի է սրբությունը, մի է [...]

Շարունակել կարդալ
0

Հատկորոշիչներ՝ , , , ,

Երանելի սուրբ Յակոբ Սրճեցի եպիսկոպոսի [ճառը] Մեծ ուրբաթի իններորդ ժամի՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի չարչարանքների առիթով (արևելահայերէն)

Արևելահայերէն թարգմանութիւնը Նաիրա Թամամեանի ԵՐԱՆԵԼԻ ՍՈՒՐԲ ՅԱԿՈԲ ՍՐՃԵՑԻ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ [ՃԱՌԸ] ՄԵԾ ՈՒՐԲԱԹԻ ԻՆՆԵՐՈՐԴ ԺԱՄԻ՝ ՄԵՐ ՏԷՐ ՅԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՉԱՐՉԱՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԻԹՈՎ Քո Հօր ծոցի անծանօթ ծնունդ, Միածին, արթնացրո՛ւ իմ քնարը և փարթամացրո՛ւ՝ պատմելու քո մեծ փրկութիւնը: Իմ տկար լեզուն քաղցրաձայն կերգի քո խորհուրդը՝ հղկելով և պատկերելով նրա վայելչութիւնն իմ խոսքերով: Քեզնով կզուարթանայ իմ տկար միտքը, որ [...]

Շարունակել կարդալ
0

Հատկորոշիչներ՝ , , , , , , ,

Շավիղ Զ.

Հարց. Հիսուս ի՞նչ սովորեցրեց աշակերտներին: Պատասխան. Տերունական աղոթքը: Հարց. Եթե գիտես Տերունական աղոթքը, ասա՛, որ լսեմ: Պատասխան. «Հայր մեր, որ երկնքում ես. թող սո՛ւրբ լինի անունը Քո: Քո թագավորությունը թող գա: Քո կա՛մքը թող լինի երկրի վրա, ինչպես որ երկնքում է: Մեր հանապազօրյա հացը տո՛ւր մեզ այսօր և ների՛ր մեզ մեր հանցանքները, ինչպես որ մենք [...]

Շարունակել կարդալ
0

Հատկորոշիչներ՝ , ,

Նրա աչքերն ինձ ամեն ինչ ասացին

«Feu et Lumiere» Ֆրանսերենից թարգմանեց Սիրանուշ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ — ՆՐԱ ԱՉՔԵՐՆ ԻՆՁ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՍԱՑԻՆ (Բանտապահների ատելությունից մինչև երանություն բանտում։ Ֆրեդդի. բանտարկյալ համար 7337) … Աստված լսում է մեր բոլոր աղոթքները։ Հավատո՞ւմ ենք մենք Նրան։ Մենք Նրան ասում ենք մեր խնդրանքներն ու հաճախ մոռանում դրանց մասին։ Աստված դրանք չի մոռանում և մի օր՝ իր ժամին, գալիս [...]

Շարունակել կարդալ
0

Հատկորոշիչներ՝ , ,

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ