Հատկորոշիչների արխիվ | գիրք

Իմաստուն պատմություններ կամ գեղեցիկ ապրելու արվեստը

«Իմաստուն պատմություններ կամ գեղեցիկ ապրելու արվեստը», թարգմանություն գերմաներենից։ Գրքում ընդգրկված են 25 գեղեցիկ և ուսուցողական պատումներ։

Շարունակել կարդալ
5

Հատկորոշիչներ՝ , ,

Աստվածաշունչը և աղանդները

«Այժմ էլ ձեր մեջ կարող են լինել սուտ ուսուցիչներ, ովքեր, սպրդեցնելով, կորստաբեր հերձվածներ են ներմուծելու և, ուրանալով Տիրոջը, որ իրենց գնեց, իրենց վրա արագահաս կորուստ են բերելու» (Բ Պետ. Բ 1)։ Մենք նույնպես ամենից առաջ սկսում ենք բոլոր բարիքների գլխից՝ հավատքից, և այն լսողներիդ ենք ներկայացնում՝ ոչ թե նոր բան ավելացնելով, այլ առաքյալների, մարգարեների, սուրբ [...]

Շարունակել կարդալ
0

Հատկորոշիչներ՝ ,

Աստվածաշունչը և մյուս գրքերը

«Եղբայրնե՛ր, ձեզ համար այս բանը օրինակ բերեցի իմ անձով և Ապողոսի անձով, որպեսզի մեզնից սովորեք ավելի բան չիմանալ, քան ինչ որ կա Գրվածքներում, որպեսզի ոչ մի մարդ, ավելի, քան ընկերը, չգոռոզանա ընկերոջ վրա» (Ա Կորնթ. Դ 6): Թող [ոչ ոք] բացի Աստվածաշունչ գրքերից բնավ որևէ բան չկարդա: Ինչի՞ համար է պետք Սուրբ Հոգու փոխարեն պիղծ [...]

Շարունակել կարդալ
0

Հատկորոշիչներ՝ ,

Սուրբ Գիրքը չընթերցողների մասին

«Իմ ժողովուրդը նմանվեց նրան, ով իմացություն չունի. քանի որ դու մերժեցիր իմացությունը, Ես էլ քեզ կմերժեմ» (Օսեե Դ 6): Ինչո՞ւ ենք անփույթ հոգևորի նկատմամբ և Սուրբ Գրքի ընթերցվածքներին ուշադրություն չենք դարձնում, որի պատճառով Աստված հակառակվելով՝ տանջում է մեզ։ Որովհետև մենք օտարոտի հոգով ծանրաբեռնեցինք մեր միտքը և խարխափում ենք, ինչպես խավարում։ Մեկը որովայնին է ծառայում՝ իբրև [...]

Շարունակել կարդալ
0

Հատկորոշիչներ՝ , ,

Սուրբ Գրքի անսպառ հարստությունը

Երբ ես մտքիս աչքերը Գրքերի խորհրդով վեր բարձրացրի՝ տեսնելու շնորհների գիտության անքննելի խորքը, բացեցի սիրտս՝ հավաքելու ներսում դժվար տեսնվածը և քննելու, տեղեկանալու և հասու լինելու նրա գիտության խորքին, իմ տկար մտքի հասողությունից դուրս մնացածն այնպես զարհուրեցրեց ինձ, որ կարծես թե այն ճանաչելու համար պատրաստ էի մոռանալու այն գիտությունը, որն ստացա բացելու պահին։ Ինչպես որ հարբածը, [...]

Շարունակել կարդալ
0

Հատկորոշիչներ՝ , ,

Սուրբ Գրքի մատչելիության և շերտերի մասին

«Գաղտնի բաները մեր Տեր Աստծունն են, իսկ հայտնիները` մեզ ու մեր որդիներին հավիտյան, որպեսզի կատարենք այս օրենքների բոլոր խոսքերը» (Բ Օրենք ԻԹ 29): Սուրբ Գրքի ընկալումն առհասարակ իրենից անհաղթահարելի դժվարություններ չի ներկայացնում։ Չկա մի մարդ, որի համար այս Գիրքը բոլորովին անհասանելի ու անհասկանալի լինի։ «Սուրբ Հոգու շնորհը, – արդարացիորեն նկատում է Հովհ. Ոսկեբերանը, – հենց [...]

Շարունակել կարդալ
0

Հատկորոշիչներ՝ , ,

Սուրբ Գրքի մեկնությունը

«Հետամտի՛ր Աստծու խոսքը ընթերցել, հորդորել և ուսուցանել հավատացյալներին: Զանց մի՛ առ այն շնորհը, որ քո մեջ է, որ տրվեց քեզ մարգարեությամբ, երեցների ձեռնադրումով: Այդ բանի վրա մտածիր և հարատևիր դրանում, որպեսզի քո առաջադիմությունը հայտնի լինի բոլորին: Զգո՛ւյշ եղիր քո նկատմամբ և քո ուսուցման նկատմամբ. և հարատևի՛ր դրանում: Եթե այդ բանն անես, կփրկես և՛ քեզ, և՛ [...]

Շարունակել կարդալ
0

Հատկորոշիչներ՝ , ,

Մինչև երբ քրիստոնյան պետք է ընթերցի Սուրբ Գիրքը

«Նրանով է, որ դուք էլ լսեցիք ճշմարտության խոսքը՝ ձեր փրկության Ավետարանը, որին հավատալով կնքվեցիք խոստացված Սուրբ Հոգով, որ մեր ժառանգության առհավատչյան է մինչև այն օրը, երբ կատարելապես կտիրանաք փրկությանը՝ ի գովություն նրա փառքի» (Եփես. Ա 13,14): ————————————————————— Քանի դեռ մարդը չի ընդունել Մխիթարչին, Սուրբ Գրքերի կարիքն ունի, որպեսզի բարու մտապահումը դրոշմվի նրա մտքում, հարատև ընթերցանությամբ [...]

Շարունակել կարդալ
0

Հատկորոշիչներ՝ ,

Սուրբ Գրքի շնորհման նպատակը

 «Որովհետև ամոթ չեմ համարում ավետարանելը,     քանի որ այն Աստծո զորությունն է ՝ ի փրկություն     բոլոր հավատացյալների» (Հռոմ. Ա. 16): Աստված Սուրբ Գիրքը պարգևել է ինչպես բովանդակ մարդկությանը, այդպես էլ յուրաքանչյուր մարդու՝ ինձ և քեզ։ Որովհետև Աստված կամենում է, որ «բոլոր մարդիկ» (հետևաբար և դու) «փրկվեն և հասնեն ճշմարտության գիտությանը» (Ա Տիմ. Բ 4)։ Այս է [...]

Շարունակել կարդալ
0

Հատկորոշիչներ՝ ,

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ