Որոտման որդիների՝ սուրբ Հակոբոս Առաքյալի և Հովհաննես Ավետարանչի հիշատակի օրն ըստ Հայ Եկեղեցու օրացույցի
Որոտման որդիների՝ սուրբ Հակոբոս Առաքյալի և Հովհաննես Ավետարանչի հիշատակի օրն ըստ Հայ Եկեղեցու օրացույցի
Սուրբ Դավիթ մարգարեի և Հակոբոս Տյառնեղբայր առաքյալի հիշատակի օրն ըստ Հայ եկեղեցու օրացույցի
Սուրբ Անդրեաս և Փիլիպպոս Առաքյալների հիշատակի օրն ըստ Հայ Եկեղեցու օրացույցի
Սուրբ Թադեոս առաքյալը և սուրբ Սանդուխտ կույսը Հայ Եկեղեցու ամենանշանավոր տոնելի սուրբերից են, քանի որ նրանց անվան հետ են կապված հայոց հողում քրիստոնեության պատմության առաջին էջերը: Քրիստոսի համբարձումից հետո, համաձայն Տիրոջ պատգամի, թե՝ «Գնացե՛ք, քարոզե՛ք բոլոր հեթանոսներին…», Թադեոսը նախ գալիս է Եդեսիա, ավետարանում կենաց խոսքը, ի թիվս բազում հրաշքների՝ բժշկում նաև Աբգար թագավորին, և ապա՝ [...]
Սուրբ Թովմաս Առաքյալը՝ «երկվորյակ» անվանված, հայտնի է Ավետարանի այն դրվագից, երբ մյուս առաքյալներն ասում էին, թե տեսել են հարուցյալ Քրիստոսին, Թովմասը պնդում է, թե կհավատա միայն այն ժամանակ, երբ իր աչքերով տեսնի և իր ձեռքը մխրճի Հիսուսի խոցված կողի մեջ: Իր թերահավատությամբ հայտնի առաքյալին հաջորդ շաբաթ իսկ, Վերնատան մեջ, հայտնվում է Հիսուս. Թովմասը, հավատալով կատարված [...]
Ս. Հակոբոս առաքյալը Զեբեդյան Հակովբոսից տարբերվելու համար «Ալփյան» և «Կրտսեր Հակոբոս» է կոչվում: Հակոբոս Ալփյան առաքյալն Ավետարանը քարոզել է Պաղեստինի հարավային ծովեզերքներում և Եգիպտոսում, ուր և նահատակվել է:
Մատթեոսը Տիրոջ 12 առաքյալներից է, առաջին Ավետարանի հեղինակը: Մատթեոս անունը հունականացված ձևն է եբրայական այն անվան, որ նշանակում է Աստվածատուր: Նրա եբրայական անունը Ղևի էր: Ս. Մատթեոսը նախկինում եղել է մաքսավոր` գործելով Կափառնայում քաղաքում: Անսալով Տիրոջ ձայնին` նա վաճառում է իր ունեցվածքը, բաժանում այն աղքատներին` դառնալով Քրիստոսի հետևորդներից: Նա Աստծո խոսք է քարոզել Պարթևաստանում և [...]
Փիլիպպոսը Քրիստոսի 12 առաքյալներից է, ծնունդով Բեթսայիդայից: Ենթադրվում է, որ եղել է Հովհաննես Մկրտչի աշակերտը: Սակայն կանչվելով Տիրոջից` հետևել է նրան: Նա Աստծո խոսքն է քարոզել Հունաստանում, Սիրիայում, Փռյուգիայում, որտեղ բազմաթիվ բժշկուկներ և հրաշքներ է գործել: Ըստ ավանդության՝ առաքյալը նահատակվել է Հերապոլիս քաղաքում` գլխիվայր խաչվելով:
Հովհաննեսը կամ Տիրոջ սիրելի առաքյալը Հիսուսի 12 աշակերտներից է, Աստվածաշնչի չորրորդ Ավետարանի, երեք ընդհանրական նամակների և «Հայտնության» գրքի հեղինակն է: Նա սկզբում աշակերտել է Հովհաննես Մկրտչին: Հիսուսի կողմից արժանացել է «սիրելի աշակերտ» տիտղոսին: Հիսուս այնքան էր սիրում և վստահում նրան, որ խաչելության պահին Աստվածամորը հանձնեց նրա խնամքին: Ս. Աստվածածնի վերափոխումից հետո գալիս է Եփեսոս` Աստծո [...]
Սուրբ Հակոբոս Առաքյալ Զեբեդյան Սուրբ Հակոբոս Առաքյալը գալիլիացի ձկնորսապետ Զեբեդեոսի որդին էր, Հովհաննես Ավետարանչի ավագ եղբայրը: Նա Հիսուսի ամենամտերիմ և ամենավստահելի աշակերտներից էր, ներկան Տիրոջ հետ կապված կարևոր դեպքերի: Երբ սամարացիները մերժում են հյուրընկալել Երկնավոր Վարդապետին, ս. Հակոբոսն իր եղբոր հետ խնդրում են Հիսուսից, որ Եղիա մարգարեի նման երկնքից կրակ թափեն մարդկանց վրա: Բայց [...]
Ս. Պետրոսը Տիրոջ 12 առաքյալներից էր, Անդրեաս առաքյալի եղբայրը: Նա Հիսուսի ամենասիրված առաքյալներից էր, ականատեսը Տիրոջ Պայծառակերպության և Հիսուսի հետ կապված կարևոր մյուս դեպքերի: Նա արհեստով ձկնորս էր: Նրա թլփատության անունը Շմավոն էր, իսկ հունական ձևով՝ Սիմոն: Այս առաքյալին առաջին անգամ տեսնում ենք Հովհաննեսի Ավետարանում, երբ Քրիստոս նրա մասին ասում է. «Դու Հովնանի որդի Սիմոնն [...]
Ս. Պողոսը Տիրոջ 13–րդ առաքյալն է: Ծնվել է Կիլիկիայի Տարսոն քաղաքում, առաջին դարի սկիզբներին, հռոմեական քաղաքացիություն ունեցող հրեա ծնողներից, որոնք ըստ Հերոնիմոսի վկայության՝ եկել էին Գալիլիայից: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, այնուհետև հրեական և կրոնական կրթությունը Երուսաղեմում՝ աշակերտելով Գամաղիել օրենուսույցին: Նա արհեստով վրանագործ էր: Այն բազմիցս օգնել է առաքյալին իր ճանապարհորդությունների ժամանակ՝ դառնալով վերջինիս ապրուստի [...]
