Բարեւ ձեզ՝ բոլորիդ, թեման բացելու խնդրանքներից մեկն էլ իմն է, շնորհակալություն:
Ծանոթանալով թեմային, նկատեցի որ կան շատ չհիմնավորված փաստեր, բայց ես դրանց մասին առայժմ չեմ խոսի, կհայտնեմ իմ կարծիքը ԵԵ-ի վերաբերյալ: 1985-93թթ ես եղել եմ ԵԵ-ի անդամ: Նրա շնորհիվ ես ծանոթացա ՀԱԵ-ին, նրա դավանանքին և վարդապետությանը, ԵԵ-ն էր որ իմ մեջ սերմսնեց սեր դեպի ՀԱԵ-ն: Մեր անդամներից շատերը այսօր ծառայում են ՀԱԵ-ին, կան շատ քահանաներ և սարկավագներ: Սա առաջին, երկրորդ՝ ամեն մի կազմակերպություն որ իրեն համարում է եկեղեցի, ունի իր կարգերը և ձևերը(մկրտություն, հաղորդություն և այլն), ԵԵ երբեք իրեն չի հայտարարել ''եկեղեցի'', հետևաբար և չի կատարում ոչ մկրտություն , ոչ հաղուդություն և ոչ էլ մի խորհուրդ է կատարում: Հիշում եմ , որ սովետների ժանամակ ԵԵ-ին սրիպում էին որ նա գրանցվի որպես մի եկեղեցի, բայց եղբայրակցությունը միշտ հրաժարվում էր, պատասխանելով որ իրենք ՀԱԵ-ի անդամ են, իրենց եկեղեցին ՀԱԵ-ն է: Միակ բանը որ անում են դա հավաքական աղոթքներն է և Սուրբ Գրքի ընթերցումներն է: Եթե չեմ սխալվում 1988թ անձամբ Ինքը՝Կաթողիկոսը եկավ եղբայրակցություն և օրհնեց Իր հոտը ասելով թե «...Դուք եք մեր եկեղեցու իսկական զավակները...», այդ օրը ես ներկա էի, մեծ ուրախություն էր մեր համար, մի այլ զարթոնք ապրեց ԵԵ-ն:
Առայժմ այսքանը, ես շատ եմ ուզում ձեր փաստերը ներկայացնեք հիմնավորված և ճիշտը, դա ինձ համար էլ է կարեւոր:
Շնորհակալություն: