Պետրոս ջան ես էլ փորձեմ այս հարցին պատասխանել իրավական տեսանկյունից:
Այսպես, ՀՀ Ընտանեկան օրենսգիրքը սահմանել է ամուսնության կնքման արգելք հանդիսացող հանգամանքները, որոնցից մեկը հենց ամուսնացող անձանց միջև եղած ազգակցական հարաբերություններն են, ինչպես դու ես ասում, պոռտի հարաբերությունը:
Մասնավորապես, արգելվում է ամուսնություն կնքել մերձավոր ազգականների միջև, այն է`ուղիղ վերընթաց ու վայրընթաց ազգականների, ծնողների ու զավակների, պապի, տատի ու թոռների, ինչպես նաև հարազատ և համահայր կամ համամայր եղբայրների ու քույրերի, մորաքրոջ, հորաքրոջ, հորեղբոր և մորեղբոր զավակների միջև:
Նշանակում է, որ եթե այս արգելքը չկա, ուրեմն աղջիկն ու տղան առանց խոչընդոտի կարող են ամուսնանալ: