Ամենաստեղծ Աստված

Started by Samvel, November 17, 2009, 11:38:12 AM

Previous topic - Next topic

Samvel

2.

Ինչու և Ինչ է ստեղծել Աստված կոնկրետ այս հարցի վերաբերյալ.

Լինելով Ամեն Ինչ և ցանկանալով հասկանալ, թե ինչ ասել է "Ամեն Ինչ", Նա ստեղծել է առարկայական ամեն ինչ, որպեսզի փորձով ճանաչի Ինքն Իրեն: Դրա համար են ստեղծվել տիեզերքներն ու աշխարհները, արևներն ու մոլորակները, հրեշտակներն ու մարդիկ (ֆիզիկապես մարմնավորված նույն հրեշտակները){Մարդ - Հրեշտակի թեման չեմ շարունակում, որ թեմայից դուրս չգամ և նորից չարչարանքս չկորչի իզուր: Եթե ունեք ցանկություն - տվեք ձեր հարցը յուրաքանչյուր ցանկացած տեղ և ես մեծ հաճույքով կխոսեմ այդ մասին էլ:}:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Samvel

3.

Ինչ և ինչու չի ստեղծել Աստված.

Ինչ.
Աստված չի ստեղծել. մահը, մեղքը, դժողքը, սպանությունը, գողությունը, դավաճանությունը և նման շատ բաներ:

Ինչու.
Որովհետև.
1. Աստծո երկրորդ անունն է - Կյանք, և երրորդ անունն է - Սեր: Եվ ինչ խոսք, որ բոլոր այս վերոհիշյալ և այլ սրանց նման հասկացողություններ տեղ չունեն Կյանքի և Սիրո միջև;
2. Ինչպես ցույց տվեց փորձը, այդ ամենը մեծ հաջողությամբ ստեղծեց Նա, ով ուներ դրա կարիքը իր սեփական փորձն ապրելու համար; Նա, ով ստեղծվել էր Աստծո կերպ և նմանությամբ, օժտված բոլոր ստեղծագործական հնարավորություններով; Նա, ով այնքան տարվեց իր ստեղծագործարարությամբ, որ, մոռանալով Աստծո ամենազորությունը, ստեղծեց մեկին, ով իբր թե պիտի կարողանար դառնալ Աստծո արժանի հակառակորդը  այդ իր իսկ հնարած չարի ու բարու պայքարի մեջ - Սատանան:
Այսինքն, իմ խոսքն է. այդ ամենը ստեղծել է Մարդը:

Եվ սակայն...

Վերադառնալով այն հանգամանքին, որ, ինչպես քիչ առաջ նշեցի, չկա որակական ոչ մի տարբերություն մեծի ու փոքրի մեջ - ստացվում է, որ եթե մենք այն կտրված փոքրիկ մասնիկը նորից հետ կպցնենք խմորին, կստանանք նույն  խմորի մեծ գունդը:

Եվ նորից ստացվում է նույն բանը. Աստված Ամենաստեղծ է :
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Ղուկաս Վահան

Սկզբում Դուք ցանկանում էիք ապացուցել, որ ամեն ինչ Աստված է ստեղծել, իսկ հիմա ասում եք, որ կան բաներ, որոնք Աստված չի ստեղծել։
Ձեր այս վերջին գրածով՝ քանի որ մարդը մասնիկն է Աստծու, ուրեմն մարդասպան մարդը նաև ձեր մարդասպան աստվածն է։

Ոչինչ էլ չստացվեց։ Դուք, կներեք, պարզապես ինքնախաբեության մեջ եք։

Quote from: Samvel on November 27, 2009, 12:44:48 AM
2.

Ինչու և Ինչ է ստեղծել Աստված կոնկրետ այս հարցի վերաբերյալ.

Լինելով Ամեն Ինչ և ցանկանալով հասկանալ, թե ինչ ասել է "Ամեն Ինչ", Նա ստեղծել է առարկայական ամեն ինչ, որպեսզի փորձով ճանաչի Ինքն Իրեն: Դրա համար են ստեղծվել տիեզերքներն ու աշխարհները, արևներն ու մոլորակները, հրեշտակներն ու մարդիկ (ֆիզիկապես մարմնավորված նույն հրեշտակները){Մարդ - Հրեշտակի թեման չեմ շարունակում, որ թեմայից դուրս չգամ և նորից չարչարանքս չկորչի իզուր: Եթե ունեք ցանկություն - տվեք ձեր հարցը յուրաքանչյուր ցանկացած տեղ և ես մեծ հաճույքով կխոսեմ այդ մասին էլ:}:

Փաստորեն անփորձությունը դարձավ պատճառը, որ ձեր իմացած աստվածը դառնա ամենաստեղծ։
Սամվել ջան, նման անփորձ աստվածների մասին Եզնիկ Կողբացին «Եղծ աղանդոց» է գրել։ Կարդացեք անպայման։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Ղուկաս Վահան

Որպեսզի մյուսներն անորոշության ու սխալ ընկալման մեջ չընկնեն այս հարցում, նշեմ, որ Հայ եկեղեցու վարդապետական մոտեցման համաձայն, ինչքան որ ես գիտեմ, Աստված է ստեղծել ամեն ինչ, և այն, ինչ Նա ստեղծեց, բարի էր (Ծննդ., Ա.) և ոչինչ չար չկար։
Պետք չէ շփոթել արարվածի գործողությունները արարչագործության հետ, գործողությունը կամքի արտահայտություն է, և ոչ թե արարչագործություն։
Խավարը կամ մութը արարչագործություն չէ, այն ընդամենը լույսի բացակայության հետևանք է։
Չարը չ–արարվածն է, այսինքն՝ այն արարված չէ, այլ կամային դրսևորում, այն գոյ չէ։ Ըստ Եկեղեցու Աստված ստեղծել է Լուսաբեր հրեշտակապետին, որն իր կամքով հեռացավ Աստծուց, ըմբոստացավ Նրա դեմ և անկում ապրեց՝ դառնալով սատանա։ Այսինքն՝ Աստված չի ստեղծել սատանային։
Աստծու կամքից հեռացումն է չարիքը։
Quote from: Samvel on November 17, 2009, 11:38:12 AM
Միգուցե իրոք իրականում դա այդպես է և դա մի այնքան էլ սարսափելի բան չէ Աստծո համար - չարը ստեղծելը? Միգուցե դա անհրաժեշտություն էր ուղղակի - չարը ստեղծելը? Որպեսզի մենք կարողանանք հասկանալ, թե ինչ է ԲԱՐԻՆ...

Նման միտք հաճախ սատանայապաշտներն են արտահատում։

Մեղքը կամային դրսևորում է, այն արարչագործություն չէ։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Samvel

Quote"Անորոշության և սխալ ընկալման մեջ չընկնելու"
համար մի բան էլ հիշեցնեմ.

Հովհաննես;Գ;27-28.
"Մարդ իրենից որևէ բան անել չի կարող, եթե նրան ի վերուստ - երկնքից այդ տրված չէ":

Սրանից հետո արդյոք ինքնա... և ընդհանրապես ...խաբեություն չէ? արարչությունն ու արարչագործությունն իրարից զատելը:

Բայց ավելի լավ է եկեք անցնենք երկրորդ հարցին.
QuoteԸստ Եկեղեցու Աստված ստեղծել է Լուսաբեր հրեշտակապետին, որն իր կամքով հեռացավ Աստծուց, ըմբոստացավ Նրա դեմ և անկում ապրեց՝ դառնալով սատանա։ Այսինքն՝ Աստված չի ստեղծել սատանային։[/
color]

Երբ որ Հուդան մատնում էր Հիսուսին, Հիսուս այդ մասին գիտեր, թե ոչ? Անշուշտ, գիտեր: Եվ ոչ միայն գիտեր, այլ նաև հորդորեց Հուդային իրեն մատնելու:
Իսկ ինչ եք կարծում, Ադմին, արդյոք Աստված չգիտեր, որ Լուսաբերը (Լյուցիֆեր)Աստծո դեմ է դուրս գալու? Իհարկե գիտեր, չէ որ այդ Նա է Ամենամեծ Ամենագետը: Եվ գիտենալով հանդերձ, անվանեց նրան Լյուցիֆեր - Լուսաբեր: Զարմանալի չէ դա արդյոք? Ես կասեի նույնիսկ - կասկածելի? Հմմմ, անունը - Լուսաբեր, պաշտոնը - Մութի Արքայազն: "Lucifer - Prince Of Darkness".
Միգուցե Աստված ինքն է տվել նրան այդ պաշտոնը?: Իսկ այդ պաշտոնի համար իրոք որ շատ հզոր և լուսավոր մեկն էր հարկավոր, որպեսզի չճկռի այդ զարհուրելի ու ծանր բեռի տակ - չարի: Եվ հենց այն պատճառով է նրա անունը Լուսաբեր, որպեսզի մենք հասկանանք, որ Աստծո համար պատահականություններ գոյություն չունեն և որ չարն ու մութը նրա համար են, որպեսզի մենք պայքարենք նրա մեջ և վերջիվերջո, միևնույնն է, բոլորս էլ դեպի Լույսը գնանք:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

vahan

Quote from: Samvel on December 10, 2009, 03:08:09 AM
Quote"Անորոշության և սխալ ընկալման մեջ չընկնելու"
համար մի բան էլ հիշեցնեմ.

Հովհաննես;Գ;27-28.
"Մարդ իրենից որևէ բան անել չի կարող, եթե նրան ի վերուստ - երկնքից այդ տրված չէ":

Ուրեմն.Հովհաննեսի աշակերտները գալիս ու իրենց ուսուցչին հայտնում են Հիսուսի գործերի մասին։Հովհաննեսնել  հաստատում է որ Հիսուսին դա ի վերուստ է տրված։
Սամվել նորից փորձում ես մոնտաժել.ծռել Աստծո խոսքը։Ի վերուստ մարդկանց տրվում են շնորհքները.ոչ թէ մեղքը։ Ի վերուստ են՝բժշկությունը.սերը.համբերությունը.հավատքը և այլ նման պարգևները։
Իսկ դու ի՞նչ ես կարծում. օրերս մի մոլագար մի 8 տարեկան  աղջնակի էր  բռնաբարել.դա իրեն ի վերու՞ստ էր տրված։ և դու ըստ քո դավանածի.պատրաստ ե՞ս կամ պատկերացնու՞մ ես նրա հետ միասին ձեռք ձեռքի քայլել դեպի լույսը.ու ապրել  այնտեղ կողք կողքի ողջ հավիտենությունը ՞։Սամվել.անձամբ ես(ու համոզված եմ ոչ միայն )ամբողջովին հասկանում եմ թէ ինչ ես ուզում  ասել.քո խոսքը ամբողջապես ընկալելի է(ոչ ընդունելի) պետք չի առավել մանրամասն կամ  առավել քրտնաջան բացատրել։Բանն այն է. որ մենք բոլորովին այլ աստվածների ենք պաշտում։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Samvel

QuoteՍամվել նորից փորձում ես մոնտաժել.ծռել Աստծո խոսքը։

Վահան ջան, ես ուղղակի չեմ ուզում քեզ պես մասնատել արդեն ասված խոսքը: Բացատրեմ, թեև դու դրա կարիքը չունես:
Երբ ես ասում եմ, որ երեխաները կյանքի ծաղիկներն են, - ես միայն իմ երեխաներին ի նկատի չունեմ. խոսքս բոլոր երեխաների մասին է:
Երբ ես ասում եմ, որ մարդ պետք է հասկացող լինի, - խոսքս միայն Պողոսի կամ Սիրանուշի մասին չէ. բոլոր մարդկանց է ուղեղ տրված այդ դժվար բանը անելու համար: Եվ դա այդպես է նույնիսկ այն դեպքում, երբ մենք խոսում ենք կոնկրետ երեխաների կամ մարդու մասին:
Երբ աշակերտները խոսում են Հիսուսի գործերի մասին, - ոչ մի ձևով նշված չէ, որ "մարդ" արտահայտությունը միայն Հիսուսին է վերաբերվում:
Մնացածները ինչ է - մարդ չեն? Եթե չվախենայի քեզանից հերթական բացասական վարկանիշը ստանալու, կասեի, որ, եթե այս պատմության մեջ կար մեկը, ում կարող էր այդ "մարդ" խոսքը չվերաբերել, դա - Հիսուսն է, որովհետև չէ որ այդ Նա է Աստված:
Նորից եմ ասում, սա իմ կարծիքը չէ, ես լրիվ համաձայն եմ նրան, ինչ որ գրված է.

Հովհաննես;Գ;27-28.
"Մարդ իրենից որևէ բան անել չի կարող, եթե նրան ի վերուստ - երկնքից այդ տրված չէ":
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

vahan

Quote from: vahan on December 11, 2009, 02:15:56 AM
Բանն այն է. որ մենք բոլորովին այլ աստվածների ենք պաշտում։
Պարզվում է նաև՝ բոլորովին այլ հայերենով ենք խոսում։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։