Հրեաների մասին
Հրեաները նույնպես վերամարմնավորման մասին չեն խոսել:
Հին Կտակարանում մենք ոչ մի տեղ չենք գտնում հիմնավորումներ, որ հոգին վերամարմնավորվում է տարբեր մարմինների մեջ, այլ գտնում ենք բոլորովին հակառակ պնդումներ`
<<Մարդը թե մեռնի` կապրի՞ նա դարձյալ>> (Հոբ 14:14),
<<Ծառի համար իսկ գտնվում է հույս. թեև կտրում են, նորից է ծաղկում: Ճյուղերը նրա դեռ չեն պակասում: Անգամ արմատը թե որ ծերանա խորքի մեջ հողի, քարերի մեջ էլ խեղդվի բունը, ջրի հոտից իսկ կծաղկի իսկույն, նորատունկի պես պտուղներ կտա: Բայց մահկանացուն` վախճանված մարդը գնում է և էլ գուություն չունի: Ծանծաղում է ծովն իր ժամանակին. սպառած գետերը ցամաքում են. նույպես մարդիկ թե ննջեն` էլ վեր չեն կենա: Մինչև երկինքը իսպառ չլուծվի` չեն զարթնի քնից>> (Հոբ 14:7-12):
Չի ասվում <<կմտնի այլ մարմիններ>>, այլ ասվում է. <<
թե ննջեն էլ վեր չեն կենա>>:
Մեկ ուրիշ համար մեռելների հարության մասին է խոսում հետևյալ ձևով. <<Երկրում, հողի մեջ ննջածներից շատերը հարություն պիտի առնեն, ոմանք հավիտենական կյանքի համար, և ոմանք հավիտենական նախատինքի ու ամոթի համար>> (Դանիել 12:2): Հաստատվում է, որ մահվանից զարթնելը մեկ և միակ անգամն է լինելու և մարդիկ հարություն են առնելու. <<ոմանք հավիտենական կյանքի համար և ոմանք հավիտենական նախատինքի ու ամոթի համար>>:
Ինչպես տեսնում ենք այն հայտարությունը, թե հնում վերամարմնավորման մասին տեսությունն ընդունված էր, հորինվածք է:
Այլազանք
Նոր Դարում ընդունված է միավորել բոլոր հայտնի հավատքները և ուղղությունները: Սա կեղծ կատեգորիա է, որովհետև չի կարող, օրինակ, մեկ հարություն քարոզող քրիստոնեությունն ընդհանուր բան ունենալ բազում վերամարմնավորումներ քարոզող հինդուիզմի հետ:
Ընդհանրական և մշուշոտ պնդումներ բարի և չար, լուսավոր և մութ ինչ-որ ուժերի մասին: Քրիստոնեության տեսակետից սխալ է, որովհետև դուալիզմին հարող գաղափարները չեն կարող Ամենաբարին Աստծո մասին (թեկուզ եղականների մասին էլ) երկու հակամարտ ստորոգելիներ կիրառել:
Ներդաշնակության գաղափարը, որ փոքր-ինչ քրիստոնեական է, դարձյալ հեղհեղուկ է, որովհետև բանական մարդուն ընդհանրացնում/նույնականացնում է իր իշխանության տակ գտնվող արարածների հետ:
Հասկացություններ, որոնք տարօրինակ հորջորջում ունեն, օրինակ` երկնային ուսուցիչների գաղափարը:
Նորից
Կարմայի և վերամարմնավորման տեսությունների արևելյան կողմնակիցները պահանջում են դրական վերաբերմունք վերամարմնավորման նկատմամբ: Նրանք վերամարմնավորման օրենքը հայտնում են որպես հոգևոր անդադար աճի բարեշրջության մեխանիզմ, ինչն արմատապես հակասում է նրա հինդուիստական հասկացողությանը: Հինդուիզմի համար վերամարմնավորումը տառապանք է. այն, ինչից պետք է ազատվել, չի կարելի ընդունել: Այդ իսկ պատճառով վերամարմնավորման նկատմամբ օկուլտիստական և հինդուիստական վերաբերմունքները սկզբունքորեն տարբերվում են իրարից:
Սուրբ Գրքում կան համարներ, որոնք ամբողջությամբ հերքում են վերամարմնավորման հնարավորությունը. <<...քանզի մենք բոլորս Քրիստոսի ատյանի առաջ պիտի ներկայանանք, որպեսզի յուրաքանչյուրն ստանա, ինչ որ արել է ավելի առաջ իր մարմնով` թե բարի և թե չար>> (Կորնթ. Բ 5:10): Այստեղ չի ասվում` <<ապրելով մարմիններում>>, այլ` <<Ապրելով մարմնում>>:
Կամ մի այլ համար` <<…քանի որ գիտեմ` յաւերժական է Նա, ով երկրի վրայ պիտի փրկի ինձ` յարութիւն տալով մարմնիս, որ այս բոլորը համբերեց, տարաւ: Տիրոջ կողմից են հասել բոլորը, որ ինքս անձամբ քաջ գիտակցում եմ, ինչ որ տեսել եմ ես իմ աչքերով, ոչ թէ ուրիշը: (Հոբ 19:25-27):
Ասված է` <<յարութիւն տալով մարմնիս>>, ոչ թե մարմիններիս: Վերամարմնավորման տեսության համաձայն, մարդը հավիտյան չի մնում ոչ դժոխքում, ոչ դրախտում, նա գտնվում է այնտեղ մինչև չմաքրվի իր կարմայից, ինչից հետո էլ անհրաժեշտ հետևում է հերթական վերամարմնավորումը:
Այս գաղափարները ոչ միայն սուտ են, այլ նաև խիստ վնասակար:
Նոր Դարում գաղափարներ կան և’ աթեիզմից, և’ բազմաստվածությունից, և գիտական հետազոտությունների վերջին նորույթներից և այլն: Սա նախորդ դարի 70-ականներին Անգլիայում սկիզբ առած մի աղանդ է ընդամենը:
Շնորհակալություն ուշադրության համար: