Լուսամուտ երկխոսության

ԵԿԵՂԵՑԻ, ՀԱՎԱՏՔ, ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐ => Հերետիկոսություն, աղանդ, սնապաշտություն => Topic started by: Ղուկաս Վահան on September 05, 2008, 03:49:34 PM

Title: Ռեման
Post by: Ղուկաս Վահան on September 05, 2008, 03:49:34 PM
Չգիտեմ էլ, ճիշտ եմ գրել թեմայի անունը, թե ոչ, բայց ուզում եմ ճշտել հետևյալը.
Վերջերս ինձ հարցրեցին, թե ի՞նչ է «Ռեման» «կազմակերպությունը կամ աղանդը»։ Հավաքվում եմ օպերայի շրջակայքում ինչ–որ սպորտդահլիճում և երգեր են լսում, քարոզներ և այլն։
Ո՞վ կարող է արդյոք որոշակի տեղեկություններ տալ։
Title: Re: Ռեման
Post by: StrangeLittleGirl on January 08, 2009, 02:37:56 AM
Ես բավական հաճախ ներկա եմ գտնվել այդ եկեղեցու հավաքներին, ճանաչում եմ անդամներից շատերին: Նրանց աղանդավոր չեմ համարում. Հիսուս Քրիստոսին ընդունում են որպես Տեր և Փրկիչ ու ընդհանրապես համապատասխանում են "քրիստոնյա եկեղեցի" կոչվածի սահմանմանը:
Title: Re: Ռեման
Post by: vahan on January 08, 2009, 11:55:32 AM
Quote from: StrangeLittleGirl on January 08, 2009, 02:37:56 AM
Ես բավական հաճախ ներկա եմ գտնվել այդ եկեղեցու հավաքներին, ճանաչում եմ անդամներից շատերին: Նրանց աղանդավոր չեմ համարում. Հիսուս Քրիստոսին ընդունում են որպես Տեր և Փրկիչ ու ընդհանրապես համապատասխանում են "քրիստոնյա եկեղեցի" կոչվածի սահմանմանը:
ես առաջին անգամ եմ լսում ռեման անունը .և ուզում եմ մեկ բան հարցնել քեզ.որպես տեղյակի։
հավաքույթի ժամանակ. կանայք գլխաշոր կրում՞են.
այնհեղ հանդիպե՞լ ես կին քարոզողի կամ  կին հովվի։
Title: Re: Ռեման
Post by: Ղուկաս Վահան on January 08, 2009, 12:25:28 PM
Իսկ ինչո՞ւ է կոչվում «Ռեման»։
Title: Re: Ռեման
Post by: Hasik on January 08, 2009, 01:55:22 PM
Ես որքան որ գիտեմ այդ ուղղությունը կոչվում է ոչ թե Ռեման, այլ Ռեմա։ Ես էլ եմ ինչ–որ չափով դրան ծանոթ եմ, բայց չեմ կարող ասել, թե ինչ սկզբունքներ ունեն նրանք, ո՞վ է նրանց համար Հիսուս Քրիստոսը։ Ես նրանց հետ շփվել եմ  մի կրոնական կազմակերպության շրջանակներում, որը ևս արտասահմանից ներմուծված բողոքական ինչ–որ ուղղվածություն էր, որտեղ հավաքվում էին տարբեր աղանդների ներկայացուցիչներ, գերակշռող էր Կյանքի խոսքը (խարիզմաթները), կային նաև Ռեմայից մարդիկ։

Եթե Ռեմայի ներկայացուցիչները աղանդավոր չեն, ինչպես Ստրանջլիթլգըլն է ասում, ապա էլ ինչո՞ւ են իրենց համար առանձին հավաքատեղի ստեղծել, ունեն իրենց գլխավորը ու հեռու են պահում իրենց Հայոց միակ ճշմարիտ եկեղեցուց։
Title: Re: Ռեման
Post by: StrangeLittleGirl on January 28, 2009, 08:04:13 PM
Այո', կոչվում է Ռեմա, և Ռեմա նշանակում է լոգոս` խոսք:

Ճիշտն ասած, ես մի քիչ չեմ ընդունում առաքելական եկեղեցու` աջ ու ձախ բոլորին աղանդ անվանելու սովորությունը: Դրա համար էլ ես ասում եմ, որ Ռեման աղանդ չէ, բայց դուք կարող եք այլ կարծիքի լինել:
Կանայք գլխաշոր չեն կրում, կին հովվի կամ քարոզողի իմ աչքով չեմ տեսել:
Ամեն դեպքում, ինձ համար աղանդ է այն կրոնական կազմակերպությունը, որը.
1. Չի ընդունում Հիսուս Քրիստոսին որպես Տեր և Փրկիչ
2. Չի ընդունում, որ Հիսուս Քրիստոսն Աստված է, և երկիր գալով մարդացավ
3. Չի ընդունում, որ փրկությունը հավատքով է
4. Չի ընդունում, որ Քրիստոս մեր մեղքերի համար խաչվեց
5. Չի ընդունում Սուրբ Երրորդությունը
...և այլն
Իմ պատկերացմամբ Ռեման այս բոլոր կետերն ընդունում է, հետևաբար աղանդ չէ: Ի դեպ, ես նկատել եմ, որ ավելի շատ Հայ առաքելական եկեղեցին է իրեն հեռու պահում մյուս եկեղեցիներից, քան հակառակը:Անկեղծ ասած, ինքս ցավում եմ ամբողջ աշխարհում Քրիստոնյա Եկեղեցու այսպիսի մասնատվածության համար:
Title: Re: Ռեման
Post by: vahan on January 28, 2009, 08:29:16 PM
Quote from: StrangeLittleGirl on January 28, 2009, 08:04:13 PM
Այո', կոչվում է Ռեմա, և Ռեմա նշանակում է լոգոս` խոսք:

Ճիշտն ասած, ես մի քիչ չեմ ընդունում առաքելական եկեղեցու` աջ ու ձախ բոլորին աղանդ անվանելու սովորությունը: Դրա համար էլ ես ասում եմ, որ Ռեման աղանդ չէ, բայց դուք կարող եք այլ կարծիքի լինել:
Կանայք գլխաշոր չեն կրում, կին հովվի կամ քարոզողի իմ աչքով չեմ տեսել:
Ամեն դեպքում, ինձ համար աղանդ է այն կրոնական կազմակերպությունը, որը.
1. Չի ընդունում Հիսուս Քրիստոսին որպես Տեր և Փրկիչ
2. Չի ընդունում, որ Հիսուս Քրիստոսն Աստված է, և երկիր գալով մարդացավ
3. Չի ընդունում, որ փրկությունը հավատքով է
4. Չի ընդունում, որ Քրիստոս մեր մեղքերի համար խաչվեց
5. Չի ընդունում Սուրբ Երրորդությունը
...և այլն
Իմ պատկերացմամբ Ռեման այս բոլոր կետերն ընդունում է, հետևաբար աղանդ չէ: Ի դեպ, ես նկատել եմ, որ ավելի շատ Հայ առաքելական եկեղեցին է իրեն հեռու պահում մյուս եկեղեցիներից, քան հակառակը:Անկեղծ ասած, ինքս ցավում եմ ամբողջ աշխարհում Քրիստոնյա Եկեղեցու այսպիսի մասնատվածության համար:
ողջ գրածի մեջ ինձ շատ դուր եկավ.որ ասացիր. իմ պատկերացմամբ աղանդ չէ։ շատ լավ. իսկ կարող ենք արդյոք դիտարկել կտակարանի պատկերացումը ։չէ՞ որ Պողոս առաքյալը հենց գլխաշոր կրելու մասին. իր  թղթի վերջում. հատուկ  նշում է ՙիսկ ովքեր կուզեն հակառակվել.մենք նման սովորություն չունենք և ոչ էլ Աստծո եկեղեցիները՚։
միթե՜ սա Աստծո խոսքի դեմ հակառակություն չէ .որը ոչ այլն ինչէ.եթե ոչ աղանդ։
Title: Re: Ռեման
Post by: StrangeLittleGirl on January 30, 2009, 10:48:37 PM
Կարծում եմ` պարզ է, որ իմ պատկերացումները հենց Աստվածաշնչից են: Գիտե?ք զարմանալին որն է: Ինչ վերաբերում է չորս ավետարաններին, քրիստոնեական եկեղեցիների միջև (շեշտում եմ` քրիստոնեական եկեղեցիների, ոչ թե աղանդների) բացարձակապես տարաձայնություններ չկան, բայց հենց բանը հասնում է Գործքին և թղթերին, պատերազմները (այո', ցավոք, պատերազմները) սկսվում են: Կարծում եմ, որ էական չէ, թե մարդ ինչպես է պաշտում Աստծուն կամ ինչ վերաբերմունք ունի հոգևոր պարգևների նկատմամբ: Կարևորը` Նոր կտակարանի հիմնարար սկզբունքներին հավատալն է: Ընդհանրապես, կարևորը` Աստված տեսնում է բոլորի սրտերը, մեզնից լավ տարբերում է թե որն է Իրենը, որը` ոչ:
Title: Re: Ռեման
Post by: vahan on January 30, 2009, 11:38:29 PM
Quote from: StrangeLittleGirl on January 30, 2009, 10:48:37 PM
Կարծում եմ` պարզ է, որ իմ պատկերացումները հենց Աստվածաշնչից են: Գիտե?ք զարմանալին որն է: Ինչ վերաբերում է չորս ավետարաններին, քրիստոնեական եկեղեցիների միջև (շեշտում եմ` քրիստոնեական եկեղեցիների, ոչ թե աղանդների) բացարձակապես տարաձայնություններ չկան, բայց հենց բանը հասնում է Գործքին և թղթերին, պատերազմները (այո', ցավոք, պատերազմները) սկսվում են: Կարծում եմ, որ էական չէ, թե մարդ ինչպես է պաշտում Աստծուն կամ ինչ վերաբերմունք ունի հոգևոր պարգևների նկատմամբ: Կարևորը` Նոր կտակարանի հիմնարար սկզբունքներին հավատալն է: Ընդհանրապես, կարևորը` Աստված տեսնում է բոլորի սրտերը, մեզնից լավ տարբերում է թե որն է Իրենը, որը` ոչ:
ես ոչ ոքի ոչ իրավասու եմ դատել.ոչ էլ ուզում եմ։ ես ուղղակի հիշեցրեցի Պողոս առաքյալի հղումը Աստծո եկեղեցիներին։հետևությունը թողնելով ձեզ։
և մի հարց էլ. ռեմանի  հովիվը  Արթուր Սիմոնյանը չէ՞։ Սա ՙկյանքի  խոսք ՚ուղղությունը չէ՞ արդյոք։
Title: Re: Ռեման
Post by: *LILIT* on February 28, 2009, 10:34:38 AM
Quoteռեմանի  հովիվը  Արթուր Սիմոնյանը չէ՞։ Սա ՙկյանքի  խոսք ՚ուղղությունը չէ՞ արդյոք
Վահան ջան ՌԵՄԱՆ չի, այլ ՌԵՄԱ է, դա եբրայերենում շատ հայտնի ու գործածական բառ է, որը նշանակում է ոչ թե ուղղակի խոսք, այլ կենդարարար, կենդանի, կյանք տվող խոսք.
Իմ իմանալով Արթուր Սիմոնյանը <Կյանքի Խոսք> եկեղեցու հովիվն է, իսկ Ռեմայինը կարծեմ Կարեն է անունը:
Title: Re: Ռեման
Post by: Tigran on August 31, 2009, 01:43:20 PM
Quote from: vahan on January 28, 2009, 08:29:16 PM
ողջ գրածի մեջ ինձ շատ դուր եկավ.որ ասացիր. իմ պատկերացմամբ աղանդ չէ։ շատ լավ. իսկ կարող ենք արդյոք դիտարկել կտակարանի պատկերացումը ։չէ՞ որ Պողոս առաքյալը հենց գլխաշոր կրելու մասին. իր  թղթի վերջում. հատուկ  նշում է ՙիսկ ովքեր կուզեն հակառակվել.մենք նման սովորություն չունենք և ոչ էլ Աստծո եկեղեցիները՚։
միթե՜ սա Աստծո խոսքի դեմ հակառակություն չէ .որը ոչ այլն ինչէ.եթե ոչ աղանդ։
Վահան ես շատ ցավում եմ, որ ձեր պատկերացմամբ նրանք  ովքեր գլխաշոր չեն կրում ուրեմն աղանդ են։ եվ շատ զարմանալի է, որ մեջբերված խոսքերում ձեզ դուր եկավ ոչ թե այն, ոը նրանք Հիսուս Քրիստոսին որպես Տեր և Փրկիչ են դավանում, այլ այն վոր պատասխանողի պատկերացմամբ աղանդ չէ։ երբ հաջորդ անգամ որևէ մեկին աղանդ անվանելուց կլինեք, մի պահ մտածեք, որ այդ մարդը ամեն օր աղոթում է Աստծուն` դավանելով Հիսուս Քրիստոսին որպես Տեր և Փրկիչ։ Հիսուսն ասեց._ «ինչ որ ձեզ անեն ինձ են անում» իսկ Հակոբոսը գրում է, որ ամեն խոսքի համար պատասխան ենք տալու Աստծուն։ իսկ եթե դրանից հետո այնուամենայնիվ կվորոշեք պիտակավորել որպես աղանդ...ընտրությունը ձերն է։
Title: Re: Ռեման
Post by: Ղուկաս Վահան on August 31, 2009, 03:36:56 PM
Էդպես էլ նորմալ չհասկացա, թե ի՞նչ է այդ Ռեմա–ն։ Ինչքան պատկերացրեցի բողոքականության մի նոր ճյուղ է, ճի՞շտ եմ։
Title: Re: Ռեման
Post by: Petros on August 31, 2009, 11:32:42 PM
Էդ ի՞նչ թազա աղանդ ա: :o :o :o
Title: Re: Ռեման
Post by: Tigran on August 31, 2009, 11:53:46 PM
Quote from: Admin on August 31, 2009, 03:36:56 PM
Էդպես էլ նորմալ չհասկացա, թե ի՞նչ է այդ Ռեմա–ն։ Ինչքան պատկերացրեցի բողոքականության մի նոր ճյուղ է, ճի՞շտ եմ։
Հարգելի ադմին, «Ռեմա»–ն լրիվ ավետարանի հավատքի եկեղեցի է։ եվ գրանցված է պետության կողմից։
Title: Re: Ռեման
Post by: Tigran on August 31, 2009, 11:59:20 PM
Quote from: Petros on August 31, 2009, 11:32:42 PM
Էդ ի՞նչ թազա աղանդ ա: :o :o :o
Petros դուք գոնե գիտեք, թե ինչ է աղանդը, թե մեխանիկորեն կրկնում եք ինչ-որ մեկի խոսքը:
Title: Re: Ռեման
Post by: Petros on September 01, 2009, 01:14:54 AM
Quote from: Tigran on August 31, 2009, 11:59:20 PM
Petros դուք գոնե գիտեք, թե ինչ է աղանդը, թե մեխանիկորեն կրկնում եք ինչ-որ մեկի խոսքը:
Եթե վիրավորեցի, կներեք, պարզապես շատ ուրախ կլինեմ, որ Ռեմա "եկեղեցու" հավատո հանգանակը զետեղեք այստեղ, որ մենք էլ հասկանանք աղա՞նդ է Ռեման, թե` ինչ:
Title: Re: Ռեման
Post by: vahan on September 01, 2009, 01:30:58 PM
Quote from: Tigran on August 31, 2009, 01:43:20 PM
Quote from: vahan on January 28, 2009, 08:29:16 PM
ողջ գրածի մեջ ինձ շատ դուր եկավ.որ ասացիր. իմ պատկերացմամբ աղանդ չէ։ շատ լավ. իսկ կարող ենք արդյոք դիտարկել կտակարանի պատկերացումը ։չէ՞ որ Պողոս առաքյալը հենց գլխաշոր կրելու մասին. իր  թղթի վերջում. հատուկ  նշում է ՙիսկ ովքեր կուզեն հակառակվել.մենք նման սովորություն չունենք և ոչ էլ Աստծո եկեղեցիները՚։
միթե՜ սա Աստծո խոսքի դեմ հակառակություն չէ .որը ոչ այլն ինչէ.եթե ոչ աղանդ։
Վահան ես շատ ցավում եմ, որ ձեր պատկերացմամբ նրանք  ովքեր գլխաշոր չեն կրում ուրեմն աղանդ են։
Հարգարժան Տիգրան ես արդեն վերևում նշել էի որ ես դատավորի դեր չեմ ստանձնում.իսկ պատկերացում կազմելու իրավունք.կարծում եմ ՝ունեմ։ Ու նշեցի նաև պատկերացմանս հիմնավորումը։
Հիմա կուզեի որ դուք  ներկայացնեք գլխաշոր  չկրելու հանգամանքը։Արդյո՞ք ծանր է այն. և իրո՞ք Աստծո խոսքին հակառակություն չեք համարում դա։
Quote from: Tigran on August 31, 2009, 01:43:20 PM
եվ շատ զարմանալի է, որ մեջբերված խոսքերում ձեզ դուր եկավ ոչ թե այն, ոը նրանք Հիսուս Քրիստոսին որպես Տեր և Փրկիչ են դավանում,
Դուր եկավ Տիգրան ջան.շատ դուր եկավ։Ինձ համար Քրիստոսի անունը կանչող ցանկացած մարդ  նախապատիվ է  ։
Title: Re: Ռեման
Post by: Tigran on September 02, 2009, 01:47:24 PM
Quote from: Petros on September 01, 2009, 01:14:54 AM
շատ ուրախ կլինեմ, որ Ռեմա "եկեղեցու" հավատո հանգանակը զետեղեք այստեղ, որ մենք էլ հասկանանք աղա՞նդ է Ռեման, թե` ինչ:
«Ռեմա» եկեղեցին ընդունում է «Առաքելական» և «Նիկեո» հանգանակները, ինչը բավարար հիմք է աղանդ չկոչվելու համար:
Title: Re: Ռեման
Post by: Tigran on September 02, 2009, 02:14:56 PM
Quote from: vahan on September 01, 2009, 01:30:58 PM
Հարգարժան Տիգրան ես արդեն վերևում նշել էի որ ես դատավորի դեր չեմ ստանձնում.իսկ պատկերացում կազմելու իրավունք.կարծում եմ ՝ունեմ։ Ու նշեցի նաև պատկերացմանս հիմնավորումը։
Հիմա կուզեի որ դուք  ներկայացնեք գլխաշոր  չկրելու հանգամանքը։Արդյո՞ք ծանր է այն. և իրո՞ք Աստծո խոսքին հակառակություն չեք համարում դա։
վահան, պատմության մեջ, դարերի ընթացքում, բոլոը աղանդները առաջացել են Աստվածաբանական լուրջ շեղումների պատճառով։ երբեք գլխաշոր չգցելու պատճառով աղանդ չի առաջացել, քանի ոը այն բավարար հիմք չէ մարդուն աղանդ անվանելու համար։
ինչ վերաբերվում է գլխաշոր գցելու անհրաժեշտությանը. դա կարծում եմ երկրորդ թեմա է, և կարելի է առանձին էջ բացել և քննարկել։
Title: Re: Ռեման
Post by: vahan on September 02, 2009, 09:13:39 PM
Quote from: Tigran on September 02, 2009, 02:14:56 PM
ինչ վերաբերվում է գլխաշոր գցելու անհրաժեշտությանը. դա կարծում եմ երկրորդ թեմա է, և կարելի է առանձին էջ բացել և քննարկել։
Գլխաշորի թեմա կա բացած .այնտեղ կուզեի լսել քո մեկնաբանությունը։
Ինքս խիստ խորշում եմ աղանդ պիտակից.այս էջում եզակի եմ օգտագործել։
Միայն կարող եմ ասել որ գլխաշորից բացի չեմ ընդունում նաև աստվածպաշտության ժամանակ  թռչկոտելը.պարային ռիթմերը.կանանց ու աղջինկերի գայթակղիչ ու կիպ կիսահագուստները...
Ինչպես նաև՝ 
մատաղ անվան տակ զոհ մատուցվող գառան բերանը աղ լցնելը.մոմավառությունը  որպես քավության միջոց ներկայացնելը.սիմվոլիկ մկրտությունները ... և այլն։
Title: Re: Ռեման
Post by: Tigran on September 02, 2009, 09:39:36 PM
Quote from: vahan on September 02, 2009, 09:13:39 PM
գլխաշորից բացի չեմ ընդունում նաև աստվածպաշտության ժամանակ  թռչկոտելը.պարային ռիթմերը.կանանց ու աղջինկերի գայթակղիչ ու կիպ կիսահագուստները...
Ինչպես նաև՝  
մատաղ անվան տակ զոհ մատուցվող գառան բերանը աղ լցնելը.մոմավառությունը  որպես քավության միջոց ներկայացնելը.սիմվոլիկ մկրտությունները ... և այլն։
գրածներիտ հետ համաձայն եմ, բացի պարելուց, քանի ոը Դավիթ թագավորը, որ Աստծո մարդ էր, պարելով փառաբանեց Աստծուն։ եվ խիստ հանդիմանեց իր կնոջը, որը դեմ էր նրա պարով փառաբանելուն։ Դեմ եմ եթե պարը ձև է դառնում փառաբանության ընթացքում։

Գլխաշորի թեման կգտնեմ և կգրեմ անպայման, բայց վաղը
Title: Re: Ռեման
Post by: vahan on September 02, 2009, 09:45:42 PM
Տիգրան.արդյո՞ք ունեք Դավթի ցնծությունը։

Օրինակ՝

Չեմ կարծում որ ուսանողները պետք է քննության մտնեն պարելով ու  անհոգությամբ. այլ զգուշությամբ ու երկյուղածությամբ։
Title: Re: Ռեման
Post by: Petros on September 02, 2009, 10:52:53 PM
Quote from: Tigran on September 02, 2009, 01:47:24 PM
«Ռեմա» եկեղեցին ընդունում է «Առաքելական» և «Նիկեո» հանգանակները, ինչը բավարար հիմք է աղանդ չկոչվելու համար:
Իսկ Ո՞ւմ եք դուք համարում ձեր կաթողիկոսը և ի՞նչ նշանակություն ունի ձեր համար Խաչը:
Title: Re: Ռեման
Post by: vahan on September 03, 2009, 12:04:24 AM
Quote from: Petros on September 02, 2009, 10:52:53 PM
Իսկ Ո՞ւմ եք դուք համարում ձեր կաթողիկոսը և ի՞նչ նշանակություն ունի ձեր համար Խաչը:
Ռեմայից չեմ իհարկե. բայց կուզեի կաթողիկոս բառի կտակարանային հիմնավորումը տաիք։
իմ կողմից էլ թույլ տվեք պատասխանեմ խաչի վերաբերյալ հարցին։
Խաչը՝ Քրիստոնյաի անցնելիք ճանապարհն է։Աշխարհի կողմից մերժված լինելու նշանը.նեղ ու փորձություններով լի ճանապարհը.
միայն՝ ոչ  զարդարանք ։
Title: Re: Ռեման
Post by: Petros on September 03, 2009, 12:34:32 AM
Quote from: vahan on September 03, 2009, 12:04:24 AM
Ռեմայից չեմ իհարկե. բայց կուզեի կաթողիկոս բառի կտակարանային հիմնավորումը տաիք։
իմ կողմից էլ թույլ տվեք պատասխանեմ խաչի վերաբերյալ հարցին։
Խաչը՝ Քրիստոնյաի անցնելիք ճանապարհն է։Աշխարհի կողմից մերժված լինելու նշանը.նեղ ու փորձություններով լի ճանապարհը.
միայն՝ ոչ  զարդարանք ։
Շատ շնորհակալ եմ, ես ռեմայի մասին եմ ուզում իմանալ, թե ինչքանով այն աղանդ չէ:
Խաչին վերաբերյալ ձեր պատկերացումը լիովին ներկայացված չէ, այն թերի է:
Կարող եք մի նոր թեմա բացել Խաչի մասին ու այնտեղ քննարկենք, միայն թե ո՛չ այստեղ, խնդրում եմ:
Title: Re: Ռեման
Post by: Tigran on September 03, 2009, 02:32:17 PM
Quote from: Petros on September 02, 2009, 10:52:53 PM
Իսկ Ո՞ւմ եք դուք համարում ձեր կաթողիկոսը և ի՞նչ նշանակություն ունի ձեր համար Խաչը:
Խաչը Քրիստոնեական վարդապետության հիմքն է: Եդեմի պարտեզում Աստծո տված խոստման, և մարդկության փրկության իրականացումը: Քրիստոսի մահն ու հարությունն է:

1.   Խաչը Աստծո անսահման սիրո դրսևորումն է: Հռոմ 5:8
2.   Հիսուսի խաչը Աստծո հատուցումն է որպես զոհ մեր մեղքերի փոխարեն: Ես 53:5
3.   Մարդկության փրկագնումն ու վերականգնումն է:  Եփ 1:7
4.   Եվ Հիսուսի փառավոր հաղթանակն է Սատանայի նկատմամբ: Կող 2:15

Խաչի շնորհիվ մենք
1.   Ներված ենք
2.   Արդարացված
3.   Որդեգրված
4.   Սրբված
5.   Եվ ունենք իշխանություն
6.   Ու ժառանգություն

Խաչի մասին ամեն ինչ գրելու համար մի ամբողջ աշխատություն պետք կլինի գրել: Թեև կարծում եմ, որ ոչ ոք երբեք ամբողջ խորությամբ չի կարող հասկանալ Քրիստոսի խաչի խորհուրդը:

Quote from: Petros on September 02, 2009, 10:52:53 PM
Իսկ Ո՞ւմ եք դուք համարում ձեր կաթողիկոսը
Կաթողիկոսն Առաքելական եկեղեցում օգտագործվող կոչում է: Եվ ես պատվում և ընդունում եմ Հայ Առաքելական եկեղեցու բոլոր Կաթողիկոսներին որպես Հոգևոր Հայրերի: Ռեմա եկեղեցում կան Երեցներ և Սարկավագներ ինչպես առաջին դարի եկեղեցում էր, որի մասին գրված է Նոր Կտակարանում:
Title: Re: Ռեման
Post by: Ղուկաս Վահան on September 03, 2009, 02:36:22 PM
Տիգրան, եկեք ճշտենք, Դուք սա ներկայացնում եք որպես Ձեր վերաբերմունքը/ընկալումը, թե Ռեմայի։
Title: Re: Ռեման
Post by: Tigran on September 03, 2009, 02:47:31 PM
Quote from: Admin on September 03, 2009, 02:36:22 PM
Տիգրան, եկեք ճշտենք, Դուք սա ներկայացնում եք որպես Ձեր վերաբերմունքը/ընկալումը, թե Ռեմայի։
Ես պատասխանում եմ Պետրոսի ինձ ուղված հարցին:
Title: Re: Ռեման
Post by: Ղուկաս Վահան on September 03, 2009, 03:14:07 PM
Իսկ Ձեր տեսակետը համապատասխանո՞ւմ է Ռեմայի սկզբունքներին։
Title: Re: Ռեման
Post by: Tigran on September 03, 2009, 03:51:37 PM
Quote from: Admin on September 03, 2009, 03:14:07 PM
Իսկ Ձեր տեսակետը համապատասխանո՞ւմ է Ռեմայի սկզբունքներին։
Ես այստեղ չեմ գրել Ռեմա Եկեղեցու ամփոփ Աստվածաբանուտյունը: Թեև, այն ինչ գրել եմ համապատասխանում է Ռեմյի հավատամքին: Բայց ինձ համար ամենակարևորն այն է, որ այն համապատասխանում է Աստվածաշնչին:
Title: Re: Ռեման
Post by: Petros on September 03, 2009, 10:45:28 PM
Տիգրան, ես որևէ անձի վերաբերմունքը կամ ընկալումները ի նկատի չունեմ, իմ հարցը կոնկրետ ռեմային է վերաբերվում:
Իսկ մկրտությունն ինչպե՞ս եք անում: Ո՞վ է մկրտում և ինչպես:
Title: Re: Ռեման
Post by: Petros on September 03, 2009, 10:47:22 PM
Խաչին վերաբերվող մեկ հարց էլ. ռեմայի անդամները խաչակնքվո՞ւմ են:
Title: Re: Ռեման
Post by: Petros on September 03, 2009, 11:23:47 PM
Quote from: Tigran on September 03, 2009, 02:32:17 PM
Ռեմա եկեղեցում կան Երեցներ և Սարկավագներ...
Երեցները և սարկավագները ձեռնադրվո՞ւմ են, թե՞...
Title: Re: Ռեման
Post by: Tigran on September 03, 2009, 11:38:36 PM
Quote from: Petros on September 03, 2009, 10:45:28 PM
Տիգրան, ես որևէ անձի վերաբերմունքը կամ ընկալումները ի նկատի չունեմ, իմ հարցը կոնկրետ ռեմային է վերաբերվում:

Պետրոս, ես պատասխանիս մեջ նշել եմ, որ գրում եմ այն ինչին հավատում է Ռեմա Եկեղեցին:
Quote from: Tigran on September 03, 2009, 03:51:37 PM
այն ինչ գրել եմ համապատասխանում է Ռեմյի հավատամքին:

Quote from: Petros on September 03, 2009, 10:45:28 PM
Իսկ մկրտությունն ինչպե՞ս եք անում: Ո՞վ է մկրտում և ինչպես:
Մկրտում են եկեղեցու Երեցները` Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով Մատ 28:19:

Quote from: Petros on September 03, 2009, 10:47:22 PM
Խաչին վերաբերվող մեկ հարց էլ. ռեմայի անդամները խաչակնքվո՞ւմ են:

Ռեմաի ամեն մի անդամ ազատ է թե խաչակնքվելու. Թե չխաչակնքվելու:Աստվածաշնփչյան ոչ պատվեր կա, ոչ արգելք: Եվ ոչ ոք չի կարող ոչ արգելել, ոչ պարտադրել: Ով ինչպես հավատում է այնպես էլ անում է:

Title: Re: Ռեման
Post by: Petros on September 03, 2009, 11:57:49 PM
Quote from: Tigran on September 03, 2009, 11:38:36 PM
Մկրտում են եկեղեցու Երեցները` Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով Մատ 28:19:
Իսկ երեցները առաքելական ձեռնադրություն ունե՞ն: Մկրտելու առաքելական իշխանություն ունե՞ն:
Title: Re: Ռեման
Post by: vahan on September 04, 2009, 12:28:19 AM
Quote from: Petros on September 03, 2009, 10:47:22 PM
Խաչին վերաբերվող մեկ հարց էլ. ռեմայի անդամները խաչակնքվո՞ւմ են:
այս հարցով չի կարելի որոշել աղանդապատկան լինելու մասին։
Title: Re: Ռեման
Post by: Ղուկաս Վահան on September 04, 2009, 12:50:22 AM
Եկեք նախ չփորձենք առանց ճանաչելու որոշել աղանդապատկան լինել կամ չլինելը։
Առաջին հերթին պետք է լավ ճանաչել ու հասկանալ, թե ի՞նչ է Ռեման, և եթե կա որևէ մեկը, որ կարող է քիչ թե շատ ներկայացնել, շատ ուրախ կլինենք։
Գուցե այդ ներկայացնելուց հետո կարելի է որոշ հարցեր քննարկել։
Title: Re: Ռեման
Post by: vahan on September 04, 2009, 12:55:28 AM
Quote from: Admin on September 04, 2009, 12:50:22 AM
Եկեք նախ չփորձենք առանց ճանաչելու որոշել աղանդապատկան լինել կամ չլինելը։
Առաջին հերթին պետք է լավ ճանաչել ու հասկանալ, թե ի՞նչ է Ռեման, և եթե կա որևէ մեկը, որ կարող է քիչ թե շատ ներկայացնել, շատ ուրախ կլինենք։
Գուցե այդ ներկայացնելուց հետո կարելի է որոշ հարցեր քննարկել։
Էդ դեպքում մնում է գնալ ու սեփական աչքերով տեսնել ։
Ինչպես ասում են ՙ Լավ է 1 անգամ տեսնել :o.քան  հարյուր անգամ լսել՚։ 26:)
Title: Re: Ռեման
Post by: Masnaget on September 04, 2009, 01:21:45 AM
QuoteԵկեք նախ չփորձենք առանց ճանաչելու որոշել աղանդապատկան լինել կամ չլինելը։
Առաջին հերթին պետք է լավ ճանաչել ու հասկանալ, թե ի՞նչ է Ռեման, և եթե կա որևէ մեկը, որ կարող է քիչ թե շատ ներկայացնել, շատ ուրախ կլինենք։
Գուցե այդ ներկայացնելուց հետո կարելի է որոշ հարցեր քննարկել։

Սրանք միայն երեք խորհուրդ ունեն. հենց դա միայն վկայում է, որ չարժե Ռեմային աղանդ բառից բացի` ուրիշ որակում տալ: Ով ում ասես` մկրտում է (չափահասներին են մկրտում), Աստվածաշունչը 66 գիրք ունի, Մկրտությունը միայն Հիսուսի անվամբ է կատարվում, Հաղորդությունը` <սովորական> (իրենց տերմինն է-Մասնագետ) հացով ու գինով:

Մի երկու լավ բան կա.
<Եկեղեցին դեմ է ինքնասպանությանը, թմրամոլությանը, ալկոհոլիզմին, թունամոլությանը, ծխախոտի օգտագործմանը, ինչպես նաև գուշակություններին, էքստրասենսուրային, կախարդություններին և այն ամենին, ինչն սպառնում է մարդու ֆիզիկական և հոգեկան ամբողջականությանը>:

<Եկեղեցին իր անդամներին սովորեցնում է կատարել իրենց քաղաքացիական, բարոյական, հասարակական և զինվորական պարտականությունները, լինել ՀՀ ակտիվ քաղաքացի և բարձր պահել մեր ազգի պատիվը այլոց առջև>:

Դե սրանք էլ գառան մորթի են, որով երևում է այդ հերձվածը:
Շնորհակալություն
Title: Re: Ռեման
Post by: Tigran on September 04, 2009, 03:24:39 PM
Quote from: Masnaget on September 04, 2009, 01:21:45 AM
Սրանք միայն երեք խորհուրդ ունեն. հենց դա միայն վկայում է, որ չարժե Ռեմային աղանդ բառից բացի` ուրիշ որակում տալ: Ով ում ասես` մկրտում է (չափահասներին են մկրտում), Աստվածաշունչը 66 գիրք ունի, Մկրտությունը միայն Հիսուսի անվամբ է կատարվում, Հաղորդությունը` <սովորական> (իրենց տերմինն է-Մասնագետ) հացով ու գինով:

Հարգելի մասնագետ, ես չգիտեմ թե դուք ինչքանով եք մասնագետ, բայց ձեր գրածից հակառակն է երեվում:
Նախ ձեր օգտագործաց սրանք բառից արդեն երևում է ձեր նախապաշարված լինելն ու անքաղաքավարի վերաբերմունքը:

Quote from: Masnaget on September 04, 2009, 01:21:45 AM
միայն երեք խորհուրդ ունեն. հենց դա միայն վկայում է, որ չարժե Ռեմային աղանդ բառից բացի` ուրիշ որակում տալ:

Ի գիտություն ձեզ, եթե երկու հոգի միևնույն կերպ են հավատում որևէ հարցում, բայց նրանցից մեկը դա խորհուրդ չի անվանում, դա չի նշանակում, որ նա աղանդ է:

Quote from: Masnaget on September 04, 2009, 01:21:45 AM
Ով ում ասես` մկրտում է

Սուտ է: Ռեմա Եկեղեցում Երեցներն են անցկացնում մկրտությունը:

Quote from: Masnaget on September 04, 2009, 01:21:45 AM
Աստվածաշունչը 66 գիրք ունի

Իսկ ձեր կարծիքով 67 գիրք ունի՞: Բացեք Աստվածաշունչը և հաշվեք, եթե դա երբևէ չեք արել:

Quote from: Masnaget on September 04, 2009, 01:21:45 AM
Մկրտությունը միայն Հիսուսի անվամբ է կատարվում

Հորը Որդուն և Սուրբ Հոգուն հնարաոր չէ առանձնացնել իրարից, և դա ոչ ոք չի արել: Դուք ավելի մեծ անուն գիտե՞ք որով կարելի է մկրտել:

Quote from: Masnaget on September 04, 2009, 01:21:45 AM
Հաղորդությունը` <սովորական> (իրենց տերմինն է-Մասնագետ) հացով ու գինով

Հիսուսը հացով և գինիով արեց, Առաքյալները հացով և գինիով էին անում, և հետևաբար Ռեմա Եկեղեցինել է այդպես անում:

Խորհուրդ եմ տալիս Եկեղեցու մասին կարծիք կազմելու համար հարցրեք Եկեղեցու Հովվին և երեցներին, և մի լսեք չարախոս լեզուներին ու բամբասանքներին:

Իսկ եթե ձեր նպատակը ամեն գնով մի բան գտնելն ու աղանդավոր անվանելն է, ապա թող Աստված լինի և դատող և արդարացնող:

Ելնելով ձեր տրամադրվածությունից ես էլ չեմ գրի: Սակաըն կպահպանեմ իմ սերն ու հարգանքը բոլոր Եկեղեցիների նկատմամբ:

Առաջնային հարցերում միաբանություն, երկրորդական հարցերում ազատություն, և ամեն ինչում սեր:                                                                                                                                                        <ս. Ավգուստին>

Թող Աստված ձեզ օրհնի, և սեր ու հարգանք տա մյուս եկեղեցիների նկատմամբ:

Title: Re: Ռեման
Post by: Petros on September 04, 2009, 10:41:30 PM
Մի գզոտեք իրար ժողովուրդ: Մարդ ենք բոլորս էլ ու ինչ որ չափով գիտակից: Մի քիչ նենց արեք, որ չնեղանանք: Հիմա Տիգրանին կարևոր հարց էի տվել ռեմայի երեցների ձեռնադրութան մասին ու կարծում եմ կմնա անպատասխան, քանի որ էլի չարը անցավ մեր մեջտեղով: Անտեսենք չարին ու շարունակենք մեր զրույցը: Տիգրան, ինձ իսկապես հետաքրքիր է իմանալ ռեմայի վերը նշված հարցի մասին, եթե հարմար գտնեք գրեք ռեմայի տեսակետը:
Շնորհակալ եմ
Title: Re: Ռեման
Post by: Տ. Տաթև քհն. on September 05, 2009, 12:07:38 PM
Հարգելի Տիգրան, խնդրում եմ պատասխանես մեկ հարցի.
եթե մեկ այլ տարօրինակ անվանումով եկեղեցի հայտնվի Հայաստանում, որի հավատամքը նույնը լինի, ինչ որ  Ռեմայինն է, /իսկ այդպիսիններ շատ կան/ դու որը կընտրես...
եթե նկատեցիր, առայժմ չենք խոսում այն մասին, թե ինչքանով է այդ հավատամքը ճիշտ...
Title: Ռեմա․ վերամկրտո՞ւմ են, թե՞ ոչ
Post by: ars83 on September 06, 2009, 05:45:24 PM
Բարև ձեզ։

Հետևյալ երկու գրառումներից (http://lusamut.net/forums/index.php?topic=1346.msg9357#msg9357 և
http://lusamut.net/forums/index.php?topic=1346.msg9380#msg9380) եզրակացնում եմ, որ «Ռեմա»-ն ընդունում է Նիկիոյ Հանգանակը, ըստ որի․
QuoteՀաւատամք եւ ի մի միայն ընդհանրական եւ յառաքելական սուրբ եկեղեցի, ի մի մկրտութիւն, յապաշխարութիւն, ի քաւութիւն եւ ի թողութիւն մեղաց։

Հարց․ արդյո՞ք «Ռեման» վերամկրտում է այն անձանց, որոնք մկրտվել են ՀԱԵ կողմից նախկինում։

Նախապես շնորհակալություն պատասխանի համար։

Title: Re: Ռեման
Post by: malachi on September 08, 2009, 12:07:32 PM
vorjuin bolorin,
voreve meky giti inchpes Mac-ov grel hayeren?
Title: Re: Ռեման
Post by: *LILIT* on September 08, 2009, 01:43:40 PM
Quote from: Տ. Տաթև քհն. on September 05, 2009, 12:07:38 PM
Հարգելի Տիգրան, խնդրում եմ պատասխանես մեկ հարցի.
եթե մեկ այլ տարօրինակ անվանումով եկեղեցի հայտնվի Հայաստանում, որի հավատամքը նույնը լինի, ինչ որ  Ռեմայինն է, /իսկ այդպիսիններ շատ կան/ դու որը կընտրես...
եթե նկատեցիր, առայժմ չենք խոսում այն մասին, թե ինչքանով է այդ հավատամքը ճիշտ...
Բարեւ Ձեզ, ներեցեք, դւք Ռեմա անվանումն եք կոչում տարօրինակ անվանում?
Թանկագինս, Ռեմա եբրայերեն նշանակում է կենդանի խոսք: Խնդրում եմ նման հարցերում ավելի գրագետ մոտեցեք, շնորհակալություն:
Title: Re: Ռեման
Post by: ars83 on September 10, 2009, 02:04:13 AM
Quote from: *LILIT* on September 08, 2009, 01:43:40 PM

*LILIT*, արդեն երկրորդ անգամ է սխալ տեղեկություն եք հայտնում․ (http://lusamut.net/forums/index.php?topic=1346.msg8780#msg8780)
«Ռեման» ոչ թե եբրայերեն, այլ հունարեն բառ է (նույնիսկ արտասանությունն է հուշում)
http://en.wikipedia.org/wiki/Rhema

Հավանաբար, «եբրայական» տարբերակը լսել եք ոչ այնքան գրագետ «մասնագետից»։ Ամեն դեպքում, միշտ արժի լսածը ստուգել` ուրիշներին գրագիտություն սովորեցնելու փոխարեն։

Հ․Գ․ Մկրտության վերաբերյալ հարցիս պատասխանը կարո՞ղ է իմանաք։
Title: Re: Պարզաբանում
Post by: ars83 on September 10, 2009, 03:37:15 PM
Հարգելի ընթերցող,

Նախորդ գրառմանս մեջ չակերտների մեջ առնված «մասնագետ» բառը ոչ մի կապ չունի Masnaget կեղծանունով մասնակցի հետ։ Խոսքս մի շարք բողոքական կազմակերպությունների կիսագրագետ ղեկավարների մասին է, որոնք թույլ են տալիս նման սխալներ, իսկ նրանց լսող անձինք տարածում են թյուր տեղեկությունները՝ առանց դրանք քննության ենթարկելու։ Այս երևույթն ինձ քաջ ծանոթ է, քանի որ մոտ երկու տարի եղել եմ «Կյանքի խոսք» (հետագայում՝ ԿԽ) աղանդի անդամ և բազմաթիվ անգամ հանդիպել եմ այս երևույթին։

Պարզաբանումը բերում եմ՝ հնարավոր թյուրիմացություններից խուսափելու համար։
Title: Re: Ռեման
Post by: Տ. Տաթև քհն. on September 13, 2009, 04:59:12 PM
Quote from: *LILIT* on September 08, 2009, 01:43:40 PM
Բարեւ Ձեզ, ներեցեք, դւք Ռեմա անվանումն եք կոչում տարօրինակ անվանում?
Թանկագինս, Ռեմա եբրայերեն նշանակում է կենդանի խոսք: Խնդրում եմ նման հարցերում ավելի գրագետ մոտեցեք, շնորհակալություն:
Կարծում եմ տվյալ բառը տարօրինակ կոչելու իմ միտումը պետք է գլխի ընկնեիք, որ անգրագիտության դրսևորման արդյունք չեր, հՓարգելի Լիլիթ, հատկապես այն հանգամանքը նկատի ունենալով, որ դեռ դուք էլ չեք կողմնորոշվում, թե այդ օտար բառը որ օտար ափերից ու ինչ նշանակությամբ է գալիս ... օտար ափերից ծփացող ջրերն երևի շատ են զովացնում մեզ, բայց պիտի զգույշ լինենք, որ այդ ալիքների տակ խաղ անելով մի գեղեցիկ օր չխեղդվենք
Title: Re: Ռեման
Post by: Տ. Տաթև քհն. on September 13, 2009, 05:02:45 PM
Թեկուզ ընդունենք, որ կենդանի խոսք է այդ արտահայտության թարգմանությունը, դրանից չի փոխվի մեր վերաբերմունքը «կենդանի խոսքերով» քրիստոնեական եկեղեցին բաժան-բաժան անող կազմակերպությունների նկատմամբ
Title: Re: Ռեման
Post by: malachi on September 27, 2009, 03:26:45 AM
Հարգելի Տաթեվ քահանա,
թեեվ ≪Ռեմա≫ բառը հունարեն է, սակայն ամենեվին էլ խորթ չէ, քանի որ այն օգտագործված է սուրբ Աստվածաշնչում: Ի դեպ հենց ≪եկեղեցի, կաթողիկոս≫ եվ նման այլ բառեր նույնպես հունարենից են վերցվել եվ բնավ էլ օտար չեն համարվում մեզ` հայերիս: Թե՞ մենք երկակի ստանդարտներ ունենք, մի դեպքում աստվածաշնչյան հունարեն բառը օտար է, իսկ մյուս դեպքում ≪հայկական≫: Դուք ճշմարտությա՞ն հետեվորդ եք Ձեզ համարում թե նախապաշարության:
Title: Re: Ռեման
Post by: Samvel on September 28, 2009, 06:56:28 AM
Ներողություն, իհարկե, մեջ ընկնելուս համար:
Ճիշտն ասած, ես գաղափար չունեմ, թե ինչ ասել է "Ռեման": Բայց այստեղ մի երկու հարցեր շոշափվեցին, որոնք, անկախ "Ռեմանի", կարիք ունեն պարզաբանման:

Նախ,Լիլիթի ասածը.
Quoteդուք Ռեմա անվանումն եք կոչում տարօրինակ անվանում?
Թանկագինս, Ռեմա եբրայերեն նշանակում է կենդանի խոսք: Խնդրում եմ նման հարցերում ավելի գրագետ մոտեցեք, շնորհակալություն:
Լիլիթ ջան, եթե այդ բառը հայերեն կլինի "Կենդանի խոսք", միգուցե ավելի ճիշտ կլիներ հենց այդպես էլ անվանել - "Կենդանի խոսք" - և ոչ թե "Ռեմա"? Համոզված եմ, որ այդ դեպքում այդ հարցի մասին վեճերն ավելի քիչ կլինեին...
Պատկերացրեք, որ Սանկտ Պետերբուրգում զբոսնելիս, Ռուսական արվեստի թանգարանի վրա կարդում եք ոչ թե "Русский музей", այլ - "Русский тангаран (թանգարան)": Միթե Ձեր համար տարօրինակ չէր լինի դա? Եթե այո, ուրեմն, համեմատեք "Ռեմա" անվանման հետ Հայաստանում... Միթե նույն բանը չէ?
Title: Re: Ռեման
Post by: Samvel on September 28, 2009, 10:26:21 AM
Եվ երկրորդը:

"Մալաչին" ասում է.
QuoteՀարգելի Տաթեվ քահանա,
թեեվ ≪Ռեմա≫ բառը հունարեն է, սակայն ամենեվին էլ խորթ չէ, քանի որ այն օգտագործված է սուրբ Աստվածաշնչում: Ի դեպ հենց ≪եկեղեցի, կաթողիկոս≫ եվ նման այլ բառեր նույնպես հունարենից են վերցվել եվ բնավ էլ օտար չեն համարվում մեզ` հայերիս: Թե՞ մենք երկակի ստանդարտներ ունենք, մի դեպքում աստվածաշնչյան հունարեն բառը օտար է, իսկ մյուս դեպքում ≪հայկական≫: Դուք ճշմարտությա՞ն հետեվորդ եք Ձեզ համարում թե նախապաշարության:

Հարգելի "Մալաչի": Հասկանում եմ, Դուք ի նկատի ունեք "էկկլեսիա" բառը: Ներող եղեք, խնդրում եմ, բայց ես դա ուղղակի թյուրիմացություն եմ համարում ու չեմ կարողանում հասկանալ, թե ինչու մենք մեր սեփականը թողնում - ընկնում ենք ուրիշների հասկացողությունների հետևից: Առավել ևս, ինչու առաանց պատճառի վիրավորել հարգարժան Տեր Տաթևին:
Դեռ մանկական տարիներից հիշում եմ այս շատ գեղեցիկ պատմությունը:
Սուրբ Գրիգոր Լուսավորչին հայտնվում է Հիսուս Քրիստոս երազի մեջ և ասում է նրան. "Գտիր այս տեղը, որտեղ որ ես իջա քեզ համար և կառուցիր տունն իմ այստեղ": Սուրբ Գրիգոր Նարեկացին ամբողջ Հայաստանով մեկ փնտրում և վերջիվերջո գտնում է այդ տեղը, որտեղ որ կառուցվում է այդ տունն Աստծո: Երևի կարիք չկա Ձեզ հիշեցնել, որ տեղն այդպես էլ անվանվեց - Էջմիածին, այսինքն - Էջ Միածին, այսինքն - իջավ Միածինը: Շատ հասարակ և գեղեցիկ, լրիվ հայերեն մի բառակազմություն, որն ամբողջությամբ բացատրում է իր իմաստը:

Նույնպիսի  հասարակ և գեղեցիկ, լրիվ հայերեն մի բառակազմություն էլ "եկեղեցի" բառն է, որ նշանակում է. եկ և եղիցիր, այսինքն - եկ և ապրիր այստեղ, քո տանը:
Ես, իհարկե, ոչ մի փաստական ապացույց չունեմ իմ այս պնդումը հաստատելու համար. նորից եմ կրկնում, սա գալիս է իմ մանկական հիշողություններից: Սրա ճշմարիտ կամ սխալ լինելու մասին կարող են մեր հոգևոր հայրերն ասել: Դուք, իհարկե, կարող եք Ձեր կարծիքների մեջ մնալ Ձեր հունարեն տարբերակին: Բայց ինձ, ոչ հոգևոր անձիս, ուղղակի ՀԱՅ քրիստոնիայիս,շատ ավելի շոյում է այն միտքը, որ դա շատ գեղեցիկ, հասարակ և ճշմարիտ հայերեն բառ է. "ԵԿ - ԵՂԻՑԻՐ:

Նույնը կարելի է ասել նաև Ձեր հիշարկած հաջորդ բառի - կաթողիկոսի մասին էլ:
Նորից վերադառնալով մեր պատմությանը Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասին, պետք է հիշենք, որ, ավարտելով եկեղեցու շինարարությունը, առաջին ծիսակատարության համար նա եփեց առաջին մեռոնը: և դրանից հետո, ամեն անգամ, նոր մեռոն եփելիս, վերցնում են մեկ կաթիլ այն առաջին մեռոնից և կաթեցնում նորի մեջ: Եվ կա մի անձ միայն, որ իրավունք ունի անել այդ սուրբ գործը, և նա հենց այդպես էլ անվանվում է. "Նա, ով կաթեցնում է մեռոնը, մեռոն կաթեցնողը, կաթողը - ԿԱԹՈՂԻԿՈՍ": 
Title: Re: Ռեման
Post by: malachi on September 28, 2009, 04:19:00 PM
Հարգարժան Սամել նախ շնորհակալություն արձագանքիդ համար: Իրապես ուրախ եմ, որ անկեղծ եվ անկողմնակալ ես ուզում լինել: Ես որեվէ ձեվով չեմ կամեցել վիրավորել որեվէ մեկին մանավանդ Հայր Տաթեվին, որի սուրբ ծառայության հանդեպ անկեղծ հարգանք եվ ակնածանք ունեմ: Ողջունելի է, որ հունական ծագումով վերոհիշյալ բառերը իրենց հայկական իմաստն են ստացել, հայեցի են դարձել, սակայն դա չի փոխում նրանց ծագումը, թեեվ հունարենից եվ այլ լեզուներից մենք շատ փոխառություններ ունենք: Խնդիրը մեր ստանդարտների, կներեք, չափորոշիչների երկակիության մասին է: Մենք յուրաքանչյուր շաբաթ օգտագործում ենք ≪կիրակի≫ բառը, բայց վատ չենք զգում, որ այն օտար է, միթե մեր ≪մեկշաբթին≫ ավելի գեղեցիկ չէ՞: Հիմա եթե ≪Ռեմա≫ հունարենում նշանակում է ասված, հայտնված խոսք, եվ այդ համայնքի անդամները ցանկացել են ունենալ այդ անունը, որպեսզի բոլոր քրիստոնյաների համար արտահայտեն իրենց համայնքի առաջնայնություններց մեկը` այն է Աստծո մեզ հայտնված կենդանի խոսքը, միթե՞ որեվէ մեկը իրավունք ունի դրա համար նրանց դատելու: Մի՞թե կարելի է առանց ճանաչելու քրիստոնեական համայնքներին պիտակավորել ≪աղանդավոր≫ վիրավորական ածականով: Միթե մե՞ղք է Ավետարանական հավատքի եկեղեցի հաճախելը: Դուք մտածեք բազմաթիվ անաստված, մահմեդականությունը ընդունած, նյու˗էյջիստներ, մորմոններ, եհովայի վկաներ եվ այլ չփրկված ու մոլորված հայորդիների մասին: Նրանց մասին, ովքեր կազինոներում, ստրիպ բառերում եվ նման այլ տեղերում են վատնում իրենց կյանքը: Մի՞թե ≪մահ աղանդավորներին≫ կարգախոսը, որը երթերի եվ թռուցիկների միջոցով սերմանում է ատելություն հայորդիների միջեվ ավելի մեծ մեղք չէ: Եվ կամ միթե՞ ≪միայն մենք ենք ճիշտը≫ կամ ≪մենք միայն ճիշտ ենք≫ մտածելակերպը հպարտություն չէ արդյոք, իսկ ≪Աստված հակառակ է հպարտներին≫:
Շնորհակալություն:

Հ.Գ. Իմ ծածկանունը Մաղաքիա է:
Title: Re: Ռեման
Post by: hovars on June 19, 2011, 03:45:53 PM
Quote from: Tigran on August 31, 2009, 01:43:20 PM
Վահան ես շատ ցավում եմ, որ ձեր պատկերացմամբ նրանք  ովքեր գլխաշոր չեն կրում ուրեմն աղանդ են։ եվ շատ զարմանալի է, որ մեջբերված խոսքերում ձեզ դուր եկավ ոչ թե այն, ոը նրանք Հիսուս Քրիստոսին որպես Տեր և Փրկիչ են դավանում, այլ այն վոր պատասխանողի պատկերացմամբ աղանդ չէ։ երբ հաջորդ անգամ որևէ մեկին աղանդ անվանելուց կլինեք, մի պահ մտածեք, որ այդ մարդը ամեն օր աղոթում է Աստծուն` դավանելով Հիսուս Քրիստոսին որպես Տեր և Փրկիչ։ Հիսուսն ասեց._ «ինչ որ ձեզ անեն ինձ են անում» իսկ Հակոբոսը գրում է, որ ամեն խոսքի համար պատասխան ենք տալու Աստծուն։ իսկ եթե դրանից հետո այնուամենայնիվ կվորոշեք պիտակավորել որպես աղանդ...ընտրությունը ձերն է։
Հարգելի Տիգրան, հիշեցնեմ, որ մեղքի սկիզբը անհնազանդությունն էր, գլխաշորը գուցէ չնչին բան է բայց անհնազանդության սերմ է (կարծում եմ միտքս հասկանում ես), «... Ոչ բոլորն են որ ինձ Տեր Տեր են ասում, պիտի մտնեն Երկնքի Արքայություն ...» կարծում եմ սա էլ կհասկանաս: Վտանգավոր աղանդը նա է , որ Քրիստոսի անվան տակ է գործում, իսկ այդպիսի աղանդներ շատ կան՝ 22500 ից ավելի է(միայն քրիստոնեական):
Այնպես որ մտածիր?.?.?.