|
Abegha
Guest
|
 |
« Reply #10 on: September 29, 2007, 01:07:59 AM » |
|
Ես կարծում եմ, որ նախ պետք է ճշտել, թե ինչ է անտարբերությունը։ Եթե ոչինչը արդեն ինչ որ բան է, ապա անտարբերությունն էլ որոշակի վերաբերմունք է։ Բայց այն տարբեր կարող է լինել, այսինքն՝ կախված սուբյեկտից և հանգամանքներից։
|
|
|
|
|
|
Mandarinka
Guest
|
 |
« Reply #11 on: September 30, 2007, 10:19:54 PM » |
|
Այսօր գնացել էի պատարագի: Եկեղեցու ստենդի վրա գրված էր. "Քավիր անտարբերության մեղքը բարեգործությամբ": 
|
|
|
|
|
Տ. Տաթև քհն.
Հոգևորական
Sr. Member
 
Rating: 3
Offline
Posts: 319
|
 |
« Reply #12 on: October 07, 2007, 09:59:50 PM » |
|
Ողջույն Մարո, շատ հիանալի տող էիր մեջբերել մեր այս թեմայի դիպուկ ու կարճ ամփոփման համար,  :
|
|
|
|
|
Anoush
Newbie
Rating: 0
Offline
Posts: 11
|
 |
« Reply #13 on: October 14, 2007, 01:15:10 AM » |
|
Ավետարանական ամենագեղեցիկ առակներից մեկը` Բարի սամարացու առակը պատմում է թալանված ու ծեծված մարդու հանդեպ անտարբեր գտնված փարիսեցիների /հրեա կրոնավորների/ մասին ու այդ խեղճ մարդու հանդեպ այդքան լավ վերաբերմունք ցուցաբերած բարի մարդու` սամարացու մասին: Անդրադառնալով անտարբերությանը` կուզենայի բոլորին հարցնել` ում մեղքն եք ավելի ծանր համարում, այդ մարդուն թալանած ավազակների, թե նրա կողքով անտարբեր անցած փարիսեցիների?
Յարգելի arsensrk, շատ կարեւոր կը համարեմ ձեր յղած հարցումը: Այսօր անտարբերութիւնը դարձած է զէնք անձնական շահերու եւ արդարացման: Աւազակը կրնայ անգիտակից ըլլալ իր գործած չարիքին կամ զոհը ապրած կեանքին պայմաններուն (օրինակ՝ «Թշուառներու» հերոսը), իսկ անտարբերութիւնը պտուղն է անձնասիրութեան եւ անմարդկայնութեան... Ինչպէս կ՛ըսեն մեր Սբ. Հայրերը.«Աւելի լաւ է զղջացող մեղաւորը քան հպարտ արդարը»: Աւազակը դեռ կրնայ տեսնել իր մեղքը ու զղջալ, իսկ անտարբեր անցորղը չիկրնար տեսնել իր մեղքը եւ զղջալ, որովհետեւ կուրացած է իր հպարտութեամբ եւ անձնասիրութեամբ որոնք ծնողն են անտարբերութեան: Եզրակացնելով ըսեմ որ անտարբերութիւնը ինծի համար շատ աւելի ծանր մեղք է:
|
|
|
|
|
Anoush
Newbie
Rating: 0
Offline
Posts: 11
|
 |
« Reply #14 on: October 14, 2007, 01:23:04 AM » |
|
Իսկ հնարավո՞ր է, որ անտարբերությունը դրական լինի։
Յարգելի Abegha, ելնելով իմ մանկավարժական եւ ծնողական փորձարութենէս կրնամ այո ըսել: Գոյութիւն ունի դաստիարակիչ անտարբերութիւն քմահաճ եւ անձնասէր երեխաներու պարագային, որը կը նպաստէ երեխային աճման մէջ: Ինչպէս նաեւ ինձ համար դրական է անտարբերութիւնը՝ մեզի հանդէպ գործուած զրպարտութիւններուն պարագային:
|
|
|
|
|
|
Mandarinka
Guest
|
 |
« Reply #15 on: October 14, 2007, 01:29:44 AM » |
|
Ներեցեք Անուշ, գուցե իմ տարիքային փորձը իրավունք չի տալիս Ձեզ հետ չհամաձայնելու, սակայն մասնագիտական փորձս`այո: Մասնագիտությամբ հոգեբան եմ: Երեխայի համար ամենա վատ, վնասակար և վտանգավոր բան, քանց ծնողի կամ ուսուցչի անտարբերությունը չկա: Այո, մենք կարող ենք պատժել և ջղայնանալ մեր երեխաների վրա: Բայց, մեր անտարբերությունը անպայման կբերի շատ բարդ հոգեբանական պրոբլեմերի: Հատկապես մինջև հինգ տարեկան հասակը:
|
|
|
|
|
Anoush
Newbie
Rating: 0
Offline
Posts: 11
|
 |
« Reply #16 on: October 14, 2007, 01:49:22 AM » |
|
Բայց, մեր անտարբերությունը անպայման կբերի շատ բարդ հոգեբանական պրոբլեմերի: Հատկապես մինջև հինգ տարեկան հասակը: Յարգելի Mandarinka  Խօսքը փոքրիկին պահանջքներուն եւ անձին նկատմամբ անտարբեր ըլլալը չէ, այլ անոր բացասական վարմուքին, որ կրնայ արդէն նկարագիր դառնալ իր մօտ (ծուլութիւն, ստախօսութիւն եւայլն) : Օրինակ՝ երբ ամէն անգամ աշակերտները փորձեն ձախողեցնել ըսենք գրաւորը ինչ որ պատճառներով, պէտք է անտարբեր ըլլալ... Կամ երբ փոքրիկը իր կեղծ լացը զէնք կը դարձնէ, արդէն հակաւոր է իմաստութեամբ ''անտարբեր'' ձեւանալ...
|
|
|
|
|
arphi
Newbie
Rating: 2
Offline
Posts: 35
|
 |
« Reply #17 on: October 15, 2007, 12:05:07 AM » |
|
Կարծում եմ մենք իսկապես շեղվեցինք բուն թեմայից, քանզի այն, Արսենսրկ-ի «մենք խոսում ենք այն անտարբերության մասին, որն իր մեջ ենթադրում է մեղք և փորձում ենք պարզել այդ մեղքի ծանրությունը»: Ըստ իս, անտարբերությունը և՛ որոշակի վերաբերմունք է որևէ կոնկրետ պարագայի հանդեպ, և՛ բնավորության գիծ: Հարգելի Անուշ, կարծում եմ ուսուցչի կամ ծնողի Ձեր նշած պարագաները ընդամենը վերաբերմունք են ` համապատասխան տվյալ պարագային: Բոլորս էլ հաճախծ անտեսում կամ անտարբերության ենք մատնում մեր մերձավորների, ընկերների շատու շատ խոսքեր կամ արարքներ, քանի որ անսխալական մարդ չկա և հետո, եթե ամեն մի մանրուքից կառչենք, ապա մեզ համար էլ դժվար կդառնա, միջմարդկային հարաբերություններն էլ կոպիտ կլինեն:  Եվ հաճախ հենց այս անտարբերությամբ էլ մենք նրանց օգնում ենք, թույլ տալիս, որ նրանք բարձրանան:  Մինչդեռ ավետարանական առակի անտարբերությունը իր մեջ մեղք էր պարունակում, անտարբերություն որը վնաս է հասցնում մարդուն: Կարծում եմ այս դեպքում խոսքն արդեն բնավորության մասին է: Մեր շրջապատում էլ կան մարդիկ, որոնք շատ բարի են, շատ շնորհներ ունեն, բայց իրենք իրենց համար են ապրում:  Ինչ վերաբերում է օգնել ուզենալուն կամ չկարողանալուն, ապա լավագույն պատասխանը Հայր Սուրբի կողմից մեջբերված Գարեգին Ա-ինի խոսքերն են «լավ է մեկ մոմ վառել, քան թե անիծել դժոխքը»։
|
|
|
|
|
|
Abegha
Guest
|
 |
« Reply #18 on: October 15, 2007, 12:29:30 AM » |
|
Էստեղ խնդիրն այն է, որ թեմայի հեղինակը վերնագրի մեջ ճշտում չի մտցրել, հետևաբար ստիպված ենք լինում անդրադառնալ անտարբերության տարբեր դրսևորումներին։ Ըստ իս, անտարբերությունը և՛ որոշակի վերաբերմունք է որևէ կոնկրետ պարագայի հանդեպ, և՛ բնավորության գիծ:
Այո, ես էլ նույնն էի ասում։ Անտարբերությունը ավելի հաճախ ոչ թե վերաբերմունքի բացակայություն է, թեև դա էլ կարող է լինել, այլ այն արդեն որոշակի վերաբերմունք է, որն արտահայտվում է անտարբերության ձևի մեջ, և որը երբեմն էլ կարող է օգտակար լինել։ Կան շատ հարցեր էլ, որոնց մեջ, կարծում եմ, չարժե պարզապես մտնել, այլապես ոչինչ չես անի այս կյանքում։ Հետևաբար յուրաքանչյուրն իր չափի մեջ անտարբեր է որոշակի հարցերի հանդեպ։ Իհարկե սա չի նշանակում օգնության չհասնել նրանց, ում կարող ենք։ Սա արդեն անտարբերություն չէ, ըստ իս, այլ մեկ այլ բան, չգիտեմ, ըստ հանգամանքի, կարող է լինել հպարտություն, մարդասիրության պակաս և այլն։
|
|
|
|
|
Տ. Տաթև քհն.
Հոգևորական
Sr. Member
 
Rating: 3
Offline
Posts: 319
|
 |
« Reply #19 on: October 15, 2007, 07:22:41 PM » |
|
Ողջույն բոլորին, շատ ուրախ եմ, որ անտարբեր չգտնվեցիք այս թեմայի նկատմամբ, և ավելին, ինչպես նշվեց Արփիի կողմից մի քիչ էլ չեմ ասի շեղվեցիք, այլ թեման այլ հարթության վրա զարգացրեցիք, օր.` հասցնելով մինչև մանկավարժություն: Կուզենամ իմ մանկավարժական համեստ գիտելիքների սահմաններում ասել, որ կարծեմ թե մանկավարժության մեջ կա այդպիսի մի շեշտադրութուն, /եթե չեմ սխալվում Ժ.Ժ. Ռուսսոյի մոտ/ որ կողմ է երեխայի հանդեպ որոշակի անտարբերության: Եթե օր.` երեխան վայր է ընկնում ու մի թեթև վնասվելով սկսում է արհեստական լաց լինել, մենք մեր անտարբեր վերաբերմունքով կարող ենք կանխել նրա վախն ու հետագա լացը: Այս մասին երևի դուք ավելի լավ կիմանաք, հարգելի' Մարո, գրեք եթե սխալվում եմ:
|
|
|
|
|
|
|
|