Window of dialogue :: Լուսամուտ երկխոսության
May 23, 2012, 02:35:26 AM *
Welcome, Guest. Please login or register.

Login with username, password and session length
News: Ֆորումի հիմնական կանոնակարգից.
2.1.   «Լուսամուտի» նպատակն է անհատների մասնակցությամբ ներկայացնել հոգևոր-մշակութային արժեքները:
 
   Home   Help Calendar Login Register  
ԼՈՒՍԱՄՈՒՏ (գլխավոր էջ) | LUSAMUT Studio

Pages: [1] 2   Go Down
  Send this topic  |  Print  
Author Topic: Անտարբերություն  (Read 6605 times)
0 Members and 1 Guest are viewing this topic.
Տ. Տաթև քհն.
Հոգևորական
Sr. Member
***

Rating: 3
Offline Offline

Posts: 319



« on: September 07, 2007, 09:44:29 PM »

Ավետարանական ամենագեղեցիկ առակներից մեկը` Բարի սամարացու առակը պատմում է թալանված ու ծեծված մարդու հանդեպ անտարբեր գտնված փարիսեցիների /հրեա կրոնավորների/ մասին ու այդ խեղճ մարդու հանդեպ այդքան լավ վերաբերմունք ցուցաբերած բարի մարդու` սամարացու մասին: Անդրադառնալով անտարբերությանը` կուզենայի բոլորին հարցնել` ում մեղքն եք ավելի ծանր համարում, այդ մարդուն թալանած ավազակների, թե նրա կողքով անտարբեր անցած փարիսեցիների?
Report to moderator   Logged
CHERRY
Guest
« Reply #1 on: September 08, 2007, 02:52:09 AM »

Անդրադառնալով անտարբերությանը` կուզենայի բոլորին հարցնել` ում մեղքն եք ավելի ծանր համարում, այդ մարդուն թալանած ավազակների, թե նրա կողքով անտարբեր անցած փարիսեցիների?

Կարծում եմ, փարիսեցիների մեղքն ավելի ծանր է: Առակում նշվում է, որ  թալանողներն ավազակներ էին, այսինքն իրենց համար սովորական բան էր թալանելը, բայց փարիսեցիների անտարբերությունը մեծամտության, հպարտության հետևանք էր: Շատերն համարում են, որ անտարբերության մեջ վատ բան չկա` մարդ ոչ լավ բան է անում, ոչ էլ վատ: Այստեղից եզրակացություն, որ անտարբերությունը ինչ որ արատի հետևանք է` հպարտության, վախի, էգոիզմի, անդաստիարակության և այլն:     

Report to moderator   Logged
Տ. Տաթև քհն.
Հոգևորական
Sr. Member
***

Rating: 3
Offline Offline

Posts: 319



« Reply #2 on: September 11, 2007, 08:32:24 PM »

Ես լիովին համամիտ եմ Ձեզ հետ, Cherry, փարիսեցիների մեղքն ավելի սարսափելի է, քանի որ ավազակները, կոպիտ ասած, իրենց գործն էին անում, իսկ փարիսեցիներն իրենց կեղծ բարի համբավով այդպես անտարբեր գտնվեցին, թողնելով այդ մարդուն մահի ճիրաններում....
ափսոսում եմ, որ այս թեմայի շուրջ շատերի կարծիքը չիմացա...
Report to moderator   Logged
Abegha
Guest
« Reply #3 on: September 12, 2007, 06:39:30 PM »

Իսկ հնարավո՞ր է, որ անտարբերությունը դրական լինի։
Օրինակ եթե մեկը որոշակի նպատակ է դնում իր առջև և չի հետաքրքրվում այլ բաներով, այլ ցանկանում է միայն այդ նպատակին ծառայեցնել իր ուժերը։ Արդյո՞ք ինքն անտարբեր է մնացյալի վերաբերմամբ։ Եթե՝ այո, ապա դա դրակա՞ն է։
« Last Edit: September 12, 2007, 06:47:25 PM by Abegha » Report to moderator   Logged
CHERRY
Guest
« Reply #4 on: September 14, 2007, 02:29:23 AM »

Իսկ հնարավո՞ր է, որ անտարբերությունը դրական լինի։
Օրինակ եթե մեկը որոշակի նպատակ է դնում իր առջև և չի հետաքրքրվում այլ բաներով, այլ ցանկանում է միայն այդ նպատակին ծառայեցնել իր ուժերը։ Արդյո՞ք ինքն անտարբեր է մնացյալի վերաբերմամբ։ Եթե՝ այո, ապա դա դրակա՞ն է։

Միանշանակ պատասխանել հնարավոր չէ, կախված է պարագաներից: Նայած, թե այդ մնացյալն ովքեր են, ինչեր են, և մարդ ինչ նպատակ է դրել իր առջև: Եթե ցուցաբերած անտարբերությունն ի վնաս չէ մերձավորներին և սեփական առողջությանը, հնարավոր է դրական լինի: Չնայած, խիստ կասկածում եմ, որ անտարբերությունը կարող է դրական լինել:
Օրինակ` մի մարդու գիտեմ, որ թողել է իր նորածին երեխային, կնոջը և չի էլ հետաքրքվում ինչպես են կարողանում ապրել` պատճառաբանելով, որ խանգարում են իրեն աշխատանքում բարձունքների հասնելու:  nonono   

Report to moderator   Logged
Տ. Տաթև քհն.
Հոգևորական
Sr. Member
***

Rating: 3
Offline Offline

Posts: 319



« Reply #5 on: September 16, 2007, 09:00:44 PM »

Հոգեշնորհ Հայր Սուրբ, ես համամիտ եմ Չերրիի հետ, քանզի ես էլ եմ կասկածում, որ անտարբերությունը երբեևէ կարող է դրական լինել, իսկ այն հանգամանքներում, որ Դուք նշել եք, կարծում եմ դա անտարբերություն չի կարելի կոչել, այլ մեկ գործին ավելի շատ նվիրում , քան մյուսներին: Մենք կարող ենք անտարբեր լինել վատ երևույթների հանդեպ, և այս դեպքում գուցե անտարերությունը դրական երևույթ է, սակայն մենք խոսում ենք այն անտարբերության մասին, որն իր մեջ ենթադրում է մեղք և փորձում ենք պարզել այդ մեղքի ծանրությունը: Այնպես որ, չշեղվելով թեմայից, քանզի նախորդ անգամ չեմ կարողացել ավարտին  հասցնել միտքս, կուզեմ նշել, որ իմ կարծիքով մեր հասարակության ճնշող մեծամասնությունն այժմ բաժանված է այս երկու խմբերի միջև` ուղղակի և անուղղակի ավազակների ու թալանչիների և անտարբեր փարիսեցիների, և շատ քչերն են, որ կարող են նմանվել սամարացուն: Իսկ ինչն է հետաքրքիր. գրեթե բոլորս միաբերան մեղադրում ենք թալանչիներին ու խաբեբաներին, սակայն մեզանից շատերն էլ թալանվածի ու խաբվածի կողքով անցնում ենք անտարբեր, չենք ցանկանում կիսել նրանց վիշտը: Կարծում եմ որ սա ավելի սպանիչ է, քան առաջինների մեղքը: Ահա այս մասին է, որ կուզենամ խորհենք մենք բոլորս...
Report to moderator   Logged
Mandarinka
Guest
« Reply #6 on: September 27, 2007, 02:17:28 AM »

Իսկ հնարավո՞ր է, որ անտարբերությունը դրական լինի։
Օրինակ եթե մեկը որոշակի նպատակ է դնում իր առջև և չի հետաքրքրվում այլ բաներով, այլ ցանկանում է միայն այդ նպատակին ծառայեցնել իր ուժերը։ Արդյո՞ք ինքն անտարբեր է մնացյալի վերաբերմամբ։ Եթե՝ այո, ապա դա դրակա՞ն է։

Անչափ սիրելի Գարեգին Առաջինը անտարբերությունը դասել է ամենամեծ, ամենակործարար մեղքերի դասին: lalala

Հայ Սուրբ: Նույնիսկ ենթադրենք, որ այդ նպատակը Աստծո փառքի համար է արվում....Բայց, եկեք չմոռանանք Քրիստոսի խոսքերը նրա մաին, որ ասում է, որ եկավ հաց ուզոց, չտվեցինք, ջուր ուզեց չտվեցինք, հիվանդ էր չօգնեցինք և այլն: Եկեք այ այդ Քրիստոսի ասածին ուշիմ լինենք: Քրիստոսը գալիս է մեզ մոտ տարբեր անձերի և դեպքերի միջով: Նշանակում է, որ մենք իսկ մեր անտարբերությամբ փակում ենք դռները Տիրոջ համար:
Report to moderator   Logged
Abegha
Guest
« Reply #7 on: September 27, 2007, 10:43:31 PM »

Իսկ ինչն է հետաքրքիր. գրեթե բոլորս միաբերան մեղադրում ենք թալանչիներին ու խաբեբաներին, սակայն մեզանից շատերն էլ թալանվածի ու խաբվածի կողքով անցնում ենք անտարբեր, չենք ցանկանում կիսել նրանց վիշտը: Կարծում եմ որ սա ավելի սպանիչ է, քան առաջինների մեղքը: Ահա այս մասին է, որ կուզենամ խորհենք մենք բոլորս...

Էստեղ ինչն է հետաքրքիր։ Կան երկու բևեռներ. թալանչիները և թալանվածները։ Որի՞ն անտարբեր կարելի է լինել, և որին՝ ոչ։ Իմ հարցադրումը հենց այն է, որ եթե մարդու ուժը չի պատում, ապա իր անտարբեր չլինելը ինչի՞ն է օգնում։ Էլ չասեմ, որ երբեմն անտարբեր չլինելը կարող է վնասել։
Նույն Գարեգին Առաջինը կրկնում էր՝ լավ է մեկ մոմ վառել, քան թե անիծել դժոխքը։ Եթե ես չեմ կարող թալանչիների հետ ոչինչ անել, ավելի լավ չէ՞ նրանց հանդեպ անտարբերությամբ ստեղծեմ մի բան, որը կլցնի կամ կգեղեցկացնի այս աշխարհի մեկ այլ անկյունը։ Այսինքն՝ այն ներուժը, որ ես պետք է սպառեմ անիմաստ տեղը, անարդյունք, ավելի լավ չէ՞ օգտագործել մեկ այլ բանի մեջ։
Նույն Գարեգին Առաջինը ասում էր՝ իրենց ըսի՝ ըսավներն իրենց կթողնեմ, ու իմ շվին կնվագեմ։
Report to moderator   Logged
Abegha
Guest
« Reply #8 on: September 27, 2007, 10:49:00 PM »

Անտարբերությանը մի քիչ կարելի է նայել ավետարանական «Երանի հոգով աղքատներին» հատվածի մեկնության իմաստով։
Report to moderator   Logged
Տ. Տաթև քհն.
Հոգևորական
Sr. Member
***

Rating: 3
Offline Offline

Posts: 319



« Reply #9 on: September 28, 2007, 03:36:15 PM »

 ավելի լավ չէ՞ նրանց հանդեպ անտարբերությամբ ստեղծեմ մի բան, որը կլցնի կամ կգեղեցկացնի այս աշխարհի մեկ այլ անկյունը։ Այսինքն՝ այն ներուժը, որ ես պետք է սպառեմ անիմաստ տեղը, անարդյունք, ավելի լավ չէ՞ օգտագործել մեկ այլ բանի մեջ։

Hamamit em dzez het, Hayr Surb, uxxaki karcwum em, vor dzer neruji ogtagorcumn arden isk antarberutyan drsevorum che, che vor duq dranov teev cheq paykarum talanchineri dem, bayc ete gexeckacnum eq ashxarhi mi ankjuny, uremn antarber cheq ayd ashxarhi u ayd ashxarhum aprox mardkanc nkatmamb

Report to moderator   Logged
Pages: [1] 2   Go Up
  Send this topic  |  Print  
 
Jump to:  

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Powered by MySQL Powered by PHP Powered by SMF 1.1.16 | SMF © 2011, Simple Machines Valid XHTML 1.0! Valid CSS!