Նենց ներկայացրեցիք ես ասեցի Եհովայի վկաններ են.

:
Կարեն, պատկերացրու ավելի վտանգավոր են, քան Եհովայի վկանները: <<Կյանքի խոսքը>> խորամանկորեն է գործում` ծածուկ,: Ինքս առիթ եմ ունեցել կարճ ժամանակահատվածում աշխատել այնպիսի միջավայրում, որտեղ գրեթե բոլորը <<Կյանքի խոսք>> աղանդից էին: Առաջին հայացքից շատ բարի, ժպտերես, իրար եղբայր, քույր էին անվանում, բայց դա ընդամենը ցուցադրական կողմն էր: Ընթացքում բացվեց իրական դեմքը` ագրեսիվ, իրար նկատմամբ ատելությամբ լցված, ծայրահեղ պահվածքով, անառողջ մտածելակերպով և ամենաբնորոշը` շահամոլ: Այս ամենի տակ թաքնված է բիզնես: Իրենց միակ նպատակն է փող աշխատել ամեն գնով, շահարկելով Աստծո անունը: Մի ծանոթ տղա պատմում էր, թե իր հետ ինչ է կատարվել, երբ մի քանի ամիս հաճախել է <<Կյանքի խոսքի>> դպրոց, հետո էլ ժողովարան: Եթե լսեիր հաստատ կլացեիր, ոչ թե կծծիծաղեիր: Ասում է. <<Ես տեղյակ չէի ուր եմ ընկել: Ինձ ասացին, որ ՀԱԵ- ին իրենց ընդունում է, ստում էին, թե հանդիպումներ են ունենում ՀԱԵ- ու հոգևորականների հետ: Սկզբում թերթիկ լրացնել տվեցին` որտեղ եմ աշխատում, ինչով եմ զբաղվում, հետո էլ ասացին դու քո եկամուտի 10 տոկոսը մուծի, մնացածի մասին մի հոգա, մենք կաղոթենք` Աստված կհոգա: Աղոթքներն էլ ծափերով, նվագախմբով>> և այլն:
Ասեմ որ ես անձամբ բնակվում եմ Սուրբ Երրորդություն եկեղեցուց մի քանի մետր հեռավորության վրա, այսինքն դիմացի մայթի վրա գտնվող շենքերից մեկում.
Հոյակապ է,

սիրով հրավիրում ենք Քեզ մասնակցելու Սբ. Երրորդություն եկեղեցում կազմակերպվող միջոցառմանը` նվիրված Նավասարդի տոնին, որը տեղի կունենա օգոստոսի 19- ին, ժամը 18.00 –ին:
Իսկ ինչ վերաբերվում է ագիտացիային, ինձ էսքան ժամանակ Եհովայի վկաններից բացի ոչ մեկ չի մոտիկացել ու ինչպես դուք էք ասում թերթ չի բաժանել
Քեզ չեն մոտեցել, ուրիշներին են մոտեցել: Հետաքրքիր է, մորմոններին էլ չե՞ս հանդիպել, նրանք նույնպես ձեր հարևանությամբ են:
Համարյա ամեն օր լինում եմ եկեղեցու մոտակայքում, ու գիտեք ինչ?
Եկեղեցու կողքին իրիկունը ժամը 9-ից հետո երբ մութը ընկնում է հավաքվում են համայնքի ոչ թե երիտասարդությունը այլ լակոտությունը, իհարկե էս բառիս համար կներեք բայց դե տենցա, դե բոլորս էլ հասկանում ենք նման մասսա հավաքվելուց հետո ինչա տեղի ունենում, այդ պատճառով միգուցե նրանք են իրանց վայրագությունների հետևանքով պոկել թերթը?
Տաս ամիս է ինչ ամսաթերթը կա և երբեք չէին վնասել: Թերթը չեն պոկել, այլ ապակե ստենդի կողպեքը կոտրել, միջից տարել են:
Իհարկե չեմ բացառում ձեր վարկածը ամեն ինչ հնարավոր է ուղղակի պետք չե այդպես համոզված ասել որ նրանք են.
Ուշադիր կարդա, համոզված չեմ ասել:

Իսկ եթե արել են Աստված վերևից նայում է և ամեն մեկին արժանին կհատուցի.
Կարեն ջան, պետք չէ հատուցում ցանկանալ ոչ մեկին

: Մեզ այդպես են սովորեցրել ՀԱԵ- ում

: Թող Աստված իրենց աչքերը բացի: