Ես սպասեցի, որ մյուսները արտահայտվեն, բայց

Սուրբ Պողոսի ձեր մատնանշած խոսքերը վերաբերում է «լեզուներ» խոսելու շնորհին, որ նախկին քրիստոնյաների մեջ տարածված սովորություն էր:
Մարիամ ջան, նախ համաձայն չեմ, որ մատնանշվատ հատվածը միայն լեզուներ խոսելուն է վերաբերվում, ավելին, ես ամբողջ հատվածից մատնանշել էի հատուկ համարներ, որտեղ լեզուներ խոսելու մասին նույնիսկ խոսք չկար։
Սուրբ Պողոսի նամակներից կարող էք մատննանշել շատ ու շատ ուրիշ խոսքեր, որոնք «փաստում»են իր անձնական ատելությունը այնպիսի հավակնության նկատմամբ, ինչպիսի իմս է. կնոջ հնարավորություն տալ ձայնակցել շարականներին:
Մարիամ ջան, ինձ ներող եղիր, բայց ես համաձայն չեմ նման մտածելակերպին։
Նախ Պողոս Առաքյալի թղթերը կարդալուց պետք է հաշվի առնել, որ նա մեր թաղի Աշոտը կամ Արմենը չէ, և հետո չմոռանանք, որ Աստվածաշունչն ենք կարդում։Պողոս Առաքյալի «անձնական ատելությունը» չի կարող տեղ գտնել Աստվածաշնչում։
Տղամարդկանցից շատերն, գոնե մեր քաղաքի ժամերգության մասնակցողներն ...
Տղամարդկանցից շատերն էլ եկեղեցական որևէ աստիճան չունեն։
Եթե մեր որոշ եկեղեցիներում ժամերգություններին մասնակցող տղամարդիկ միայն քահանաները, սարկավագներն ու դպիրներն են, ցավալի է, բայց շատ տեղերում էլ տղամարդիկ գալիս են պարզ հավատացյալների նման արարողություններին մասնակցելու։
Սակայն տեսե'ք որքան է փոխվել կանանց դերը ընկերության գրկում: Ինքն էլ օգտագործում է իր ամբողջ տաղանդը, բայց նրան արգելված է եկեղեցում ձայն բարձրացնել: Երբեմն ծանր պատասխանատվություն է ստանում դրսի աշխարհում, բայց նրան արգելված է եկեղեցում արտահայտվել ու պարզ ու ամենուն համար գրված շարականը կիսել սարկավագի հետ: Երկու ամուսինները միասին որոշում են կայացնում պզտիկ ու մեծ գործերի վերաբերայլ, ու նվազ պատասխանատվություն չի ստանում ընտանիքում ու հասարակությունում:
Երեկ Սպանիան վավերացրեց միասեռականների ամուսնության և միասեռական զույգերի կողմից երեխաներ որդեգրելու օրենքները։
Եկեղեցին երբեք չի կարող արևմտյան ընկալմամբ տղամարդու և կնոջ «հավասարության» սկզբունքը ընդունել։
Երբեք հայրը մայր չի կարող դառնալ, ինչպես նաև մայրը՝ հայր։Աստծուց այսպես է սահմանված և սա մեծ խորհուրդ ունի։
Եթե մենք իրապես գիտակցենք աղոթքի ուժը և այն շնորհները, որ Աստված տվել է թե՛ կնոջը, թե՛ տղամարդուն, կարիք չենք էլ ունենա եկեղեցում մեր ձայնը բարձրացնելու։
Ես կուզեմ մեկ անգամ ընդմիշտ հստակեցնել, որ համաձայն չեմ եկեղեցական արարողությունների ժամանակ բարձրաձայն չերգելը կամ աղոթքը չասելը լռություն համարել։Մայր Աթոռում շատ օրեր են լինում, երբ ոչ աղոթքը կարդացող հոգևորականն եմ լինում և ոչ էլ շարականներն եմ երգում, բայց միևնույնն է, ժամանակն ինձ համար անցնում է կայծակնային արագությամբ, որովհետև ամբողջ հոգով և մտքով հետևում եմ հնչող շարականներին, աղոթքներին և մաղթանքներին, և երբեք ինձ չեմ զգացել մի կողմ գցված։
Ի վերջո եկեղեցական ամենից կարևոր արարողության՝ Պատարագի ժամանակ, ծեսի կեսը երգչախումբն է երգում, որ սովորաբար բաղկացած է լինում կանանցից։
Եվ հետո կնոջ դերը չի ավարտվում եկեղեցում գլխաշորով կանգնելով։Շատ տեղերում Եկեղեցիներին կից տիկնանց և երիտասարդաց միություններ կան, որտեղ կանայք և երիտասարդ աղջիկները շատ հետաքրքիր ծրագրեր են իրակացնում։Էլ չեմ ասում այն ուսուցչուհիների մասին, որոնք եկեղեցուց վկայականներ են ստացել դասավանդելու դպրոցներում։
Սուրբ Պողոսի խոսքերը փաստում են որ եկեղեցում կանանց շնորհված «ազատությունը»խիստ սահմանափակեցին վաղ շրջանից սկսյալ:Ու խոր հավատացող կանանց տառապանքը սկսավ, մինչև կանացի առաջին վանքերի ստեղծումը: Ինձ համար շա՛տ մեծ մխիթարանք լկիներ մի այնպիսի վանքի ստեղծումը հայրենիքում. կմխիթարվեի հոգևոր արժեքների գանձերի հետ կրոնավորուհիների տրված արտոնությամբ ու երջանկությամբ' այս գանձերին մոտենալու ու նրանցով ապրելու:
Պատմությունը փաստում է, որ քրիստոնեությունը բարձրացրեց կնոջ դերը (անկախ իգական վանքերի ստեղծումից)։Եթե համաձայն չեք, պատրաստ եմ օրինակներ բերել։
Ասեմ նաև անձնապես տեսել եմ, թե ինչպես Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր գահակալության առաջին իսկ շրջանից հատուկ ուշադրություն դարձրեց կանացի վանքեր ունենալու խնդրին և կարծում եմ ջանք չխնայեց այդ ուղղությամբ։Եթե այդ համակարգը այսօր չի զարգանում, սա արդեն մեկ այլ խնդիր է և մեկ այլ թեմա։
–––
Վազգեն վեհափառը միայն կնոջ մասին չի խոսում, այլ՝ ժողովրդի մասնակցության։
Միթե կարելի՞ է ենթադրել, որ Վազգեն վեհափառն այդպես ասելով իր վարդապետության շրջանում, չցանկացավ փոխել այդ իրավիճակը 40 տարվա կաթողիկոսության շրջանում, թերևս գեթ սփյուռքում։
Անշուշտ՝ ոչ։
–––
Մարիամ ջան, ամենից վերջում ցանկանում եմ քեզ շնորհակալություն հայտնել, որովհետև ինչպես տեսնում ես բոլորը ետ են քաշվել և կարծես միակ տղամարդը դու ես մնացել, որ համարձակ արտահայտում ես քո մտքերը։Չգիտեմ, ոմանք կարես շատ անտարբեր են եկեղեցում իրենց ներկայության հարցում կամ չեն ցանկանում փշոտ հարցեր տալ հոգևորականներին՝ փափուկ բարձ դնելով իրենց և հոգևորականների գլխի տակ՝ վնասելով իրենց և մեզ։
Բայց կարծեմ այս ֆորումը միայն հոգևորական–հավատացյալ հարց ու պատասխան չէ, այլ բոլորս միասնաբար կարող ենք արտահայտել մեր մտքերը, այլապես անիմաստ է ֆորում կոչել։