|
CHERRY
Guest
|
 |
« on: July 21, 2007, 02:07:54 AM » |
|
Ապաշխարության 5-րդ կետում գրված է, որ խոստովանության գնացող անձը պետք է պատրաստ լինի իր գործած մեղքերի դիմաց որոշակի հատուցում կրելու: Ինչպե՞ս պետք է հատուցի:
|
|
|
|
|
|
Abegha
Guest
|
 |
« Reply #1 on: July 21, 2007, 09:35:21 AM » |
|
Զղջումը ոչ միայն բարոյական բնույթ է կրում, այլ նաև այն գործով կամ գործնականում պետք է տեսանելի լինի։ Երբ մեկին մի վնաս ենք պատճառում, ապա պետք է նաև հատուցենք այդ վնասը։ Մեղքի դիմաց որոշակի հատուցում կրելու պատրաստակամությունը հայտնի է դարձնում ճշմարիտ զղջումը։ Սխալը սիրո բացակայությունն է, զոհողությունը՝ սիրո երախտիքը: Հետևաբար սխալը զոհողությամբ պետք է ջնջենք, որպեսզի և՛ մեր խիղճը խաղաղվի և՛ Աստծու ողորմության ակնկալիքն ունենանք: Հատուցումը հենց նույն ապաշխարությունն է, որը ճիշտ լինի, որ սահմանվի օծյալ եկեղեցականի կողմից։ Իսկ ձևերը թվում են թե պարզ են, թեև շատերի համար դժվար իրագործելի, այն է. աղոթք, պահք, որոշ զոհողություններ (աղքատներին ողորմություն տալ և այլն), երբեմն էլ որոշ սկզբունքների թելադրություն, որոշ մոտեցումների դրսևորում, որոնք մարդուն օգնում են դուրս գալ մեղքը կրկնելու փորձությունից: Այսինքն՝ մարդ պետք է պատրաստակամություն դրսևորի ինչ որ ձևով հատուցելու իր արարքի դիմաց։
|
|
|
|
|
|
CHERRY
Guest
|
 |
« Reply #2 on: July 22, 2007, 03:28:09 AM » |
|
|
|
|
|
|
|
Abegha
Guest
|
 |
« Reply #3 on: July 22, 2007, 01:43:41 PM » |
|
Սովորաբար ֆիլմերում իրականությունը կիսատ է ներկայացվում։ Ինչ վերաբերում է նույն աղոթքը անընդհատ կրկնելուն, ապա այդպիսի երևույթ կա նաև բյուզանդածես ուղղափառների մոտ, ինչպես օրինակ «Հիսուս» աղոթքը։
|
|
|
|
|
|
Mandarinka
Guest
|
 |
« Reply #4 on: July 23, 2007, 02:48:57 AM » |
|
Աննա ջան, ներիր, բայց պարտադիր չէ ամեն թեմայում հիշել ուրիշ եկեղեցիներին, այն էլ քննադատելով:
Կարծում եմ, որ մարդ իր մեղքերը կարող է հատուցել միայն բարիությամբ, ներողամտությամբ, սիրով:
|
|
|
|
|
|
Abegha
Guest
|
 |
« Reply #5 on: July 23, 2007, 03:09:04 AM » |
|
Հարցը հենց այստեղ է. ինչպե՞ս պետք է մարդ հասնի այդ բարությանը, ներողամտությանը և սիրուն, եթե ոչ այն ձևերով կամ ուղիներով, որ սահմանել է Եկեղեցին իր դարավոր փորձառությամբ, Եկեղեցու հայրերի բազում իմաստուն գրվածքներով։ Եթե խոսքը միևնույն աղոթքը անընդհատ կրկնելուն է վերաբերում, ապա, ինչ որ իմաստով, կարելի է ասել, որ Հայ Եկեղեցում էլ կան աղոթքներ, որ անընդհատ կրկնում ենք, օրինակ Տերունական աղոթքը օրվա մեջ վստահաբար մի քանի անգամ ասվում է, «Հավատով խոստովանիմ»–ի 24 տները խորհուրդ է տրվում ամեն օր կարդալ, Ավետարանը կարդում ու վերակարդում ենք մինչև մեր երկրավոր կյանքի վախճանը և այլն։ Բայց այս ամենը արվում է հենց այդ բարությանը, ներողամտությանը և սիրուն հասնելու համար։
|
|
|
|
|
|
Mandarinka
Guest
|
 |
« Reply #6 on: July 23, 2007, 10:32:23 AM » |
|
Ուրեմն, ես ենթադրում եմ Ձեր ասածից, որ քչեր են իրականում դա անում, լինի թե աշխարհական, թե հոգևորական:  Բայց ես կարծում եմ, որ բարիությունը, սերը դեպի կյանքը և մարդ, դեպի շրջագայքը, ներողամտությունը, միայն և միայն տվյալ մարդու էությունը կարող է լինի, իր բնությունը: Հազար տիպի ես հավատքով մարդիկ եմ տեսել կյանքումս` կաթոլիկներ, աղանդավորներ, ուղղափառներ, հոգևորականներ և այլն: Բայց ահռելի տարբերություն ուրիշ սովորական աշխարիկ մահկանացուի հետ ես չեմ տեսել: Դրա համար էլ համզված եմ` մարդ կգա ներողամտությանը, սիրուն և բարիությանը միմիայն երբ նա ներդաշնակ լինի ինքը իր հետ, իր հոգու հետ:
|
|
|
|
|
|
Abegha
Guest
|
 |
« Reply #7 on: July 23, 2007, 12:03:15 PM » |
|
Բայց ես կարծում եմ, որ բարիությունը, սերը դեպի կյանքը և մարդ, դեպի շրջագայքը, ներողամտությունը, միայն և միայն տվյալ մարդու էությունը կարող է լինի, իր բնությունը:
Հետևաբար եթե մեկի էության մեջ դա չկա, ուրեմն այդ մարդը դատապարտվա՞ծ է և ոչինչ չի՞ կարող անել, այսինքն՝ նա այդպիսին է ու վե՞րջ։
|
|
|
|
|
|
Abegha
Guest
|
 |
« Reply #8 on: July 23, 2007, 12:12:06 PM » |
|
Նախ պետք է հստակ լինի բոլորի համար, որ ապաշխարելը սիրո դրսևորում է և ոչ թե զուտ հատուցում գործված մեղքերի։ Դրա համար էլ համզված եմ` մարդ կգա ներողամտությանը, սիրուն և բարիությանը միմիայն երբ նա ներդաշնակ լինի ինքը իր հետ, իր հոգու հետ:
Ինքն իր հետ ներդաշնակ լինելու համար պետք է Աստծուն փնտրի, կարծում եմ։
|
|
|
|
|
|
Mandarinka
Guest
|
 |
« Reply #9 on: July 23, 2007, 12:29:46 PM » |
|
Հետևաբար եթե մեկի էության մեջ դա չկա, ուրեմն այդ մարդը դատապարտվա՞ծ է և ոչինչ չի՞ կարող անել, այսինքն՝ նա այդպիսին է ու վե՞րջ Ահա իմ պատասխանը: Դրա համար էլ համզված եմ` մարդ կգա ներողամտությանը, սիրուն և բարիությանը միմիայն երբ նա ներդաշնակ լինի ինքը իր հետ, իր հոգու հետ: Բոլորի էության մեձջ կա ի ծնե: Աստծուց տված շնորհ է: Բայց մենք խռովելով ինքներս մեզ հետ, կորցնում ենք դա:
|
|
|
|
|
|
|
|