Հայր սուրբ, ընդհանրապես հոռետեսությունը, իմ կարծիքով, բնավորության գիծ է, որից, էլի իմ կարծիքով, ես բարեբախտաբար զուրկ եմ

:
Անկեղծ ասած իմ հավատը դեպի հայոց կյանք, դեպի հայոց պետականություն և այլ նման բաներ այնքան կայուն է, որ նույնիսկ վատ սահմանադրությունը չի կարող նրա վրա ազդել:
Այո, համամիտ եմ, գիտակցող մարդը պետք է բացատրի չգիտակցողին:
Եթե հոմանիշ, ապա կառաջարկեի "մաքրասիրություն" բառը:

Մաքրությունն էլ ունի իրեն հատուկ օրենքները, առանց որոնց չես կարող այն պահպանել (նույնիսկ այդպիսի գիտություն կա մաքրության մասին) : Օրենքին հետևելու կարողությունը գալիս է մանկուց, հենց լվացվելու, հարդարվելու տարրական մշակույթից: Ես ուղիղ կապ եմ տեսնում մարդու մաքրասիրության և օրենք հարգելու միջև:
Իրապես մաքրություն սիրող մարդը չի կարող իր մարմինն ու բնակարանը մաքուր պահել, իսկ հոգևոր կամ բարոյական անկանոնությունից չխորշել: Հնարավոր բան չէ: Հիմա մեր իշխանավորների մեջ կան թե մաքուր և թե փնթի-փլոշներ, ժառանգաբար "յոլա"-ով ապրած: Մարդու վրայից պարզ երևում է դա, և ոչ մի հարստություն, նոր հագուստ ու ծառաների կողմից ստեղծած պլպլոց դա չի պարտակում: Մաքրասիրությունը նախ և առաջ հոգու վիճակ է, ապրելակերպ է, ժառանգականություն է վերջապես:
Սահմանադրության արժեքը քրիստոնյայի համար նույնքան է, իմ կարծիքով, որքան տարրական մաքրությունը և ձգտումը դրան:
Ներեցե'ք, եթե խիստ ստացվեց:
