Աստված օգնական, հայր սուրբ:
Իհարկե, հայ մարդու և Հայաստանի քաղաքացու համար այդպիսի հակասական ու անորոշ հոդվածները Եկեղեցու մասին, որոնք կան Սահմանադրության մեջ այսօր, չեն կարող անհեթեթ ու տհաճ չլինել, որովհետև արձանագրվածը ոչ այլ ինչ է քան բացահայտ արհամարհանք հայի ազգային արժեքների, ինքնագիտակցության, մշակույթի, արժանապատվության և շատ այլ էական բաների նկատմամբ: Եթե այս Սահմանադրությունը իրոք դրված լիներ ժողովորդի ընտրությանը, այլ չարվեր այնպես, ինչպես արվեց, այն ուղղակի չէր դառնա ՀՀ Սահմանադրություն: Բայց ունենք այն, ինչ ունենք՝ թե' Հանրապետության ներսում, և թե' դրսում, ճնշող ազդակների տեսքով: Այսօրվա այս Սահմանադրությունը հաճեցել են նյութական աշխարհակալները, իրենց հավանությունն են տվել, գոհունակությունը հայտնել, ուստի այս Սահմանադրությունը ոչ թե Հավատամք է

, ինչպես նշեց հայր սուրբը, այլ նյութ է, նյութականություն, որի նշանակությունն էլ ընդամենը այդ է:
Թող չստեղծվի թյուր տպավորություն, թե ես անտարբեր եմ պետական օրենքի նկատմամբ: Հակառակը՝ ոչ միայն ուղղակի հարգում եմ այն, այլ սրտով սիրում եմ օրենքը, ինձ շա՜տ ավելի լավ ու հարմարավետ եմ զգում խիստ օրինապահության մթնոլորտում: Բայց եթե այդ օրենքը տրամաբանական է և բարոյական: Իսկ եթե օրենքն այնպես է գրված, որ պիտի քեզ մի բան էլ մոլորեցնի, ապա այդ օրենքին կվերաբերվեմ այսպես ասաց փիլիսոփայորեն, որպես պատմության տվյալ հատվածի ժամանակավոր ու ձևական պարտադրանքի, որպես վերաբերվում էի օրինակ դպրոցական տարիքում պիոներիային և կոմսոմոլին

:
Ընդհանուր առմամբ եթե նայենք, ՀՀ Սահմանադությունը լավն է, բարոյական է, քրիստոնեական արժեքներին համահունչ է, չհաշված այդ մի քանի արևմտյան պարտադրված կետերը, որոնց մեջ բարոյականության առանցքը չի շոշափվում: Ես մտածում եմ, որ հեչ էլ շոշափվի, որովհետև այդպիսի պարտադրանքներ չէ, որ հաղթահարել ենք մեր պատմության ընթացքում:
Վերջ ի վերջո այս Սահմանադրությունը այնպիսին է, որ, այնուամենայնիվ, հնարավորություն տալիս է հայ քրիստոնյային ապրել թե հայի և թե քրիստոնյայի պես, առանց այն խախտելու: Գցենք հայացք դեպի վերջին հարյուրամյակների անցյալը և փառք տանք Աստծոն գոնե սրա համար:
Ասել կուզեմ, որ ունենք հնարավորություն բարով ճնշելու չարը, և անձամբ ես աշխատում եմ հնարավորինս շատ օգտագործել այն: