Window of dialogue :: Լուսամուտ երկխոսության
May 23, 2012, 02:25:35 AM *
Welcome, Guest. Please login or register.

Login with username, password and session length
News: Ֆորումի հիմնական կանոնակարգից.
2.1.   «Լուսամուտի» նպատակն է անհատների մասնակցությամբ ներկայացնել հոգևոր-մշակութային արժեքները:
 
   Home   Help Calendar Login Register  
ԼՈՒՍԱՄՈՒՏ (գլխավոր էջ) | LUSAMUT Studio

Pages: [1] 2   Go Down
  Send this topic  |  Print  
Author Topic: Գուշակներ  (Read 5961 times)
0 Members and 3 Guests are viewing this topic.
CHERRY
Guest
« on: June 27, 2007, 01:47:53 AM »

    Հայաստանում շատ ակտիվ գործում են բախտագուշակները, մոմ թափողները, մի խոսքով կախարդները angry: Նրանք օգտվելով անտեղյակ մարդկանց անհաջողություններից, հիվանդություններից առաջարկում են իրենց օգնությունը`գումար վաստակելու նպատակով:Նման դեպքի ականատես եղա Երևանի  Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ: Մի կին, որը աստիճանների ներքևում մոմ էր վաճառում, անցնող երիտասարդներին առաջարկում էր <<բախտը >> նայել: Իհարկե, մեր հայ աղջիկները այդ գայթակղությանը չէին կարողանում անտարբեր անցնել: Հետաքրքրությունից մոտեցա և լսեցի, թե ինչ է ասում շառլատան կինը: Ձեռքին մի քար էր, որի վրա նայելով ասում էր, թե աղջկա բարեխոս սուրբը որն է, և շուտով մեծ հաջողություններ են սպասվում անձնական կյանքում: Աղջիկը մուծեց գումարը և հրճված հեռացավ:
   Արդյոք հնարավոր չէ արգելել nonoնման մարդկանց գործունեությունը nonloso:   
Report to moderator   Logged
Mandarinka
Guest
« Reply #1 on: June 27, 2007, 09:03:42 PM »

Մի անգամ ինձ և ընկերոջս էին համոզում ապագաս պատմեին` հենց նույն տեղում: fool
Արգելել երևի հնարավոր է, բայց դա միայն պետությունը կարող է անել:
Report to moderator   Logged
Abegha
Guest
« Reply #2 on: June 27, 2007, 10:28:46 PM »

Նմանատիպ բաներ լինում են գրեթե բոլոր երկրներում և գրեթե բոլոր եկեղեցիների մոտ։ Բնականաբար հոգևորականները չեն կարող անընդհատ հսկել այս երևույթները, որովհետև այս երևույթները ծամոնի նման գալիս և կպչում են սրբավայրերին։ Այդպես նաև քար գցելը, թաշկինակ կապելը և այլն։ Բայց հետաքրքիր մեթոդ կլինի եթե երիտասարդաց միությունները  կազմակերպեն և մի մեծ ցուցապաստառ սարքեն, որտեղ մեծ տառերով բացատրվի գուշակների արարքը։ Եվ երբ տեսնեն գուշակներին, գնան և իրենց ետևում պահեն bossy։ Եթե մի քանի օր այդես համառեն bossy, հավանաբար գուշակներն ամաչեն այլևս գալ այդ վայրը։
Հըմմ, undecided բայց մեր երիտասարդները երևի նման բան չանեն sad։
Report to moderator   Logged
CHERRY
Guest
« Reply #3 on: July 01, 2007, 08:19:29 PM »

Հետաքրքիր տարբերակ եք առաջարկում, laugh և շատ հնարավոր է երիտասարդները իրագործեն:Բայց չեմ կարծում, որ ցուցապաստառով հարցը կլուծվի: Ս. Գ. Լուսավորիչ եկեղեցին գտնվում է մարդաշատ վայրում: Շրջակայքում մետրոն է, այգի, ուսումնական հաստատություններ, շուկան, տոնավաճառներ: Շատ հարմար տեղ է աղանդավորների և նման <<ծամոների>>  հոգևորսությամբ զբաղվելու համար: Վերջերս աղանդավորականները եկեղեցու մուտքի մոտ CD-ներ են բաժանել` խաբելով, որ եկեղեցու կողմից է: Նման դեպքեր այդ տարածքում հաճախ են լինում: Առաջարկս այն է, որ  Ս.Գ.Լուսավորիչ եկեղեցու և հոգևորականները, և հավատացյալները, թաղամասի մարդկանց եկեղեցի բերելու հնարքներ գտնեն: lazy
 
Կներեք աղավաղված հայերենիս համար: Embarassed
Report to moderator   Logged
Mandarinka
Guest
« Reply #4 on: July 04, 2007, 08:23:17 PM »

Երիտասարդները անպայման կիրագործեն ամեն մի լավ բան, եթե կողքները լինի մի լավ ուղղեցույց` հոգևոր հովիվ: yes
Report to moderator   Logged
Magnolia
Guest
« Reply #5 on: December 12, 2007, 01:56:17 AM »

CHERRY, հարգելիս!!
Շատ հետաքրքիր թեմայի քննարկում ես առաջարկում, որն ինձ շատ հուզում եր վերջերս:
Երբ սովորում էի…հի~ի~ին ժամանակներում…այն հրճված աղջիկների պես էի դարնում, երբ ընկերուհիներով սուրճ էինք ըմպում, հետո էլ վհուկների պես, սկսում իրար բաժակ նայել, նստվածքին փնտրելով քննությանը հնարավոր հարցերի ձևակերպումները…
Մի քանի անգամ գնացել եմ “բախտ նայողի” մոտ, երբ շաաաատ անհույս ու տխմար վիճակում էի (մտածեցի գնամ բախտ նայողի մոտ, եդ բախտիս մի հատ նենց նայի, որ վախից ինքն իրան բացվի...): Վերջերս մի բարի մարդ, բացատրեց, որ նման շամանություններով զբաղվելը` մեղք է: (ենթադրում էի):
 Երևի խնդիրը, ոչ թե այդ “առաջարկը” մատուցողներին վերացնելու մեջ է, այլ “սպառողներին” կրթելուHuh
Report to moderator   Logged
MONK
Sr. Member
****

Rating: 15
Offline Offline

Posts: 458


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին


« Reply #6 on: December 14, 2007, 07:49:45 PM »

Թեմայի շրջանակներում մի զվարճալի դեպք պատմեմ  lalala
Մի քանի տարի առաջ, երբ դեռ Ճեմարանի ուսանող էի, գնացել էի ընկերներիցս մեկի ծնունդին: Բավականին թվով երիտասարդական շրջանակ կար: Երեկոյի ընթացքում, երբ արդեն սուրճ էինք խմում, մի պահ տեսա, որ աղջիկների մեծ մասը բաժակները շուռ տվեցին: Նրանցից մեկը, որի հետ մինչ այդ ծանոթ չէի, նկատեց քմծիծաղս ու հայացքս և, չսպասելով, որ ես ինչ-որ բան ասեմ, նախահարձակ եղավ` հարցնելով, որ մենք` եկեղեցականներս, չենք հավատում նման բաների, չէ? Բայց ախր այդ ամենը ճիշտ է, սուտ բան չկա, չի կարելի ամեն ինչին նման միակողմանի մոտենալ և այլն, և այլն: Վերջում էլ առաջարկեց, որ կարող է բաժակս նայել, ես էլ կհամոզվեմ, որ ճիշտ բաներ են: Ես շատ հանգիստ համաձայնեցի առաջարկին: Ընկերներս ու ծանոթներս նույնիսկ թեթևակի զարմացած նայեցին ինձ: Մի խոսքով` իմ բաժակն էլ շուռ տվեցին: Երբ որոշ ժամանակ անցավ, սկսեցին բաժակները բարձրացնել: Իհարկե, առաջին հերթին և բոլորի ուշադրության կենտրոնում իմ բաժակն էր: Աղջիկը, տեղ-տեղ ծամծմելով, տեղ-տեղ էլ սահուն ահագին բաներ ասաց: Ասածների մի մասը ապագայի հետ էր կապված և դժվար կլիներ ստուգել, մի մասն էլ ընդհանուր խոսքեր էին: Բայց ինչ որ ճիշտ է, ճիշտ է` բավականին ճիշտ բաներ ասաց (ընկերուհիներից մինչ այդ հասցրել էր որոշ ինֆորմացիա ստանալ): Երբ խոսեց վերջացրեց, հարցրեցի` «Վերջացրեցիք?»: Դրական պատասխանեց: «Շատ լավ էր,-ասացի,-բայց մի խնդիր կա` դա իմ բաժակը չէր»: Մինչ ապշած աչքերով ինձ էին նայում, հանգիստ բացատրեցի, որ երբ մինչ պահ պարում էին, ես պահը հարմարեցրել եմ և բաժակս ուրիշի բաժակի հետ փոխել... Մենակ տեսնել էր պետք խեղճ աղջկա դեմքը...  laugh laugh laugh funny
Report to moderator   Logged

Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
Magnolia
Guest
« Reply #7 on: December 15, 2007, 12:43:48 AM »

Դաժան եք  Grin
Report to moderator   Logged
MONK
Sr. Member
****

Rating: 15
Offline Offline

Posts: 458


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին


« Reply #8 on: December 15, 2007, 07:08:45 PM »

Ինչու?  Shocked  laugh
Report to moderator   Logged

Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
Magnolia
Guest
« Reply #9 on: December 16, 2007, 12:10:00 AM »

խեղճ աղջկա ապրումները... cry...
հիմնականում աղջիկների համար, դա մի խաղի, զբաղմունքի միջոց է, երբ արդեն բանբասել են ամեն ինչից և ամեն մեկից, ուսումնասիրել և քննարկել իրար հագ ու կապը... չգիտեն այլևս ինչ անեն, սկսում են բաժակի մեջ բանբասանքի նյութ ման գալ laugh laugh
խոսքս իհարկէ, ոչ "մասնագիտացված" աղջիկների մասին է wink
Report to moderator   Logged
Pages: [1] 2   Go Up
  Send this topic  |  Print  
 
Jump to:  

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Powered by MySQL Powered by PHP Powered by SMF 1.1.16 | SMF © 2011, Simple Machines Valid XHTML 1.0! Valid CSS!