Հոգևոր մշակութային մամուլ

Started by Ղուկաս Վահան, April 05, 2007, 10:25:28 AM

Previous topic - Next topic

Ղուկաս Վահան

Շատերը այստեղ սիրում են միայն քննարկումներին մասնակցել, սակայն ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել Լուսամուտի «Հոգևոր մշակութային մամուլ» բաժնի վրա, որը, կարծում եմ, ամենից կարևորագույն բաժիններից մեկն է։
Ասեմ, որ եթե ցանկանում եք տեղեկանալ, թե ինչ նոր նյութեր են ավելացվում Լուսամուտում, ապա պետք է ընդամենը հետևել այդ բաժնի թարմացումներին, որտեղից տեսանելի է յուրաքանչյուր բաժնում դրվող նոր նյութը։

Ցանկանում ենք տեղեկացնել նաև, որ Լուսամուտի «Հոգևոր մշակութային մամուլ» բաժնում կարող եք հրատարակել Ձեր հոդվածները՝ առաքելով info[at]lusamut.net հասցեով   13:)
Let's open the window of our soul and let the light enter our souls

Ղուկաս Վահան

Նկատի ունենալով, որ շատերը ժամանակին չեն ստուգում այս բաժինը, որի հետևանքով տեղյակ չեն լինում, թե ինչ նոր նյութ է դրվել Լուսամուտում, քանի որ այդ նյութերը հաճախ, երբեմն էլ ամեն օր փոխվում են, այսինքն՝ թարմացվում են, նորերն են տեղադրվում, ուստի որոշեցինք ժամանակին այս բաժնում դրված նյութերը վերաթարմացնել, վերստին բերել առաջին էջ, որպեսզի ընթերցողին կրկին հիշեցնենք Լուսամուտում առկա այդ թեմայի մասին։
Այս մոտեցումը կարծում ենք օգտակար կլինի հատկապես նրանց համար, ովքեր նոր են իմացել Լուսամուտի գոյության մասին։
Նրանք, ովքեր միշտ հետևել են այդ բաժնի թարմացումներին, հուսանք չեն շփոթվի՝ «Հոգևոր մշակութային մամուլ» բաժնում իրենց կարդացած նյութը նորից տեսնելիս։
Այնուամենայնիվ նշենք, որ շարունակելու ենք նոր նյութերը նույն հաճախականությամբ տեղադրել, և դուք դրանք կտեսնեք այդ բաժնում։
Let's open the window of our soul and let the light enter our souls