Window of dialogue :: Լուսամուտ երկխոսության
May 23, 2012, 02:20:18 AM *
Welcome, Guest. Please login or register.

Login with username, password and session length
News: Ֆորումի հիմնական կանոնակարգից.
2.1.   «Լուսամուտի» նպատակն է անհատների մասնակցությամբ ներկայացնել հոգևոր-մշակութային արժեքները:
 
   Home   Help Calendar Login Register  
ԼՈՒՍԱՄՈՒՏ (գլխավոր էջ) | LUSAMUT Studio

Pages: 1 [2]   Go Down
  Send this topic  |  Print  
Author Topic: Ստախոսություն  (Read 5134 times)
0 Members and 2 Guests are viewing this topic.
CHERRY
Guest
« Reply #10 on: September 14, 2007, 02:55:55 AM »

Երեխան էլ ինչ տեսնում է, այն էլ սովորում է: Բայց եթե նկատեմ, խիստ պիտի լինեմ: Չունեմ այդպիսի փորձ:

 Առաջին բառերը, որ հիշում եմ ծնողներս ասել են .<<չխաբես, ամեն ինչ կներենք` բացի ստից>>: Իրենք էլ լավ օրինակ են ծառայել: Բայց պատահել է, որ ստել եմ:   
Իմ ծնողները նույնպես այդ կարծիքի են, որ երբեք չեմ խաբել, Embarassed
Report to moderator   Logged
Satenik
Sr. Member
****

Rating: 8
Offline Offline

Posts: 345


« Reply #11 on: September 15, 2007, 07:08:54 AM »

Հայր սուրբ, կախված է նրանից, թե ստողը ով է և ինչ տեսակի մարդ է: Դեպք կա, երբ հավատով վերաբերմունքը կարող է և ուղղել մարդուն, բայց սա եզակի դեպք կլինի հազարների մեջ, իմ կարծիքով: Հիմնականում,  խաբեբային նորից ու նորից հավատալը, ասենք օրինակ նույն շուկայի առևտրականի դեպքում, կլինի այսպես կոչված ավանակություն:

CHERRY ջան, Դուք վերևում նշեցիք, որ վախն է ստելու պատճառը: Եթե հնարավոր է, բացատրեք խնդրեմ, այդ ինչի՞ց եք այդպես վախենում և մի՞թե հնարավոր չէ այդ վախը հաղթահարել:
Report to moderator   Logged
Satenik
Sr. Member
****

Rating: 8
Offline Offline

Posts: 345


« Reply #12 on: September 15, 2007, 07:48:35 AM »

Հայ ժողովրդական առածներ քննարկվող թեմայի շուրջ: flower

Շիտակ մարդը ծուռ բան չսիրեր, ծուռին ալ շիտակ չըսեր:
Հազար սուտ մեկ ճշմարիտ չ'աժեր:
Սուտ ասողի տունը կրակ ընկավ, չը հավատացին:
Սուտ ասողի տունը կրակ ընկավ, ոչով չը հավատաց:
Սուտ խոսողի վաստակն էն է, որ ճշմարիտ էլ ասի՝ չեն հավատա:
Սուտ ասան մարդը բնորդ (հիմնական տեղ) չունի:
Սուտին ճրագը մինչև կես գիշեր վառի կու:
Սուտ ասողի երեսն ի սև, հոգին ի դև:
Սուտ խոսողի լեզուն կարճ կըլի:
Սուտը սուտ ասողի տունն ա քանդում:
Յալանչի (խաբեբա), դիլանչի (բամբասող), թալանչի (կողոպտիչ):
Սուտը տեղ չունի:
Սուտը ճամբա չունի:
Ստի ոտները կարճ են:
Սուտը կը ոտնավորի, համա առաջ չի գնա:
Սուտը սատանին կը վայելե:
Սուտը սատանինն է:
Սուտը սատանան է:
Սուտը սատանի փեշակ է:
Սուտը սատանային վերկի (տուրք) է:
Ստի տոպրակի բերան բաց է:
Ստի տոպրակը սարերով կըլնի:
Ղորթը ստի ակնկալն (թոնրի ակը փակելու շոր) է:
Ստի տակը փութ (փտած) ա:
Report to moderator   Logged
CHERRY
Guest
« Reply #13 on: September 21, 2007, 01:28:11 AM »

CHERRY ջան, Դուք վերևում նշեցիք, որ վախն է ստելու պատճառը: Եթե հնարավոր է, բացատրեք խնդրեմ, այդ ինչի՞ց եք այդպես վախենում

Սաթենիկ ջան, տվյալ պահին չեմ վախենում, դա խրոնիկ զգացում չէ: Վերևում նշեցի վախի պատճառն ինչ կարող է լինել: Կարող եմ մանկությունիցս օրինակ  բերել: Օրինակ` պատահել է, որ տնային աշխատանքներս չեմ կատարել և անպատրաստ չեմ ցանկացել գնալ դպրոց և ծնողիս խաբել եմ, որ վատ եմ զգում:
Եթե խորանանք շուկայի, խանութի վաճառողն էլ, որ խաբում է վախից է խաբում:  Եթե վաճառողին հարցնեք նա կասի ստիպված եմ խաբում, որովհետև  տնօրենն է կարգադրել, տնօրենին հարցնես կասի, եթե չխաբեմ հարկերը չեմ կարող մուծել: Ամեն մեկն էլ իր հերթին վախենում է ֆինանսապես տուժի:   

Նաև ասեմ, որ միայն վախը չի եղել պատճառը, տարբեր պատճառներ են եղել; Ես հիմնականը նշեցի: Բայց ասեմ, որ Սաթենիկ ջան, նենգությամբ կամ ուրիշին վնասելու մտադրությամբ չեմ ստել, շատ անգամ պատահել է, որ չեմ էլ գիտակցել, որ խաբում եմ: Երբեմն պատահել է, որ ինքս ինձ եմ խաբել:

մի՞թե հնարավոր չէ այդ վախը հաղթահարել:

Հնարավոր է: 
Տարիքի, փորձառության հետ համարձակություն է գալիս: Գուցե ուրիշների մոտ այլ կերպ է, ես իմ մասին եմ ասում: Սխալների վրա շատ բան ես սովորում: Ստի հետևանքների դառնությունն է ստիպում զգոն լինել, ազնիվ լինել:
Նաև շրջապատող մարդկանց վարակիչ անկեղծությունը, համարձակությունը շատ մեծ դեր են խաղում:
Չեմ կարող ասել, որ այսօր ես 100% ազնիվ եմ, բայց իմ վրա աշխատելով արդյունք եմ տեսնում ու հույս ունեմ, որ կհասնեմ վերջնական հաղթանակի: Ամենամեծ ցանկությունս է, որ հանկարծ չկորցնեմ իմ սիրելի մարդկանց վստահությունը:
Մեզ սիրող մարդկանց գթասրտությունը, վստահությունն է, , որ բարձրացնում է և չի թողնում մնալ գետնին: flower
 


Report to moderator   Logged
Satenik
Sr. Member
****

Rating: 8
Offline Offline

Posts: 345


« Reply #14 on: September 21, 2007, 05:23:21 AM »

Հիանալի պատասխան: flower Այսպիսի հասուն տրամաբանությամբ ամեն ինչ էլ հաղթահարելի է: flower
Իրոք որ, սիրելի մարդկանց վստահությունը կորցնելը սարսափելի բան է, անթուլատրելի է:
Ի դեպ, որևէ մեկը ուշադրություն դարձրե՞ց այս առածին. "Սուտ ասան մարդը բնորդ (հիմնական տեղ) չունի": Նկատե՞լ եք, չէ՞, որքան ստախոս են քոչվոր ցեղերը՝ թուրք, գնչու և այլոք: Նրանց ամբողջ ապրուստի միջոցն իսկ հիմնված է ստի վրա: Եվ իզուր չէ, որ ժողովուրդն մեկ այլ իր առածով հենց թուրքական բառերով և վերջավորություններով է որակում խաբեբային. "Յալանչի (խաբեբա), դիլանչի (բամբասող), թալանչի (կողոպտիչ)":
Տնօրենների հրամանով խաբելը մեկ այլ ցավ է: Ես չգիտեմ սրանից ազատում կա, թե ոչ... wallbash Նույնիսկ ամենաազնիվ մարդը կարող է այս երևույթին հանդիպել: Բայց ինչպե՞ս նա վարվի, որ համ գայլը կուշտ մնա, համ էլ գառներն կենդանի: Undecided
Report to moderator   Logged
Pages: 1 [2]   Go Up
  Send this topic  |  Print  
 
Jump to:  

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Powered by MySQL Powered by PHP Powered by SMF 1.1.16 | SMF © 2011, Simple Machines Valid XHTML 1.0! Valid CSS!