Window of dialogue :: Լուսամուտ երկխոսության
May 23, 2012, 02:14:36 AM *
Welcome, Guest. Please login or register.

Login with username, password and session length
News: Ֆորումի հիմնական կանոնակարգից.
2.1.   «Լուսամուտի» նպատակն է անհատների մասնակցությամբ ներկայացնել հոգևոր-մշակութային արժեքները:
 
   Home   Help Calendar Login Register  
ԼՈՒՍԱՄՈՒՏ (գլխավոր էջ) | LUSAMUT Studio

Pages: [1] 2   Go Down
  Send this topic  |  Print  
Author Topic: Մեծ Պահք  (Read 4124 times)
0 Members and 1 Guest are viewing this topic.
MONK
Sr. Member
****

Rating: 15
Offline Offline

Posts: 458


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին


« on: February 19, 2007, 02:59:34 PM »

Եկեղեցական տոնացույցի համաձայն տարին բաժանվում է տոնական և պահոց օրերի: Պահոց 158 օրերի մեծ մասը կարճատև պահքեր են` օրապահքեր (չորեքշաբթի և ուրբաթ օրերը` ի հիշատակ Հիսուս Քրիստոսի մատնության և չարչարանքների) և շաբաթապահքեր, իսկ առավել ժողովրդականություն վայելող և ամենաերկարատև պահքը Մեծ կամ Քառասնորդական պահքն է, որն այս տարի սկսվեց փետրվարի 19-ից և, ներառելով նաև Ավագ Շաբաթը, կտևի մինչև ապրիլի 8-ը` Ս. Զատիկ:
Ինչ է պահքը? Առաջին իմաստով այն կամավոր ինքնազրկումն ու զսպվածությունն է սննդի նկատմամբ: Եկեղեցական ավանդության համաձայն` երեք տեսակի պահքեր գոյություն ունեն: Առաջինը սովորական պահքն է` կենդանական ծագում ունեցող սննդից (բացառությամբ մեղրի) և ոգելից խմիչքներից հրաժարումը: Երկրորդը սրբապահքն է` հրաժարումը նաև բուսական ծագման, սակայն ճոխ ու համադամ ուտելիքներից` ընդհուպ մինչև սոսկ աղուհացով սնվելը (Մեծ պահքի շրջանը կոչվում է նաև Աղուհացից շրջան): Երրորդը ծոմն է` միառժամանակ ընդհանրապես հրաժարումը սննդից և անգամ ջրից:
Իհարկե, կարելի է նկատի առնել պահքի օգտակարությունը նաև բժշկական տեսակետից, հատկապես Մեծի պահոց շրջանում, քանի որ գարնանամուտն առանց ճարպային, կենդանական սննդի անցկացնելը դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա: Սակայն սխալ է այն մտայնությունը, թե պահքը սոսկ դիետա է` նիհարելու կամ որոշակի հիվանդություններից ձերբազատվելու համար: Պահքը չի սահմանափակվում միայն կենդանական սննդից հրաժարումով. այն առաջին հերթին հոգեկան ու բարոյական ամեն տեսակի ախտերից ու մոլություններից, մեղանչական մտքերից, խոսքերից ու գործերից մաքրվելն է, զղջմամբ ու ապաշխարությամբ աստվածահաճո և առաքինի կյանքին դառնալը: Պահոց շրջանում կարևոր է հոգևոր շնորնհների ու հատկապես եղբայրասիրության մեջ զորանալը, քանի որ, ինչպես Եզնիկ Կողբացին է ասում. ՙՄեկը կարող է կենդանու միս չուտել, բայց անընդհատ իր եղբոր միսը ծամել՚: Այս պարագային կարևոր է նաև մեկ այլ ծայրահեղությունից զգուշանալը. պահք պահելը չպետք է պատճառ դառնա պահեցողության մեջ տկարացող մեր եղբայրակցին դատելու. ՙՈվ ուտում է, թող չարհամարհի նրան, ով չի ուտում, իսկ ով չի ուտում, թող չդատի նրան, ով ուտում է՚ (Հռոմ.14:3):
     Պահքի կարևորությունը առավել հարազատորեն  ըմբռնելու համար պիտի ընդգծենք այն հանգամանքը, որ այն օրինադրվել է դեռևս դրախտում, և Աստծու կողմից մարդուն տրված առաջին պատվիրանը եղել է հենց պահք պահելը. ՙԴրախտում ամէն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու եւ չարի գիտութեան ծառից մի կերեք, որովհետեւ այն օրը, երբ ուտէք դրանից, մահկահացու կդառնաք՚ (Ծննդ.2:16-17):
     Ի տարբերություն այլ եկեղեցիների, որոնք պարզապես թվակարգում են Մեծ պահքի 7 կիրակիները, Հայաստանյայց եկեղեցին սուրբգրային հիմք ունեցող յուրահատուկ անուններով ու խորհուրդներով է օժտել դրանք, որով նրանք կազմել են խորհրդանշական մի շղթա` արտացոլելով մարդու դրախտային կյանքի, պատվիրանազանցության ու անկման, աստվածորոնողության և աստվածային նախախնամությամբ փրկագործության ողջ ընթացքը:
     Պահքերի (բացառությամբ օրապահքերի) նախորդ օրերը կոչվում են ՙբարեկենդան՚, իսկ Մեծ Պահքին նախորդում է Բուն Բարեկենդանը: Բարի կենդանություն, այսինքն` բարի, անհոգ և երջանիկ կյանք. այս իմաստն է ամփոփված ՙբարեկենդան՚ անվան մեջ, որ առավելագույնս արտահայտված ենք տեսնում Բուն Բարեկենդանի խորհրդում, որը Մեծ Պահքի առաջին կիրակին է և պատկերում է մարդու դրախտային երանավետ կյանքը: Այս խորհուրդը երևում է անգամ սննդի օգտագործման մեջ, քանի որ Բուն Բարեկենդանը կենդանական և ճոխ ուտելիքներ գործածելու վերջին օրն է: Մեծ պահքի երկրորդ կիրակին կոչվում է Արտաքսման և խորհրդանշում է մարդու` դրախտից արտաքսվելը և Աստծո տեսությունից զրկվելը: Հենց սա է խորհրդանշում ողջ Մեծ Պահքի շրջանում եկեղեցիների վարագույրների փակ մնալը և Ս. Հաղորդությունից հավատացյալների անմասն մնալը: Երրորդ կիրակին կոչվում է Անառակի և մատնանշում է առ Աստված դառնալու և կորուսյալ դրախտը գտնելու կարեվորագույն նախապայմանը` ապաշխարանքը: Չորորդ` Տնտեսի կիրակին, ուսուցանում է նյութական հարստության տնօրինման կերպի դերը հավիտենական փրկության կամ կորստյան մեջ: Հինգերորդ` Դատավորի կիրակին, պատգամում է հարատև աղոթքի անփոխարինելի նշանակությունը փրկության համար: Վերջին` Գալստյան կիրակին, ամփոփում է Քրիստոսի ինչպես Ա Գալստյան խորհուրդը, այնպես էլ Երկրորդ գալստյան խոստումը:
     Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի վերջին կարևորագույն իրողությունները` հաղթական մուտքը Երուսաղեմ (Ծաղկազարդ), Վերջին Ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումը և ի վերջո հրաշափառ Հարությունը` Ս.Զատիկը:
« Last Edit: February 19, 2007, 03:01:35 PM by MONK » Report to moderator   Logged

Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
Mariam
Guest
« Reply #1 on: February 19, 2007, 04:40:00 PM »

Մոնք, խորհուդ կտա՞ք մեզ՝ լրջորեն պահել Սուրբ Պահքը:
Առաջավորաց պահքը լավ եմ պահել: Երկու հետևանք է ունեցել.
Առաջինը՝ մարմնական մեծ տկարություն - հոգևոր մեծ տխրություն:
Երկրորդը՝ հաջորդող հոգևոր մեծ ուրախություն:
Մոնք, կարո՞ղ եմ ձեզ ուղղել շատ անհատական մի հարց. զգացե՞լ եք հոգևոր առաջադիմություն կապված ձեր կատարած պահքի հետ:
Պահքի մեջ վտանգ չկա՞՝ մարմնական մեծ տկարացման վտա՞նգ:
Report to moderator   Logged
MONK
Sr. Member
****

Rating: 15
Offline Offline

Posts: 458


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին


« Reply #2 on: February 21, 2007, 05:31:45 PM »

Մոնք, խորհուդ կտա՞ք մեզ՝ լրջորեն պահել Սուրբ Պահքը:
Առաջավորաց պահքը լավ եմ պահել: Երկու հետևանք է ունեցել.
Առաջինը՝ մարմնական մեծ տկարություն - հոգևոր մեծ տխրություն:
Երկրորդը՝ հաջորդող հոգևոր մեծ ուրախություն:
Մոնք, կարո՞ղ եմ ձեզ ուղղել շատ անհատական մի հարց. զգացե՞լ եք հոգևոր առաջադիմություն կապված ձեր կատարած պահքի հետ:
Պահքի մեջ վտանգ չկա՞՝ մարմնական մեծ տկարացման վտա՞նգ:
Մարիամ ջան, կարծում եմ մեծագույն խորհուրդը տվել է մեր Տերը` իր 40-օրյա ծոմապահությամբ:
Առաջավորաց պահքի ընթացքում ունեցած Ձեր փորձառությունը յուրահատուկ է ցանկացած փորձության, որին ենթարկվում է քրիստոնյան: Մեր Տերը դա համեմատում է կնոջ ծննդաբերելու հետ. քանի դեռ երկունքի մեջ է, ահավոր ցավերի է ենթակա, սակայն ծննդաբերելուց այնքան մեծ է ուրախությունը, որ մոռացվում են տրտմության պահերը:
Պահքի մեջ վտանգ ? Եթե, իհարկե, բացառենք վերին աստիճանի ծայրահեղությունները, որևէ վտանգ երբեք չի կարող լինել:
Report to moderator   Logged

Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
Satenik
Sr. Member
****

Rating: 8
Offline Offline

Posts: 345


« Reply #3 on: February 22, 2007, 05:52:20 AM »

Խնդրում եմ հուշեք, Պահքի ժամանակ սննդի մեջ կարելի՞ է օգտագործել խմորիչ (դրոժ), մեղր և ալկոհոլ:
Report to moderator   Logged
MONK
Sr. Member
****

Rating: 15
Offline Offline

Posts: 458


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին


« Reply #4 on: February 22, 2007, 09:48:04 AM »

Խմորիչի մասին ինձ որևէ արգելք հայտնի չէ և չեմ էլ կարծում, որ արտոնված չլինի:
Մեղրը միակ կենդանական ծագման սնունդն է, որ թույլատրվում է, իսկ ալկոհոլային խմիչքները միանշանակ արգելվում են:
Report to moderator   Logged

Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
Mariam
Guest
« Reply #5 on: February 22, 2007, 01:56:47 PM »

Կներեք, եթե փակագծի մեջ անդրադառնամ հանդիպածս փորձությունների մասին: Եթե օգտակար լինեն ուրիշներին էլ, ինչո՞ւ չէ:
Առաջին հանդիպածս փորձությունը հետևյալն էր. համոզված էի, թե պահքը կարող էր վնասակար լինել առողջությանս: Մոնքը փարատեց այս տարակուսանքներս:
Երկրորդ փորձությունը, ինձ համար հզոր էր. համոզված էի, թե Հայ Առաքելական Եկեղեցին կարող էր սխալվել, ու իր հավատացյալներին պարտադրել անհնարինն ու վտանգավորը. ակնարկում եմ Սուրբ Հաղորդությունից հեռացվելու հանգամանքը: Հարգածս հոգևորականների հեղինակավոր և հաստատ դիրքորոշումը և սուրբ Հայրերի վարդապետությունը փարատեցին այս կասկածներս:
Երրորդ փորձությունը. ինձ վրա հասած անտանելի հուսահատությունը - միշտ կապված Սուրբ Հաղորդությունից հեռացվելուս հետ -գրեթե համոզել էր ինձ, թե, անհնարին կլինի ինձ Հայ Եկեղեցու զավակ լինել, նախընտրելի էի համարում ինձ ասեին ուղղափառ, կամ կաթոլիկ, ու ինձ հանգիստ թողնել իմ ընտրությունների մեջ: Նորից հոգևորականի միջոցով փարատվեց:
Չորրորդ փորձությունն էլ անհետացրել է մեր սուրբ Տեր Հայրը ին հիանալի աղոթքով: Մեկ անգամից, ինձ հնարավոր դարձավ Սուրբ Հաղորդության համար սպասելն ու պատրաստվելը: Եվ ժպիտով ու ներքին հուսով կատարել մայրական իմ բոլոր պարտականությունները, սիրտը պահել ուրախության մեջ - դա, անհրաժեշտ է տնտեսուհիներին. ընտանեկան մթնոլորտը մեր լավ տրամադրության վրա է հիմնված:
Իսկ սպասում եմ հինգերրորդը. որ հայտնվի, Ձեզ կասեմ...Միգուցէ ԱՌԱՆՁԻՆ կարողանամ հաղթահարել...
Report to moderator   Logged
Satenik
Sr. Member
****

Rating: 8
Offline Offline

Posts: 345


« Reply #6 on: February 22, 2007, 02:14:03 PM »

Մոնք, շնորհակալություն:

Մարիամ ջան, համբուրում եմ քեզ, սիրելիս: flower flower flower
Report to moderator   Logged
MONK
Sr. Member
****

Rating: 15
Offline Offline

Posts: 458


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին


« Reply #7 on: February 22, 2007, 02:43:02 PM »

Կներեք, եթե փակագծի մեջ անդրադառնամ հանդիպածս փորձությունների մասին: Եթե օգտակար լինեն ուրիշներին էլ, ինչո՞ւ չէ:
Առաջին հանդիպածս փորձությունը հետևյալն էր. համոզված էի, թե պահքը կարող էր վնասակար լինել առողջությանս: Մոնքը փարատեց այս տարակուսանքներս:
Երկրորդ փորձությունը, ինձ համար հզոր էր. համոզված էի, թե Հայ Առաքելական Եկեղեցին կարող էր սխալվել, ու իր հավատացյալներին պարտադրել անհնարինն ու վտանգավորը. ակնարկում եմ Սուրբ Հաղորդությունից հեռացվելու հանգամանքը: Հարգածս հոգևորականների հեղինակավոր և հաստատ դիրքորոշումը և սուրբ Հայրերի վարդապետությունը փարատեցին այս կասկածներս:
Երրորդ փորձությունը. ինձ վրա հասած անտանելի հուսահատությունը - միշտ կապված Սուրբ Հաղորդությունից հեռացվելուս հետ -գրեթե համոզել էր ինձ, թե, անհնարին կլինի ինձ Հայ Եկեղեցու զավակ լինել, նախընտրելի էի համարում ինձ ասեին ուղղափառ, կամ կաթոլիկ, ու ինձ հանգիստ թողնել իմ ընտրությունների մեջ: Նորից հոգևորականի միջոցով փարատվեց:
Չորրորդ փորձությունն էլ անհետացրել է մեր սուրբ Տեր Հայրը ին հիանալի աղոթքով: Մեկ անգամից, ինձ հնարավոր դարձավ Սուրբ Հաղորդության համար սպասելն ու պատրաստվելը: Եվ ժպիտով ու ներքին հուսով կատարել մայրական իմ բոլոր պարտականությունները, սիրտը պահել ուրախության մեջ - դա, անհրաժեշտ է տնտեսուհիներին. ընտանեկան մթնոլորտը մեր լավ տրամադրության վրա է հիմնված:
Իսկ սպասում եմ հինգերրորդը. որ հայտնվի, Ձեզ կասեմ...Միգուցէ ԱՌԱՆՁԻՆ կարողանամ հաղթահարել...
clap clap clap
Report to moderator   Logged

Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
MONK
Sr. Member
****

Rating: 15
Offline Offline

Posts: 458


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին


« Reply #8 on: February 22, 2007, 02:44:15 PM »

Մոնք, շնորհակալություն:

Խնդրեմ:  flower
Report to moderator   Logged

Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
Mariam
Guest
« Reply #9 on: February 26, 2007, 01:19:05 PM »

«Տոնական» ենթաբաժնում է զետեված «Մեծ պահք»ի բացված թեման: Եվ իսկապես, ամաչում եմ ասելու, Մեծ Պահքն ի'նքն դարձել է ինձ համար մի բերկրալի տոն: Մեր համայնքի Տեր Հոր և Ձեր՝ հոգևորականներիդ աղոթքների շնորհիվ, անմպայման:
Չէի կարող ենթադրել, թե պահքն  ուրախություն է: Պատրաստվելը, ապաշխարելը՝ խոր ու տևական ուրախություն է պարզապես:
« Last Edit: February 26, 2007, 01:20:59 PM by Mariam » Report to moderator   Logged
Pages: [1] 2   Go Up
  Send this topic  |  Print  
 
Jump to:  

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Powered by MySQL Powered by PHP Powered by SMF 1.1.16 | SMF © 2011, Simple Machines Valid XHTML 1.0! Valid CSS!