Մարիամ ջան, ես կարծում եմ, որ տղամարդու և կնոջ միջև եղած սերը իր մեջ շաղկապում է և սիրո հոգևոր մասը, և սիրո մարմնական մասը իրար հետ: Դրանք միմիյանց լրացնող բաներ են:

Եւ ճիշտ չեմ համարում տարանջատել: Ներիր ինձ, եթե միտքը քո սխալ եմ ըմբռնել:

Ամուսնության նպատակը իմ կարծիքով դա տղամարդու և կնոջ միացումն է`հոգեպես, մարմնապես ըստ Աստվածային ցանկության: Այդ միանալու ցանկությունը դրված է մեր բնության մեջ:

Այր ու կին մի մարմին:

Հայր Ղուկաս ջան, կարծում եմ` նորաստեղծ ընտանիքում պետք է լինի և անմոռաց սիրո զգացում, և կիրք, և միմիյանց զավակ պարգևելու ցանկությունը, և կարևորը պատասխանատվության ցանկությունը միմիյանց նկատմամբ: Ցանկություն ապրել և շնչել քո ամուսնուդ համար:Կարծում եմ այս ընտանիքներում պետք է որ խնդիրները ավելի քիչ լինեն:
Ցավոք դժվարանում եմ մտքերս հայրեն գրել: Թե չէ միտքս ավեի կբացեի: