Եթե աղանդների նման, Հայ կաթիլիկներն ու Հայ ավետարանչականները «առիթից» օգտվելով ՝ երկրաշարժից, աղքատությունից, Արցախի պատերազմից հետո շրջանում տիրող ծանր թշվառությունից ...ջանում են ներթափանցել երկրի մեջ ու ապականել Հայի հոգևոր աշխարհը - Շատ տխուր դեպքերի ականատես ենք եղել Արցախում, որի մասին խոսել եմ տարբեր թեմաներում այս ֆորումում -, ձեզ հետ ցանկանում եմ կիսել մի ուրախալի լուր. Ֆրանսիական «Ռեֆորմե» եկեղեցին վերանորոգում է Ասկերանի շրջանի Խաչեն գյուղի եկեղեցին, հարկավ, նրան ՝Հայ Առաքելական Եկեղեցու հանձնելու մտադրությամբ:
Աղոթենք նրանց համար, ովքեր մաքուր սրտով են ցանկացել հայրենակիցներին օգնել ու որդիների նման մոտենալ ու հոգևոր պարտականությունը կատարել Մայր Եկեղեցու՝ Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ:
Մարիամ ջան, մկանն էլ բռնելու համար թակարդի մեջ մի կտոր պանիր են դնում, բայց չէ որ դա մկանը կերակրելու նպատակ չի հետապնդում երբեք: