Մեր երեւելիները քրիստոնեական լույսի ներք

Started by Տ. Տաթև քհն., November 18, 2010, 10:12:03 PM

Previous topic - Next topic

Տ. Տաթև քհն.

այ հիմա երեւի ստացվի մեր զրույցը, Սամվել, դու ճիշտ նշեցիր, թե ինչի համար եմ բացել այս թեման, եւ իրոք, ափսոս կլինի որ շուտ փակվի, դար համար էլ խնդրում եմ մյուս մասնակիցներին էլ ակտիվանալ... հիմա փորձեմ ինքս կարգի բերել մտքերս, ու ուվելի մանրամասնեմ, թե ինչ նպատակով եմ հատկապես բացել այս թեման... դուք թեման զարգացնում ենք հիմնականում գրականագիտական վերլուծության հունի վրա, այդ տարբերակով մենք շատ ծավալուն մի թեմատիկ մի խնդրի առաջ կկանգնենք, իհարկե այդ տարբերակը շատ կարեւոր է հասկանալու համար մեր մեծերին, սակայն ես ուզում եմ մենք նախեւառաջ փնտրենք այն մեծերին, ովքեր շատ հստակ կերպով մեզ հայտնի են որպես Քրիստոսին վկայած անձինք, իրենց կյանքն ու գործը Հիսուսին նվիրած քրիստոնյաներ, որոնցով կարող են վարակվել ներկայիս քրիստոնյաները, որոնց օրինակը կարելի կլիներ դնել մյուս քրիստոնյա վկաների օրինակների կողքին...

Տ. Տաթև քհն.

իսկ ինչ վերաբերում է մեր բանաստեղծների այս կամ այն բանաստտեղծությունների վերլուծության խնդրին, իմ անձնական կարծիքով դրանք շատ թերի պատկերացում են տալիս նրանց մեջ մեր ուզածը փնտրելու համար, քանի որ բոլորի մոտ էլ Աստծո մասին եղած խոսքերը կամ բաները, ինչպես Սամվելն է նշում, շատ տարաբնույթ են, ոչ միանշանակ, փիլիսոփայական ու հեղհեղուկ