|
Mariam
Guest
|
 |
« Reply #20 on: February 13, 2007, 01:17:37 PM » |
|
Զոնարա, համաձայն եմ Ձեզ հետ: Այդպիսի երևույթներին եմ ականատես եղել Ֆրանսիայում, ուր վարչությունները կազմվում են անգիտակ ու անհավատ ժողովրի ու «ժողուրդական» քվեներով: Զանարա, իմ կարծիքով, ոչ միայն անհրաժեշտ է, այլ էական է, որ վարչության բոլոր անդամները ընտրվեն քահանաների կողմից: Նրանք՝ քահանայի հենարաններ են լինելու համայնքի վրա իմաստուն հովվությունը կատարելու համար: Քահանայի աջ բազուկներ են լինելու: Պիտի լինեն փորձառու, հաստատ հավատի տեր կանայք կամ տղամարդիկ, օրինակելի հավատացյալներ և բոլորի կողմից հարգված: Բայց հանդիպած անհաղթահարելի դժվարությանց դիմաց նաև շատ պիտի զգուշանաք, որ քահանան՝ համայնքի հովիվն ու ղեկավարը ներշնչված մնա միշտ լավագույն հովվություն կատարելու միտումով: Ափսոսալի է, որ երբեմն շատ կարծրացած մտածումների տեր է, երբեմն իր կատարած ընտրությունը հիմնված չէ ընդհանուր շահերի վրա, այլ կարճ հայացքով է որոշում կայացնում, «համամիտների» ընտրություն է արվում, որը բացարձակ հնազանդությոամբ լցված լինելուց բացի, շատ քիչ ընդունակության տեր են, ու այս դրությունը չի կարող նպաստել համայնքի հոգևոր շահերին: Վարչությունը ՝ընտրված քահանայի կողմից, բայց և նաև պիտի միշտ ցուցադրվեն բարիկամեցողությունը՝ համայն համայնքի հետ հանդիպելու ջանքեր, ընդհանուր մտահոգությունները նկատի առնելու իրական ճիգեր: Պարզապես՝ շինիչ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ: Չենք ցանկանում Եկեղեցու ղեկավարությունը վերցնել, ցանկանում ենք միմիայն, որ մեր արդար մտահոգությունները նկատի առնվեն ու քննարկվեն: Ըստ իս, քահանան պարտադիր է համայնքի իր բոլոր զավակներին լսել իրապես օգնելու ցանկությամբ: Եթե ոչ, նա մարդ է նաև ու տկար, հոգևորական լինելը չի նշանակում անթերի լինել, ու կարող է անտեսել իրականում շատ մեծ կարևորություն ունեցող խնդիրներ:
|