Window of dialogue :: Լուսամուտ երկխոսության
May 23, 2012, 02:04:14 AM *
Welcome, Guest. Please login or register.

Login with username, password and session length
News: Ֆորումի հիմնական կանոնակարգից.
2.2.   «Յուրաքանչյուր անհատի կարծիքը արժեքավոր է մեզանից յուրաքանչյուրի համար» նշանաբանին հետևելով է ստեղծված Ֆորումը։
 
   Home   Help Calendar Login Register  
ԼՈՒՍԱՄՈՒՏ (գլխավոր էջ) | LUSAMUT Studio

Pages: [1] 2 3   Go Down
  Send this topic  |  Print  
Author Topic: Ամուսնությունը ձեռնադրությունից հետո  (Read 7363 times)
0 Members and 1 Guest are viewing this topic.
Zonara
Guest
« on: February 11, 2007, 02:48:23 PM »

17. Առաքելական կանոնը ասում է. "Ով մկրտութիւնից յետոյ երկու անգամ պսակով կապուած լինի, կամ հարճ ունենայ, նա չի կարող եպիսկոպոս, երեց, սարկաւագ եւ քահանայական կարգի անդամ լինել":Իսկ 26րդը աւելացնում. "Կուսակրօն հոգեւորականութեան մէջ մտածներից ամուսնանալ կարող են միմիայն գրակարդացները եւ սաղմոսերգուները": Նէոկեսարիայի տեղական ժողովի առաջին կանոնը ասում է. Եթե քահանան կը պսակուի, կարգազուրկ լինի: Եթե անառակութիւն կամ շնութիւն կանի, բոլորովին կմերժուի եկեղեցուց եւ ապաշխարողների կարգը կը մտնի:

Այս կանոնները խոսում են նրա մասին, որ հոգեւորականը միայն մեկ անգամ կարող է ամուսնանալ եւ այնել սարկաւագական ձեռնադրութիւնից առաջ: Մեր եկեղեցում սակայն ինչ ինչ պատճառներով սարկավագները իրավունք ունեն ամուսնանալու: Բացի այդ բազում են այն օրինակները երբ կուսակրոն քահանան ամուսնանալուց հետոյ ոչ թէ կարգազուրկ չի լինում այլ շարունակում է ծառայութիւնը իբր ամուսնացեակ քահանայ: Ի՞նչ է Ձեր կարծիքը այս հարցի շուրջ:

Report to moderator   Logged
Abegha
Guest
« Reply #1 on: February 11, 2007, 09:09:39 PM »

Նախ 17-րդ կանոնը վերաբերում է հեթանոսությունից դարձածներին, ովքեր մկրտությունից հետո չէին կարող երկու անգամ ամուսնանալ։ Կանոնն այսպես է. «Մկրտությունից հետո ով երկու անգամ պսակվի ...»։ Խնդրեմ նկատել՝ ո՛չ թե երկրորդ անգամ, այլ՝ երկու։
Նշածդ կանոնները չեմ կարծում, թե շեշտում են, որ հոգևորականը կարող է ամուսնանալ միայն սարկավագական ձեռնադրությունից առաջ։ Մոտ 150 տարի առաջ Հայ Եկեղեցում ևս անձը կուսակրոնության ուխտ կատարում էր սարկավագական ձեռնադրությունից առաջ, սակայն եթե այդ ուխտը չի կատարել, նշանակում է կարող էր ամուսնանալ, բայց չի պարտադրում, որ ամուսնացած լիներ մինչև սարկավագությունը։
Report to moderator   Logged
Abegha
Guest
« Reply #2 on: February 11, 2007, 09:15:36 PM »

Նոր կտակարանում նույնիսկ եպիսկոպոսը ամուսնացյալ էր լինում, հետաբար կուսակրոն քահանայությունը աստվածային իրավունքի մաս չի կազմում և սույնը փոփոխության կարող է ենթարկվել եկեղեցու կողմից։ Այնուամենայնիվ, Զոնարա, նման զիջումներ եկեղեցին կատարել է սովետմիության դժվարին տարիներին, որը կարծում եմ պետք է հասկացվի։ Ինչպես գիտենք, ներկայումս նման բաներ չեն լինում։
Report to moderator   Logged
Zonara
Guest
« Reply #3 on: February 11, 2007, 10:03:34 PM »

 giveup գթա այն կանոնը որը թույլ է տալիս սարկավագին ձեռնադրությունից հետոյ ամուսնանալ: Անկիւրիայի 10/րդ կանոնն է. <<Սարկաւագներըը ձեռնադրութեան ժամանակ եթե կը յայտնեն, որ պսակուելու ցանկութիւն ունին, կարող են ձեռնադրութիւնից յետոյ պսակուել եւ ծառայութեան մէջ մնալ, եթէ եպիսկոպոսը կը թոյլատրի: Իսկ եթէ ձեռնադրելիս կը լռեն, կը խոստանան ամուրի մնալ, բայց յետոյ կամուսնանան, այդպիսիները պիտի դադարեն սարկաւագութիւն անելուց>>: Չնայած Բարսեղ Մեծը աւելի խիստ է նայում այս հարցին: Երեւի թէ այդ է պատճառը, որ երբ ուղղափառները իմանում են որ մեր սարկաւագները կարող են ամուսնանալ զարմանում են:
« Last Edit: February 11, 2007, 10:24:09 PM by Zonara » Report to moderator   Logged
Zonara
Guest
« Reply #4 on: February 11, 2007, 10:23:08 PM »

Այո, ուրեմն ուղղափառների մոտ այս 10րդ կանոնը փոխվում է նախ Հուստինիանոսի 123 նովելլով եւ ապա 5. / 6. Տիեզերական ժողովի վեցերրորդ կանոնով

Inasmuch as it has been declared in the Apostolic Canons that of those being promoted to the Clergy only Anagnosts and Psalts may marry, we too, in keeping with this prohibition, decree that henceforth no Subdeacon, or Deacon, or Presbyter at all, after the ordination bestowed upon him, has permission to contract a matrimonial relationship for himself: if he should dare to do this, let him be deposed from office. But if anyone wants to contract a legal marriage with a woman before being admitted to the Clergy as a Subdeacon, or a Deacon, or Presbyter previous to ordination, let him do so.
Report to moderator   Logged
Hasik
Admins board member
Sr. Member
***

Rating: 2
Offline Offline

Posts: 348


ՈՎ Է ԱՍՈՒՄ, ՈՐ ՀՐԱՇՔՆԵՐ ՉԵՆ ԼԻՆՈՒՄ???


« Reply #5 on: February 07, 2008, 09:18:36 PM »

Ինչ կասեք այն կուսակրոն հոգեվորականների մասին, ովքեր ձեռնադրվելով այդպիսին՝ հետո կարգալույծ են լինում ամուսնանալու պատճառով, արդյոք նրանք կարող են հետո շարունակել մնալ հոգեվորական, արդյոք նրանց այդ օծումը կորցնում է իր ուժը, արդյունքում նրանք դրժում են իրենց ուխտը, դա ներելի՞ մեղք է: Ինչպես կբացատրեք Հայր Սուրբ վերջին մի քանի ամիսների ընթացքում տեղի ունեցած կարգալույծ լինելու դեպքերը Մայր Աթոռում:
Report to moderator   Logged
Nane
Full Member
***

Rating: 2
Offline Offline

Posts: 172


« Reply #6 on: February 08, 2008, 01:45:19 AM »

Իմ շատ մտերիմ հոգևորականներից մեկը վարդապետական աստիճան է ունեցել, իսկ հիմա ամուսնացյալ քահանա է /իհարկե դա մոտ 25 տարի առաջ է եղել, և ինչպես նշվեց, հիմա նման զիջումներ չեն լինում/ և ունի երկու հիանալի երեխաներ: Հիմա նա իր ամբողջ ընտանիքով է ծառայում Հայ Առաքելական եկեղեցուն և հայ ժողովրդին: flower

Report to moderator   Logged
Nane
Full Member
***

Rating: 2
Offline Offline

Posts: 172


« Reply #7 on: February 08, 2008, 01:46:53 AM »

Ս. Գրիգոր Լուսավորիչն ամուսնացած էր և ուներ երկու որդիներ` Ս. Արիստակեսը և Ս. Վրթանեսը, որոնք հաջորդաբար դարձան Հայոց հայրապետներ:Արիստակեսն ուներ երկվորյակ որդիներ, որոնցից Գրիգորիսը կարգվել է Վրաց և Աղվանից եպիսկոպոս: Վրթանեսին հաջորդեց նրա որդին` Հուսիկը:  Վրթանես հայրապետի թոռն էր Ս. Ներսես Մեծը, որի որդին է մեր ամենամեծ կաթողիկոսներից մեկը` Սահակ Պարթևը, ով սկսեց կազմել Հայոց կանոնագիրքը և Տոնացույցը /նրա գրական – մշակութային գործունեությանը չեմ ցանկանում անդրադառնալ/: Իսկ մեծն Վարդան Մամիկոնյանը նրա թոռն է: Նրանք մեր եկեղեցու ՀԱՅՐԵՐՆ ԵՆ…
Report to moderator   Logged
Dhani
Guest
« Reply #8 on: February 08, 2008, 02:12:14 AM »

Ինձ թվում է ավելի  լավ է որ աբեղան դառնա քահանա, քանց.....Համենայն դեպս այդպես ավելի ազնիվ է Աստծո առաջ:
Report to moderator   Logged
Hasik
Admins board member
Sr. Member
***

Rating: 2
Offline Offline

Posts: 348


ՈՎ Է ԱՍՈՒՄ, ՈՐ ՀՐԱՇՔՆԵՐ ՉԵՆ ԼԻՆՈՒՄ???


« Reply #9 on: February 08, 2008, 09:51:16 PM »

Հայր Սուրբ Դուք այդպես էլ չեք պատասխանել իմ հարցերին, գիտեմ որ դրանք հիմա մեր եկեղեցու համար շատ ցավոտ հարցեր են, բայց...
Report to moderator   Logged
Pages: [1] 2 3   Go Up
  Send this topic  |  Print  
 
Jump to:  

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Powered by MySQL Powered by PHP Powered by SMF 1.1.16 | SMF © 2011, Simple Machines Valid XHTML 1.0! Valid CSS!