|
Mandarinka
Guest
|
 |
« on: February 04, 2007, 09:05:09 PM » |
|
Սիրելի Ադմին ջան, ներիր, որ առանց քեզ սպասելու եմ առաջարկս անում և անում եմ բաց ֆորումում, ցանկանալով իմանալ կարծիքը:
Սիրելի Ադմին, սիրելի համաֆորումցիներ: Մենք մեր ֆորումում ունենք մասնակիցների մի քանի բաժանում. ադմին, գլոբալ մոդերատոր, մոդերատոր և մասնակիցներ, որը իր հերթին է բաժանված խմբերի: Առաջարկում ենք ստեղծել մի նոր խումբ` հոգևորականություն, որտեղ կնդգրկվեն մեր հոգևորականներր, որոնք սիրով աջակցում են մեր ֆորումի կյանքին: Ին՞չ կասեք:
|
|
|
|
|
MONK
Sr. Member
  
Rating: 15
Offline
Posts: 458
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
|
 |
« Reply #1 on: February 04, 2007, 09:07:15 PM » |
|
Ես դեմ չեմ: Կարծում եմ վատ միտք չի:
|
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
|
|
|
Admin
Administrator
Hero Member
   
Rating: 15
Offline
Posts: 722
Ղուկաս Ավետարանիչ
|
 |
« Reply #2 on: February 04, 2007, 09:15:54 PM » |
|
Էլի հոգևորականներին բաժանեցին իր ժողովրդից 
|
Let's open the window of our soul and let the light enter our souls
|
|
|
|
Mandarinka
Guest
|
 |
« Reply #3 on: February 04, 2007, 09:18:48 PM » |
|
Էլի հոգևորականներին բաժանեցին իր ժողովրդից   Չբաժանեցինք: Դուք էլ եք մեմբեռ, բայց կոչման անունը ուրիշ է:
|
|
|
|
|
|
Mariam
Guest
|
 |
« Reply #4 on: February 04, 2007, 10:28:11 PM » |
|
Անձնապես անախորժ են ինձ բոլոր խմբակային բաժանումները և այսպիսի կոլեկտիվ վարվելաձևեր...
|
|
|
|
|
|
Mandarinka
Guest
|
 |
« Reply #5 on: February 04, 2007, 10:40:00 PM » |
|
Իսկ ինչ նկատի ունես Մարիամ ջան, ասելով "կոլլեկտիվ վարվելաձև"? 
|
|
|
|
|
|
Mariam
Guest
|
 |
« Reply #6 on: February 04, 2007, 10:53:00 PM » |
|
Սիրելի Մարո, ես չգիտեմ թե, հստակ կերպով, ի՞նչ է ցանկությունդ: Քո փորձառությունը չունեմ: Անձնապես ես նոր բան, նոր «անիմացիա»ներ ստեղծելու կարիք չեմ զգում: «Ֆորումցիներին» խմբերի բաժանելու դրույթից ի՞նչ կարող է առաջանալ: Դա քիչ կօգնի կարծիքների փոխանակման համար: Բայց չի էլ վնասելու: Ուրեմն՝ դեմ չեմ: Հին կամ նոր դրությունները ինձ չեն խանգարելու: Հաջողությո՜ւն:
|
|
|
|
|
|
Mandarinka
Guest
|
 |
« Reply #7 on: February 04, 2007, 11:08:16 PM » |
|
Մարիամ ջան, ֆորումի ադմինիստրացիայի կողմից`իմ կողմից որ հաստատ, ամեն բան արվում է, որ մենք և բոլոր նրանք, ով հետագայում կմիանան մեզ, այստեղ իրենց լավ ըզգան: Դրա համար, ինձ համար կարևոր էր, որ դուք էլ ձեր կարծիքը հայտնեք, մինչ ադմինիստրացիայի անդամները որոշում կկայացնեն: Հիմա եմ դա անում, քանզի շատ շուտով ժամանակս շատ կնեղի ինձ թարմ մտքերի համար: 
|
|
|
|
|
|
Mandarinka
Guest
|
 |
« Reply #8 on: February 05, 2007, 01:27:12 AM » |
|
Ցանկանում էի ասածիս հավելել, որ կարծում եմ, բոլորս էլ այստեղ մտնում ենք, ոչ միայն ստանալու համար, այլ տալու: Լավ կլիներ, որպեսզի սա հետագայում լիներ բոլոր հայ-քրիստոնյաների հանդիպման վայրը (կայքի անունը և խորագիրը շատ սիմվոլիկ է) աշխարհի տարբեր մասերից: Շատերը մեր հայրենակիցներից գտնվելով օտարության մեջ շատ կարիք ունեն ուղղակի շփվելու: Շփվելու իրենց հայրենակիցների, համահավատակիցների հետ: Դրան հասնելու համար կարծում եմ, որ մենք միահամուռ ուժերով պետք է աշխատենք այստեղ ստեղծել բարի, հաճելի, մաքուր և բազմանկյուն մի մթնոլորտ: Նույնիկս չգիտեմ, թե ինչու եմ հիմա սա գրում, պարզապես ցանկություն արդնցավ կիսել ձեզ հետ մտքերս:
|
|
|
|
|
|
Mariam
Guest
|
 |
« Reply #9 on: February 05, 2007, 09:24:06 AM » |
|
Մանտարինկայի նամակից մատնանշում.«Դրա համար, ինձ համար կարևոր էր, որ դուք էլ ձեր կարծիքը հայտնեք, մինչ ադմինիստրացիայի անդամները որոշում կկայացնեն:» Ուրեմն, կարծիք հարցնելու հարկ չկա: Իսկ ովքե՞ր են Ադմինիստրացիայի անդամները: Երկրորդ հարց. կարծո՞ւմ ես, որ արհեստականորեն, մի դրություն ստեղծելու կարիք կլինի քո բարի նպատակին հասնելու համար: Անձնապես սիրով մտնում եմ այն տանը, ուր պարզապես մթնոլորտը բարեակամական է: Ու նախընտրում եմ ամենեն պարզ ընդունելություն ստանալ: Միշտ խուսափել եմ, ու խուսափելու եմ «պաշտոնեական» ընդունելություններից... Բա, ոչինչ, սա իմ նկարագիրն է ու իմ կարծիքն է:
|
|
|
|
|
|
|
|